|
«Սիրո հորմոնն» ազդում է սոցիալական ակտիվության վրա
21.09.2013
Սթենֆորդի համալսարանին կից Բժշկական դպրոցի մասնագետներից կազմված թիմը եկել է այն եզրահանգման, որ «սիրո հորմոնը» թողնում է ավելի մեծ ազդեցություն մարդկանց սոցիալական ակտիվության վրա, քան սպասվում էր:
Նախկինում այս հորմոնը կարևոր էր համարվում մոր և զավակի միջև ամուր կապ հաստատելու, ինչպես նաև սիրահարների մոտ սեքսուալ ձգողությունն ուժեղացնելու համար:
Բայց, մկների վրա կատարված փորձերը ցույց տվեցին, որ «սիրո հորմոնն» ազդում է ուղեղի այն հատվածի վրա, որը զգայուն է հատկապես պարգևներ ստանալու նկատմամբ: Ինչպես հայտնի է, աուտիզմով տառապող մարդկանց համար սոցիալական շփումները հիվանդագին զգացողություններ են առաջացնում: Նորմալ մարդկանց մոտ շփումն ինչ-որ առումով համարվում է պարգևատրում, քանի որ կա մեկն, ով քեզ լսում է, կիսում քո հետաքրքրությունները:
Այսպիսով, «սիրո հորմոնը»' օքսիտոցինը «ստիպում» է մարդկանց ձգտել ավելի ակտիվ շփումների:
Ամբողջությամբ` operativ.am-ում Դիտվել է 3816 անգամ
|