Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ի՞նչն է կնոջը դրդում ամուսնանալ առանց սիրո

27.08.2013

Ի՞նչն է կնոջը դրդում ամուսնանալ չսիրած տղամարդու հետ: Եթե խոսենք արտաքին պատճառների մակարդակից ելնելով, ապա պատասխանն ակնհայտ է. նախ և առաջ որոշակի տարիքում ընտանիք կազմելու և երեխա ունենալու բնազդային պահանջմունքը:

Որքան էլ մենք բարդ կազմավորված սոցիալական էակներ լինենք, բնազդները, միևնույնն է, իշխանություն ունեն մեզ վրա, ուստի բնությունն էլ ժամանակ առ ժամանակ «պահանջում» է սերնդի շարունակություն: Ամեն կնոջ չէ, որ հաջողվում է «լեզու գտնել» այդ պահանջի հետ, իսկ եթե կինը դեռ չի հանդիպել իր սիրուն կամ անհաջող փորձ է ունեցել այդ հարցում, և նա արդեն 30-ին մոտ է կամ 30-նն անց, ապա նա հաճախ սկսում է մտածել այն մասին, որ գուցե և չարժե դրան սպասել:

Ամուսնու թեկնածուի դերում, որպես կանոն, հայտնվում է նա, ով սիրահարված է կնոջը և հասնում է նրան կամ նա, ով նրան ուղղակի համապատասխան է համարում, իսկ ուժեղ զգացմունքներն արդեն այնքան էլ չեն կարևորվում: Պատահում է նաև, երբ կինը համոզված չէ, որ իրեն տվյալ պահին ընդհանրապես պետք է ամուսնությունը, սակայն բարեկամներն ու ընկերները, տեսնելով «արժանապատիվ տղայի» սիրահետումները, բառացիորեն ճնշում են գործադրում կնոջ վրա՝ վախ ներշնչելով, որ նա կարող է այդպես էլ չհանդիպել իր սպասված սիրուն կամ այլևս ամուսնության առաջարկ չստանա: Այստեղ հաճախ ավելանում են նաև սոցիալական գործոնները, օրինակ՝ աղջկա ծնողական ընտանիքն ապրում է աղքատության ու նեղվածքի մեջ, և ամուսնանալը ծնողական ընտանիքից փախչելու, ֆինանսական վիճակն ինչ-որ կերպ բարելավելու միջոց է հանդիսանում:

Շատ հաճախ չսիրած մարդու հետ միություն են կազմում դժբախտ սեր վերապրելուց հետո՝ հիասթափված և զգացմունքների հանդեպ վստահությունը կորցրած, փորձում են «կյանքը դասավորել», այն ավելի հարմարավետ, հանգիստ ու հաճելի դարձնել: Եվ դրա համար էլ գիտակցաբար ընտրում են զուգընկերոջ, որի հանդեպ կլինի չափավոր համակրանք, այլ ոչ թե խելագար կիրք՝ այսպիսով իրենք իրենց ապահովագրելով հերթական հիասթափությունից: Վերջին պատճառն, ի դեպ, տղամարդկանց նույնպես դրդում է նմանատիպ միության:


Իսկ այժմ խոսենք այն մասին, թե որոնք են այն խորքային պատճառները, որ հանգեցնում են կյանքի նման սցենարի, չէ՞ որ սիրո «չգալը» կամ «չհաջողվելը» պատահական չի լինում:

Վախ: Հաճախ չսիրած մարդու հետ ամուսնության սցենարն անգիտակցաբար ընտրում են նրանք, ովքեր վախենում են սիրել: Այս վախի պատճառները կարող են տարբեր լինել՝ հուզական սառնությունը ծնողական ընտանիքում, ծնողների բացասական արձագանքը երեխայի զգացմունքների արտահայտման հանդեպ, ընտանիքում հարաբերությունների միակողմանիությունը, երբ երեխային չեն տալիս բավարար սեր ու քնքշանք, սակայն մշտապես ինչ-որ բան են պահանջում նրանից:

Արդյունքում, մեծանալով՝ մարդը սովորություն է ձեռք բերում անգամ ոչ թե ճնշել իր զգացմունքները, այլ պարզապես չնկատել դրանք: Սեփական զգացմունքներն արգելափակելով դրանց առաջացման շատ վաղ փուլում՝ նա, փաստացիորեն, թույլ չի տալիս ոչ մի փոխադարձ սիրո ի կատար ածում: Այնուհետև միանում է գիտակցությունը, որն ասում է, որ չարժե սպասել սիրո: Նման սցենարի դեպքում՝ միջանձնային հարաբերությունների մակարդակում, մարդը ձգտում է ավելի շատ ստանալ զուգընկերոջից, քան տալ: «Ուզում եմ, որ ինձ սիրեն, իսկ ես չե՛մ սիրի» - սա անբավարար սիրված երեխայի վրեժն է աշխարհից. այժմ նա կարող է կանգնել մի մարդու դիրքում, ումից սեր են խնդրում, այժմ նա ի զորու է պատժել և գթալ՝ դրանով իսկ բարձր լինելով անցյալից, որտեղ խնդրողի դիրքում ինքն էր: Այս ամենն, իհարկե, մեծամասամբ տեղի է ունենում անգիտակցաբար:

Անվստահություն: Նման մարդը կարող է որքան հարկն է զգացմունքային լինել, սակայն դրա հետ մեկտեղ լինել խորապես անվստահ սեփական նշանակալիության և կյանքի բարիքներից օգտվելու իր իրավունքի մեջ: Անվսհատությունը կարող է ձևավորվել այնպիսի գործոններից, ինչպիսիք են մշտական քննադատությունը, ջերմության ու քնքշանքի բացակայությունը, երեխայի շահերի անտեսումը: Սակայն, որպես կանոն, զգացմունքները չեն ճնշվում, և առաջանում է ոչ թե վախ, այլ սեփական անպետքության կայուն զգացողություն: Հենց այսպիսի կինը կարող է ամուսնանալ «անելանելիությունից» դրդված՝ համոզված լինելով, որ ավելի լավ ոչինչ իրեն չի սպասվում, իսկ առանց ամուսնու նա ոչ մի բանի չի կարող հասնել: Կամ էլ մինչ այդ իր կյանքում տեղի է ունեցել անհաջող սեր, հիասթափություն, այնուհետև նման «փոխհատուցումային» ամուսնություն, որտեղ իրեն գուցե և սիրում են, սակայն ոչ այնպես, ինչպես ինքը կցանկանար, իսկ ավելի հաճախ այսպիսի կանանց հետ ամուսնություններում տեղի է ունենում նաև տղամարդու կողմից բացահայտ շահագործում:

Եթե առաջին դեպքում նկարագրված հուզապես սառը, «անառիկ» կանայք, երբեմն գրգռում են տղամարդկանց որոշ տեսակի կրքերն, ապա անինքնավստահ կանայք տղամարդկանց հաճախ դրդում են հենց շահագործման: Սառը կինը վրեժխնդիր է լինում և չի վախենում մենակ մնալ, նրա համար ավելի սարսափելի է սեր զգալը, քան միայնակ լինելը, իսկ անինքնավստահ կնոջը սարսափեցնում է միայնակ մնալը, չէ՞ որ նա ինքն իրեն ընկալում է որպես «բացարձակ զրո»:

Նման ամուսնությունների արդյունքները տարբեր են լինում: Կախված նրանից, թե տարիների ընթացքում մարդու մեջ ինչն է գերակշռում՝ սիրելու պահանջմունքը, թե վախի և անվստահության զգացումները: Այս պայքարը, միևնույնն է, ավարտ ունի. կա՛մ տարիների ընթացքում վախերն անցնում են, զգացմունքներն՝ արթնանում և մարդ ձեռք է բերում ինքնավստահություն, կա՛մ վախերն արմատավորվում են, իսկ անվստահությունը՝ խորանում: Եթե զարգացումն ընթանում է ըստ երկրորդ սցենարի, ամուսնությունն ամուր, սակայն, ամենայն հավանականությամբ, ապերջանիկ կլինի. երկու զուգընկերներն էլ ինչ-որ չափով ջերմության պակաս կզգան: Իսկ եթե այն ընթանա առաջին ճանապարհով, ապա նման ամուսինների բաժանումը ժամանակի հարց է:

Եթե պատրաստվում եք ամուսնանալ չսիրած տղամարդու հետ, նախ և առաջ մտածեք՝ իսկ ինչո՞ւ հենց Ձեր բախտը կարող էր այնպես չբերել, որ չհանդիպեիք փոխադարձ սիրո: Չե՞ք շտապում արդյոք: Չէ՞ որ Ձեր վախերն ու անվստահությունը կարող եք հաղթահարել, իսկ վերափոխել կյանքը, որտեղ արդեն երեխաներ կան, շատ ավելի բարդ է, քան կյանքը նոր էջից ինքնուրույն սկսելը:

 

harmonia.am

 

Դիտվել է 4497 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1010 անգամ
04.06.2026
Դիտվել է 407 անգամ
05.06.2026
Դիտվել է 382 անգամ
06.06.2026
Դիտվել է 347 անգամ
09.06.2026
Դիտվել է 213 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster