|
Ինչպես տղամարդուն ավելի լավը դարձնել
26.08.2013
Տղամարդուն դեպի լավը փոխելու համար անհրաժեշտ է փոխել նրա խոսքը' այն դարձնելով ավելի հաճելի: Դրա համար պետք է սկսել նրա հետ խոսել մեղմ ու սիրալիր:
Կարելի է նպաստել նրա աշխատունակությանը, այդ պատճառով պետք է տղամարդուն լավ հանգիստ ապահովել' տանը հանգիստ մթնոլորտ ստեղծելով: Հարմարավետ հանգստի շնորհիվ տղամարդու մոտ զարգանում է հիշողությունը և տրամաբանությունը:
Տղամարդն ինքը պետք է կարևոր որոշում կայացնի, քանի որ դա ազդեցություն է թողնում նրա դատողության վրա: Բացի այդ, առաջ է գալիս պատասխանատվության զգացում:
Պետք է մեծ ուշադրություն դարձնել սիրեցյալի հետաքրքրությունների վրա, ինչը դրական ազդեցություն կթողնի տղամարդու նպատակասլացության վրա: Եթե կինն աջակցի իր տղամարդուն և հետաքրքրվի նրա գործերով, ապա տղամարդկանց մոտ նոր հնարքների հնարավորություն կառաջանա:
Պետք է համբերատար լինել սիրած էակի թերությունների հանդեպ: Պետք չէ վիճել նրա հետ, մշտապես հիշեցնել իր խոստումների մասին։ Այդ դեպքում տղամարդը ևս չի քննադատի ձեր պատրաստած կերակուրը և ձեզ հետ գնումների կգնա:
1in.am Դիտվել է 5776 անգամ
|