Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպես վերադարձնել սիրելիի վստահությունը

13.08.2013

Ի՞նչ անել եթե սիրելիի վստահությունը կորել է: Ինչպե՞ս շարունակել ապրել: Արժե՞ արդյոք շարունակել հարաբերությունները մի մարդու հետ, ում չես վստահում: Ինչպե՞ս պետք է վարվի նա, ում մեղքով տեղի է ունեցել վստահության կորուստը: Մենք կփորձենք օգնել Ձեզ գլուխ հանել այս բարդ իրավիճակից:


Մարդու զգացմունքներն անշոշափելի մի բան են, դրանք չի կարելի չափել, նվիրել, վաճառել: Երբ մարդկանց միջև հարաբերություններում առկա են վստահությունն ու ընբռնումը, նրանց զգացմունքներն ունեն հուզականորեն դրական տրամադրվածություն, նման հոգեվիճակը ստեղծագործելու, կյանքը վայելելու, արարելու, կյանքի ամեն մի պահից հաճույք ստանալու ունակության հիմքն է: Իսկ երբ վստահությունը կորում է, կարծես մի փոքրիկ որդ է բույն դնում հոգում և սկսում կրծել մարդուն ներսից՝ ազդելով շրջապատող աշխարհի հետ նրա հարաբերությունների վրա: Անգամ եթե վստահությունն ընդհատվել է միայն երկու հոգու միջև, այն իր ազդեցությունն է թողնում մարդու կյանքի բոլոր ասպեկտների վրա: Վստահության հիմքում ընկած է հավատը. հավատը նրա, որ մյուս մարդու արարքները ճիշտ են, որ իր քայլերով նա վնաս չի պատճառի ո՛չ Ձեզ, ո՛չ ձեր հարաբերություններին: Վստահությունը շատ փխրուն երևույթ է, հոգատար վերաբերմունք է պահանջում, այն շատ հեշտ է կորցնել և շատ բարդ վերականգնել:

Ի՞նչ անել

Առանց սիրելիի վստահության ապրելն ու հետագա հարաբերություններ կառուցելն ուղղակի անհնար է: Եվ եթե նման բան է տեղի ունենում, զուգընկերները սկսում են իրենց պահել տիկնիկների պես և ապրում են ամենքն իր սցենարով, իսկ մարդկանց մոտ ձևացնում են, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է: Սակայն գո՞հ են արդյոք նրանք այդպիսի կյանքից: Չ՞է որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է ջերմ զգացմունքներ և անկեղծ համակրանք:
Սիրելիի վստահությունը վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ: Այստեղ հարկավոր է երկու շահագրգիռ անձանց՝ վստահությունը կորցնողի և չվստահողի, բարդ, մանրակրկիտ և երկարաժամկետ աշխատանք: Այո՛, վստահությունը կորած է, սակայն դրան կարելի է կրկին արժանանալ, այն կարող է դանդաղորեն վերածնվել երկու սիրող մարդկանց մաքուր և անկեղծ հարաբերություններից:


Նման իրավիճակում առավել դժվար է նրան, ով վստահությունը կորցրել է զուգընկերոջ մեղքով. այստեղ բացի խորը վիրավորանքից, միախառնվում են նաև խաբված սպասումներն ու անարդարության զգացումը: Հարկավոր է փորձել ներել ցավ պատճառողին, ներել ամբողջ հոգով: Չէ՞ որ յուրաքանչյուրը սխալվելու իրավունք ունի, և եթե սիրելին անկեղծորեն զղջում է, ինչո՞ւ նրան չտալ հնարավորություն: Այո՛, մարդը սխալվել է, խաբել Ձեզ, և հնարավոր է, հիմա տառապում է Ձեզնից ոչ պակաս: Հիշե՛ք, թե որքան հաճելի պահեր ու հիշողություններ են ձեզ կապում, որքան մտերիմ է այդ մարդը Ձեզ և որքան լավն է ձեզ սպասվում ապագայում: Հաշտության ձեռք մեկնեք նրան:

Ինչպե՞ս պետք է իրեն պահի մեղավորը

Ինչպե՞ս վարվի նա, ով սխալվել է՝ կամա, թե ակամա: Դուք, անկասկած, մտատանջվում եք, զղջում և ցանկանում եք վերադարձնել սիրելիի կորցրած վստահությունը: Հնարավոր է՝ Ձեր հասցեին նախատինքներ կհնչեն: Հեշտ չի լինի, ժամանակ առ ժամանակ Ձեզ կվերահսկեն, կստուգեն՝ Դուք իրո՞ք անկեղծ եք Ձեզ պահում, թե ոչ: Համբերություն և միայն համբերություն: Եթե Դուք ազնիվ եք, ապա վախենալու ոչինչ չունեք: Զուգընկերոջը շրջապատեք ուշադրությամբ և հոգատարությամբ, աշխատեք վարվել այնպես, ինչպես ձեր հարաբերությունների սկզբում: Դուք ստիպված կլինեք վերստին գրավել այն մարդու սերն ու հարգանքը, ում հանդեպ անտարբեր չեք: Անկեղծորեն հետաքրքրվեք սիրելիի գործերով, լսեք նրան, ներթափանցեք նրա խնդիրների մեջ, հասկացրեք, թե որքան կարևոր է նա Ձեզ համար:
“Թույլերը չեն ներում, ներելու ունակ են ուժեղները”: Այս թևավոր խոսքը շատերին է ստիպել դուրս գալ կտրականության ու վիրավորանքների ճանապարհից: Ներում, կյանք առանց վիրավորանքների ու վրեժի. հենց այսպես են իմաստունները բնութագրում առողջ ու երկար կյանքի հիմնական պայմաններից մեկը:


Ամերիկացի հայտնի հոգեբան Դեյլ Կարնեգիի կարգախոսներից մեկը հետևյալն է՝ “Վերաբերվիր մարդկանց այնպես, ինչպես ցանկանում ես, որ քեզ վերաբերվեն”: Ձեր երևակայության մեջ աշխատեք Ձեզ խաբած զուգընկերոջ հետ տեղերով փոխվել, Ձեզ նրա տեղը դրեք և փորձեք հասկանալ նրան: Իսկ խաբեբան, իր հերթին, թող փորձի Ձեր կաշվի մեջ գտնվել և զգալ Ձեր վիրավորանքն ու հուսահատությունը:


Օգտակար կլինի նաև ստեղծված իրավիճակը դիտարկել ոչ միայն երկու շահագրգիռ անձանց տեսանկյունից, այլև կողմնակի դիտորդի դիրքից, ով կատարվածին նայում է առանց հույզերի, սթափ բանականությամբ: Աշխատեք իրադարձությունները վերլուծել՝ խուսափելով կրքերի բորբոքումից:


Երկկողմանի դրսևորած իմաստություն. ահա, թե ինչը կարող է լինել վստահության վերականգնման հիմքը: Եվ իհարկե սերը: Պարզապես սիրե՛ք միմյանց՝ առանց պատասխան սպասումների, սիրե՛ք ինքներդ Ձեզ, Ձեզ շրջապատող աշխարհը:


Ծագող վստահելի հարաբերությունների հիմք պետք է դառնան ոչ թե վեճերը, սկանդալները ու փոխադարձ վիրավորանքը, այլ անկեղծ զրույցները, որոնք կօգնեն վերստին վստահություն ձեռք բերել: Այս բարդ իրավիճակում պահպանեք արժանապատվությունը, մի՛ նվաստացեք ու մի՛ նվաստացրեք ուրիշին: Հիշե՛ք, որ խաբեությունն ու վստահության կորուստն անցյալում են, շրջեք կյանքի այդ էջը, իմացե՛ք՝ պարտադիր չէ, որ անցյալը կրկնվի ապագայում: Սակայն կատարվածից պետք է դաս քաղել՝ զուգընկերոջ հետ ձեր նախկին հարաբերությունները վերաիմաստավորելու և հետագայում բարելավելու համար:


Գնահատեք միմյանց, գնահատեք ձեր սերն ու ջերմ հարաբերությունները և սովորեք ներել:

 

harmonia.am

 

 

 

Դիտվել է 5548 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1007 անգամ
04.06.2026
Դիտվել է 401 անգամ
05.06.2026
Դիտվել է 376 անգամ
06.06.2026
Դիտվել է 337 անգամ
09.06.2026
Դիտվել է 211 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster