Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Արևը և՛ բուժում է, և՛ հիվանդացնում. արևայրուք

07.08.2013

Հին արևելյան ասացվածքը զգուշացնում է. «Արևը և՛ բուժում է, և՛ հիվանդացնում»։ Արևը օգտակար է ոսկորների և ատամների հորմոնալ առողջության համար։ Արևի օգնությամբ կարելի է բուժել որոշ մաշկային հիվանդություններ, իսկ արևայրուքն օգնում է թաքցնել կարմրատակությունը, կապտուկները և այլն։

Քչերին է հայտնի, որ ուղղահայաց ընկնող ճառագայթները չեն նպաստում մաշկի գույնը փոխող պիգմենտի գոյացմանը և այդ իսկ պատճառով է, որ մաշկի վրա այրվածքներ են առաջանում։ Առավոտյան և երեկոյան արևի ճառագայթները հեշտությամբ են թափանցում էպիդերմիսի մեջ, ինչի շնորհիվ մաշկը հավասարաչափ արևայրուք է ստանում։

Հետաքրքիր է իմանալ, որ ծառերի կանաչ սաղարթը զտում է ճառագայթի էլեկտրամագնիսական ալիքները՝ թողնելով շվաքում ամենաօգտակար հաճախությունները։ Այդ իսկ պատճառով շվաքում ստացված արևայրուքն առավել կայուն, գեղեցիկ և օգտակար է մաշկի համար։

Հավասարաչափ արևայրուք ստանալու համար հետևեք երեխաների օրինակին' քայլեք լողափում, կազմակերպեք խաղեր և այլն։ Որպեսզի այրևայրուքը երկար պահպանվի՝ շարունակեք օգտագործել հատուկ «արևից հետո» միջոցները, պահեք դրանք սառնարանում։

Արևայրուք ընդունելու առաջին օրերը օգտագործեք SPF 25 և բարձր պաշտպանիչ հատկություն ունեցող միջոցները, հետո՝ SPF 20 և ավելի ցածր։ Վերջին օրերին կիրառեք SPF 2 կամ 3 յուղեր։

Զգուշացում. Արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը կարող է առաջացնել լյարդի բջիջների անդառնալի վնասվածքներ։

Այրվածք. Խառնեք ձմերուկի և վարունգի հյութերը (1։1)։ Օրը մի քանի անգամ քսեք մաշկին։ Պահեք սառնարանում' մինչև 4 օր։ Պարզվել է, որ արևայրուքի որակը ուղիղ համեմատական է սննդի հետ ներմուծվող բետա-կարոտինի քանակության հետ։

Հաշվարկված է, որ բավարար է ուտել օրական 200 գրամ ծիրան, 300 գրամ ձմերուկ կամ սեխ, կես կգ մոշ կամ 1,5 կգ դեղձ։ Նշված մթերքները պարունակում են հեշտ յուրացվող A ենթավիտամին, նուրբ բջջանք և պեկտինային նյութեր, որոնք չեն ծանրաբեռնում օրգանիզմը։ Կարելի է խմել կես լիտր գազարի հյութ։ Կարոտինով հարուստ սննդակարգը խթանում է մելանինի գոյացումը, որն անհրաժեշտ է գեղեցիկ արևայրուք ստանալու համար։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը նվազեցնում են ցիտրուսային եթերային յուղերը։ Լողափ այցելելուց 30 րոպե առաջ խմեք 100 մլ հյութ կամ կերեք 50-100 գրամ լոլիկ' առանց կեղևի և 1 ճ/գ ձիթապտղի յուղ, որոնց խառնեք եթերային յուղը։ Այս օգտակար մանրուքների շնորհիվ կապահովվի արևայրուքի հավասարաչափությունը' չեն առաջանա լաքաներ և այրվածք, կլավանա արյան շրջանառությունը, տրամադրությունը։

Ի դեպ' ծիրանի չիրը հարուստ է նաև C և E վիտամիններով. E վիտամինը հանգստացնում է մաշկը, իսկ C վիտամինը կանխարգելում է մաշկը գերպիգմենտացումից։ Եթե հիշենք, որ ծիրանը պարունակում է նաև հակաօքսիդանտ ֆլավոններ, ապա պարզ կդառնա, որ այն շատ օգտակար կլինի լողափում։

Իսկ ո՞ր մթերքները և վնասակար կախվածություններն են վտանգավոր լողափում. շատ աղ պարունակող մթերքները, թխվածքը, խաշած եգիպտացորենը, ընկուզեղենը, սուրճը, կակաոն, շոկոլադը, ալկոհոլը և իհարկե ծխախոտը։

168.am

 

Դիտվել է 8393 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1006 անգամ
04.06.2026
Դիտվել է 401 անգամ
05.06.2026
Դիտվել է 376 անգամ
06.06.2026
Դիտվել է 337 անգամ
09.06.2026
Դիտվել է 211 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster