Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ամուսիններ միևնույն մասնագիտությամբ

06.08.2013

Հիմնականում գոյություն ունի երկու հակադիր կարծիք նման զույգերի կենսունակության հարցում. ոմանք պնդում են, որ ոչինչ այնքան չի միացնում ու մտերմացնում իրար, որքան ընդհանուր աշխատանքը, մյուսներն էլ հավաստիացնում են, թե չկա ավելի վատ բան, քան ամբողջ օրն անընդմեջ կողակցին տեսնելը, ինչի արդյունքում երկուսից ոչ ոք չի ունենում իր «ներքին, տարածքը», որը չբացահայտված գաղտնիք կմնա մյուսի համար:

Ցանկալի է արդյոք, որ ամուսիններն ունենան նույն մասնագիտությունը: Բնականաբար, երբ խոսքը համատեղ գյուղատնտեսության, փոքր բիզնեսի կամ սեփական խորտկարանի մասին է, աշխատանքը կատարվում է միասին, և դա գրեթե անխուսափելի է, սակայն կան ավելի բարդ մասնագիտություններ… Կցանկանա արդյոք գրողը, բժիշկը, պետական ծառայողը, ինժեները, կինոռեժիսորը կամ լրագրողը, որ իր կինը լինի նաև իր աշխատակիցը կամ օգնականը…

Նայում եք իրար, թե նույն ուղղությամբ:

Ըստ մասնագետների' շատ կարևոր է այս դեպքում հստակ տարբերակել իրավիճակը' խոսքը միևնույն մասնագիտության, համատեղ աշխատանքի, թե համատեղ բիզնեսի մասին է: Օրինակ' ամուսինը դատապաշտպան է, կինն էլ է դատապաշտպան, նրանք ունեն նույն մասնագիտությունը… սա մեկ հարց է: Նրանք աշխատում են միասին' սա մեկ այլ հարց: Ամուսինը ղեկավար է, կինը' նրա ենթական, սա' երրորդ իրավիճակ: Երբ համատեղ գործ են վարում, սա էլ յուրահատուկ խնդիրներ է ենթադրում: Լառոշֆուկոն հրաշալի է ասել' «Սերն այն չէ, երբ զուգընկերները նայում են իրար, այլ այն, երբ նայում են միևնույն ուղղությամբ»: Եվ եթե զուգընկերները, թե տանը, թե աշխատավայրում, թե ամուսնական անկողնում «միայն իրար են նայում» ապա վաղ թե ուշ ի հայտ է գալիս ձանձրույթն ու միապաղաղությունը: Իսկ եթե նրանց կապում է մեկ ընդհանուր գործ, որում ներգրավված են երկուսն էլ, և կարողանում են նայել մեկ ուղղությամբ, ապա ամուսինները հայտնվում են բոլորովին այլ իրավիճակում: Նրանք վերածվում են ընդհանուր աշխատանք իրականացնող գործընկերների, ինչի արդյունքում կարող են ճանաչել իրար նոր տեսանկյուններից: Եվ դա, նույնիսկ, կարող է նպաստել հարաբերությունների թարմացմանը թե անկողնում, թե տանն ընդհանրապես:

Զսպեք իրար իշխելու մարմաջը:

Համատեղ աշխատող ամուսինների' լավ կամ վատ հարաբերություններ ունենալու հարցում վճռորոշ են նաև մի շարք այլ գործոններ. եթե նրանք երկուսն էլ իշխող են և ձգտում են «իրենց ասածն առաջ տանել», եթե տանն անվերջ չարչրկվում է խնդիրը, թե ով է տան գլխավորը, ապա հարթ հարաբերություններ աշխատանքում դժվար թե դասավորվեն: Իսկ եթե ներքին մրցակցություն չկա, երկուսի համար էլ սիրված ու կարևոր է տվյալ աշխատանքը, երբ երկուսի համար էլ առաջնային է սեփական մասնագիտական հմտությունների իրացումը, ապա ամեն ինչ կարող է հիանալի ընթանալ: Նրանք իրար են պատմում ապրած զգացումները, խորհուրդ են հարցնում միմյանցից և այլն: Միասին աշխատելը հեշտ չէ, սակայն երբ ամուսինը «գլուխն» է, իսկ կինը' «պարանոցը», բախումներ և տհաճ ապրումներ գրեթե չեն լինի: Տեղին է նշել հանճարեղ նկարիչ Սալվադոր Դալիի դեպքը. արդյոք նա կդառնար այդքան հանրաճանաչ ու հաջողակ, եթե նրա կինը չլիներ իր պրոդյուսերը:

Զգուշացեք մասնագիտական նախանձից:

Այս հարցում շատ կարևոր ևս մեկ գործոնի' մրցակցության մասին: Եթե աշխատանքային մրցակցությունը առաջին պլան չի մղվում ամուսնական նվիրվածության համեմատ, ամեն ինչ հարթ կընթանա: Իսկ եթե ամուսիններից մեկը հակված է նախանձի, փառասիրության կամ պարզապես շատ շուտ է հուսահատվում, ապա միևնույն մասնագիտությունն ու համատեղ աշխատանքը կարող են լուրջ դժվարությունների առաջ կանգնեցնել անձնական կյանքում: Երբ կինն ավելի տաղանդավոր ու հեռանկարային մասնագետ է, ամուսինը, հաճախ ինքն էլ չգիտակցելով, ապրում է նախանձի զգացում: Դա միգուցե անարդար ու անհեթեթ է, սակայն տղամարդը դարեր շարունակ գլխավորել է ընտանիքը և իր արժանապատվությունը խոցված է համարում, երբ իրեն գերազանցում են իր իսկ ոլորտում: Բազմաթիվ դեպքեր կարող ենք հիշել, երբ երգչուհի կամ դերասան ամուսինները ամուսնացել են փոխադարձ սիրո ու ջերմության մթնոլորտում: Ժամանակի հետ կինն ավելի վառ է դրսևորել իրեն, արձանագրել ավելի շատ հաջողություններ, և առաջացել է փակուղային իրավիճակ: Այս դեպքում, որքան էլ կինը տարբեր կերպ փորձում է շոյել ամուսնու փառասիրությունը, միևնույն է, նա ներքին դժբախտություն է ապրում, փաստերն անողոք են: Եվ արդյունքը շատ հաճախ լինում է ամուսնական կապի խզումը: Հաղթում է մասնագիտական խանդը:
Հուսով եմ, որ համատեղ մասնագիտություն ունեցող մեր հայրենակիցների կյանքում նման տարաձայնություններ չեն լինի: Երբ հարաբերություններում բացակայում է եսասիրությունը, միմյանց կապում են ընդհանուր հետաքրքրությունները և երբ սերը կրակի պես անվերջ սնուցվում է ջերմությամբ, ոչինչ չի սպառնա ներդաշնակ, ուրախ ու բավարարված կյանքին: Խաղաղություն և հանդուրժողականություն բոլորիս:

 

operativ.am

 

Դիտվել է 4030 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1006 անգամ
04.06.2026
Դիտվել է 401 անգամ
05.06.2026
Դիտվել է 376 անգամ
06.06.2026
Դիտվել է 337 անգամ
09.06.2026
Դիտվել է 211 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster