Ռիհաննան չի դադարում զարմացնել իր նոր կերպարներով: Կտրուկ փոփոխությունների սիրահար աստղն այս անգամ այնքան էլ չի գոհացրել երկրպագուներին և հատկապես ԶԼՄ-ներին: Ինչպես հաղորդում է DailyMail-ը, Բրեդ Փիթի կազմակերպած բարեգործական համերգին երգչուհին հայտնվել է շիկամազ, քամելիոն կեղծամով, սև տաբատով, սև ու կարմիր գլխարկով: Բեմում Ռիհաննան երգել է սև, կաշվե թևքերով երկար վերարկուն և գլխարկը հագին: Երգչուհու նոր ցնցող կերպարը տեսնելու համար շատերը մեծ գումարներ են վճարել դահլիճ խցկվելու համար: Բարեգործությունն իրականություն է դարձել նաև Ռիհաննայի նոր կերպարի շնորհիվ: Երեկոյի նախորդ օրը Ռիհաննան Twitter-ի իր էջում մերկ նկար է տեղադրել՝ շեկ կեղծամով:
Դիզայներն ու ոճաբանները այնքան էլ չեն հավանել Ռիհաննայի նոր կերպարը: Իսկ ամերիկյան լրատվամիջոցները հարցնում են՝ գեղեցի՞կ է, թե՞ ահավոր:
09-06-2026 08:57 Հունիսի 8-ի գիշերը Նյու Յորքի «Ռադիո Սիթի» մյուզիք հոլում տեղի ունեցավ «Թոնի» 79-րդ մրցանակաբաշխությունը: Այս անգամ երեկոն վարում էր երգչուհի Փինքը՝ սովորական մրցանակաբաշխությունը վերածելով իսկական ներկայացման հիշեցնող տպավորիչ շոուի: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նա ինը անգամ հագուստ փոխեց: «Թոնի» մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Բրոդվեյի Օսկար», տասնամյակներ շարունակ հանդիսանում է ամերիկյան թատրոնի առաջատար մրցանակաբաշխությունը:
09-06-2026 08:51 Քանյե Ուեսթը իր 49-ամյակը նշել է նոր՝ «Gemini Season» երգի թողարկմամբ, որը ներառված է նրա վերջին՝ «Bully» ալբոմի դելյուքս տարբերակում: Երգի տեսահոլովակը, որն անդրադառնում է գրավչության և ցանկության թեմաներին, նկարահանել է ռեփերի 31-ամյա կինը՝ Բիանկա Սենսորին, ով նույնպես նկարահանվել է տեսահոլովակում:
09-06-2026 08:47 Տրանսճարպերը չունեն ոչ մի օգտակար հատկություն և վտանգավոր են առողջության համար. սա արդեն գիտական ւոսումնասիրություններով վերահաստատաված փաստ է, որի մասին պարբերաբար ահազանգում են ԱՀԿՆ-ն և և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA):
09-06-2026 03:53 32-ամյա Արիանա Գրանդեն բաժանվել է իր 34-ամյա ընկերոջից՝ Իթան Սլեյթերից, երեք տարի միասին լինելուց հետո: Us Weekly-ն հաղորդում է, որ բաժանումը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ:
09-06-2026 02:07 Մոսկվայում տեղի է ունեցել «МУЗ-ТВ 2026. Շարժում» 21-րդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։ Շոուն կայացել է Live Arena-ում։