|
Կանայք սեռական հարաբերությունների նկատմամբ «ավելի շուտ են սառչում»: (18+)
17.07.2013
Գիտնականները պնդում են, որ ամուսնության մեջ կանայք սեռական հարաբերությունների նկատմամբ «ավելի շուտ են սառչում», քան տղամարդիկ: Գերմանացի գիտնականները հայտնաբերել են, որ ամուսնության շարունակականությունը և կայունությունը բացասաբար է անդրադառնում կանանց սեքսուալության վրա, հաղորդում է Bagnet.org-ը:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ, եթե ամուսնության առաջին փուլերում կնոջ համար լավ սեքսը մեծ նշանակություն ունի, ապա հետագայում այն երկրորդ, ավելի ուշ՝ երրորդ պլան է մղվում: Դա տեղի է ունենում, երբ զույգն ամրապնդվում և կայունանում է:
Հարցմանը մասնակցած կանանց 60 տոկոսի մոտ ամուսնությունից 4 տարի անց նվազել է սեքսի հանդեպ հետաքրքրությունը: Կանայք արդեն 50 տոկոսով քիչ են ցանկանում սեռական հարաբերություններ ունենալ, քան նախկինում: Սակայն քնքշանքներ և փայփայանքներ իրենց զուգընկերներից կանանց 90 տոկոսը սպասում է նույնիսկ ամուսնությունից 20 տարի անց:
Իսկ հարցմանը մասնակցած տղամարդկանց 80 տոկոսը կանոնավոր սեռական հարաբերություններ են ցանկանում ամուսնությունից և՛ 4, և՛ 20 տարի անց:
1in.am Դիտվել է 4131 անգամ
|