Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Համբույրի մասին անհեթեթ օրենքներ

09.07.2013

Աշխարհի բազմաթիվ երկրներում գոյություն ունեն զարմանալի օրենքներ, որոնք կոչված են կարգավորելու մարդկային (և ոչ միայն) կյանքի ամենաինտիմ կողմը:

Շատ երկրներում ու քաղաքներում անգամ համբույրն է օրենքով կարգավորվում: Այովայում արգելված է անծանոթների հետ համբուրվելը: Ոչ մի ռոմանտիկա: Կոլորադոյում արգելված է քնած կնոջը համբուրելը, եթե անգամ այդ կինը ընկերուհին է, կինը կամ նույնիսկ քնած դուստրը, որին հայրը կամենում է “պաչիկ” անել: Կոնեկտիկուտում ավելի էկզոտիկ օրենքներ են. ամուսիններն իրենց կանայք իրավունք չունեն համբուրել կիրակի օրերին: Իսկ այլ կանանց հետ կիրակի օրերին համբուրվելու մասին օրենքը լռում է:

Կան երկրներ էլ, որտեղ բարքերն ավելի խիստ են, իսկ հասարակական վայրերում հաբուրվելու համար պատիժը' բավականաչափ լուրջտ: Մալազիայում, օրինակ, հասարակական վայրերում համբուրվելու համար սահմանված է 75 դոլար տուգանք: Ինդոնեզիայում նույն զանցանքի համար սահմանված տուգանքն ավելի թանկ է նստում' ազատազրկում մինչև 10 տարի ժամկետով կամ 100 հազար դոլար: Սիրառատ Ֆրանսիան ներողամիտ է այդ հարցում, սակայն տուգանում է համբույրի համար, եթե “դեպքը” կատարվում է երկաթուղու վրա: Անվիճելի է, որ այդ վայրում ոչ միայն համբուրվել, այլև կանգնել խորհուրդ չի տրվում:

Իրանում, հասրակական վայրում համբուրվելը պատժվում է ճիպոտահարությամբ, ընդ որում, խոսքը միայն շուրթերը համբուրելու մասին չէ: 2004-ին իրանցի կինոսատղ Հորահ Կոմանդիրշը տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակի արժանանալով, ուրախությունից ռեժիսորին թույլ տվեց համբուրել իր ճակատը: 50-ամյա դերասանուհուն դատապարտեցին 74 ճիպոտահարվածի: Հրապարակային ներողությունից հետո միայն դատավճիռը փոխարինեցին պայմանական պատժամիջոցով:

Նման խիստ կարգեր են նաև ԱՄԷ-ում: Աբու Դաբիում փողոցում համբուրվելու դեպքում 10 օր կալանքի են դատապարտում: Մի քանի տարի առաջ Դուբայում 2 զբոսաշրջիկ' Ուկրաինայի քաղաքացին ու Ուզբեկստանի քաղաքացուհին փողոցում համբուրվելու համար տուգանվեցին 1000-ական դոլարով: Ոստիկանական արձանագրության մեջ նշվում է, որ նրանք անօրինական գործողություն են կատարել, ինչը հասարակական բարոյական նորմի խախտում է:

2009-ին նույն քաղաքում ոստիկանները ձերբակալել են Բրիտանիայից ժամանած սիրահար զույգին, որոնք համբուրվում էին ու գարեջուր խմում նորաձև Jumeirah Beach Residence թաղամասի ռեստորաններից մեկում: Նրանք նույնպես տուգանվեցին 1000 դրահմով ու մեկամսյա ազատազրկմամբ : Ոստիկանություն էր կանչել հարևան սեղանի այցելուն, որը վրդովված էր կատարվածով, պատճառաբանելով, թե ականատես են դարձել նաև իր երեխաները: Զույգը դատավճիռը բողոքարկեց, սակայն դատարանը մերժեց հայցը:

Նույնիսկ Իտալիայում է համբույրի նկատմամբ օրենքը խստացել: Մի 65-ամյա պարոն փորձել էր համբուրել անչափահասի ձեռնոցով ձեռքը, ինչի համար դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման: Գուցե տարեց տղամարդու արարքը ճիշտ չէր հասկացվել: Գործը լսելուց հետո ազատազրկումը փոխարինեցին 25 մլն լիր տուգանքով: Ընդ որում, դատավորները նշել էին, որ եթե հանկարծ տղամարդը փորձեր շուրթերով հպվեր անչափահասի շուրթերին, ապա այդ արարքը կգնահատվեր որպես բռնություն, իսկ համբույրն այտին, պարանոցին կամ էլ չծածկված ձեռքին' վիրավորանք: Իտալացի խիստ դատավորների կարծիքով միայն ճակատին դրոշմված հայրական համբույրը չի արգելվում:

 

operativ.am

Դիտվել է 5103 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1002 անգամ
04.06.2026
Դիտվել է 401 անգամ
05.06.2026
Դիտվել է 375 անգամ
06.06.2026
Դիտվել է 337 անգամ
09.06.2026
Դիտվել է 208 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster