Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կսիրեմ եւ կերջանկացնեմ կողքիս մարդուն. Եվա Բաղդասարյան

02.07.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է դերասանուհի Եվա Բաղդասարյանը:

-Ինչո՞ւ դերասանուհի, ի՞նչ է Ձեզ համար դերասանությունը:

-Դեռ տարիներ առաջ զգում էի՝ ներսիցս ինչ-որ բան ձգում է դեպի արվեստ, փոքրուց ինձ մոտ շատ լավ էր ստացվում մարդկանց համոզել այն ամենում, ինչ անում եմ: Հիմա փորձում եմ ավելի մասնագիտանալ ընտրածս մասնագիտության մեջ՝ առանց որի կյանքս չեմ պատկերացնում:

-Ձեզ գոհացնո՞ւմ է այն, ինչ Դուք անում եք՝ որպես դերասանուհի:

-Անկեղծ ասած, այդքան էլ  չէ. ես ավելիին էի սպասում, սակայն ոչինչ միանգամից չի լինում, ինքս փորձում եմ շատ աշխատել ինձ վրա, որից էլ դրական արդյունքներ, իհարկե, նկատվում են:

-Մասնակցել եք մի շարք գեղեցկության մրցույթների, եղել հաղթող. ի՞նչ կասեք արտաքին տվյալներն  ինչքանո՞վ  են կարեւորվում հեռուստաընկերություն մուտք գործելու համար:

-Այո´, մասնակցել եմ, օրինակ՝ անցած տարի դարձա «Միսս աշակերտուհի» մրցույթի հաղթող, կարծում եմ՝ արտաքինը մեծ նշանակություն ունի, բայց միայն արտաքինով երբեք չես փայլի, եթե չունենաս համապատասխան կրթություն:

600x580

- Ձեր դեպքում  գեղեցիկ  արտաքինն  ավելի  շատ  օգնե՞լ, թե՞ խանգարել է:

-Իմ դեպքում այն ինձ միայն օգնել է:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ խոչընդոտների են հանդիպում հեռուստատեսությունում աշխատող  անձիք, ինքներդ ի՞նչ խնդիրների եք հաճախ բախվել:

-Խոչընդոտներ, իհարկե, լինում են, բայց ինքս չեմ հանդիպել:

-Եթե մի օր այլեւս չլինեն սերիալները, որոնցում այժմ  նկարահանվում եք, ինչո՞վ կզբաղվեք:

-Ստացել եմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ եւ պատրաստվում եմ նկարահանվել գլխավոր դերում, իսկ ուսումս ավարտելուց հետո շատ կուզեի աշխատել թատրոնում:

600x580

-Մի առիթով նշել եք՝ սիրում եք խաղալ չարաճճի եւ կենսուրախ կերպարներ, ինչո՞վ է դա պայմանավորված, ինքներդ այդպիսի՞ն  եք:

-Ինքս շատ հանգիստ բնավորություն ունեմ, բայց ինձ ձգում են ավելի կենսուրախ դերերը, որոնցում հնարավոր է լինում անընդհատ շարժման մեջ լինել, բացի այդ չարաճճի կերպարներն ավելի աչքի ընկնող են:

-Իսկ ի՞նչ եք կարծում,  ի՞նչ կերպար կդժվարանաք խաղալ:

-Չեմ կարծում՝ կլինի այնպիսի դեր, որ չկարողանամ խաղալ:

-Եվա´, եթե Ձեր կողքին լինի տղամարդ, ով դեմ կլինի այն ամենին, ինչ Դուք հիմա անում եք, ինչպե՞ս կվարվեք:

-Չեմ ուզենա նման մարդու հանդիպել, ով դեմ կլինի իմ ընտրած մասնագիտությանը, իսկ եթե,  այնուամենայնիվ, նման բան պատահի, հիմա դժվարանում եմ ասել՝ ինչպես կվարվեմ:

600x580

-Ունենալով գեղեցկ արտաքին՝ երեւի թե ունեք նաեւ բազում երկրպագուներ, իսկ պատահե՞լ է՝ նրանք Ձեզ ուղղակի նյարդայնացնեն:

-Այո´, նման դեպքեր շատ են լինում, բայց կատակի տեսքով:

-Հնարավո՞ր է՝ նրանցից մեկին հաջողվի գրավել Ձեր սիրտը, թե՞ այն արդեն զբաղված է:

-Չեմ կարող ասել…(ծիծաղում է):

600x580

-Ի՞նչ կանեք հանուն իրական սիրո:

-Միշտ կսիրեմ եւ կերջանկացնեմ կողքիս մարդուն:

-Եթե կարողանայիք ինչ-որ բան աշխարհում փոխել, ի՞նչը կփոխեիք:

-Շատ կուզեի՝ մարդկանց միջից հանել նախանձը, դավաճանելու եւ ստելու ընդունակությունները:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 17579 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 587 անգամ
15.05.2024
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster