Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երգն իմ ներսից ուղղակի հոսում է. Մագդա Մկրտչյան

19.06.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է Ալ.Սպենդարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանը:

 

-Մագդա´, ե՞րբ եք կատարել երաժշտական Ձեր առաջին քայլերը, կպատմե՞ք ինչ-որ հիշարժան դեպք՝ կապված այդ ամենի հետ:

-Փոքրուց հաճախել եմ ջութակի եւ երազանքս էր դառնալ ջութակահարուհի: Վերջին տարին էր, երբ արդեն հաճախում էի մասնավոր պարապմունքների պրոֆեսոր Արա Բոգդանյանի մոտ եւ հստակ որոշված էր՝ դառնալու եմ ջութակահարուհի: Տանը՝ հերթական պարապմունքներից մեկի ժամանակ, երբ կլանված նվագում էի, տեսիլքի նման աչքիս առջեւ եկավ ինչ-որ երգչուհի, ով երգում էր. այդ պահին ջութակը դրեցի մի կողմ եւ սկսեցի երգել՝ առաջին անգամ: Իհարկե, այդ ամենին այդքան կարեւորություն չտվեցի: Մի անգամ էլ ջութակի պարապմունքների ժամանակ, բարձր ծիծաղեցի, Արա Բոգդանյանը լսեց ծիծաղս եւ ասաց. «Դու հրաշալի ձայն ունես, դու պետք է երգես»: Հենց նա էլ ինձ տարավ Տաթեւիկ Սազանդարյանի դասարան, որ ինձ լսեն. ես սկսեցի երգել եւ առանց որեւէ դժվարության, հետագայում աճեցի ու հասա հաջողությունների այն ձայնով, որով ինձ օժտել էր բնությունը:

600x580

-Հանդես եք եկել մի շարք երկրներում, մասնակցել տարբեր մրցույթների՝ ունենալով մեծ հաջողություններ, հիմա փորձեք հիշել եւ ասել՝ ո՞րն է եղել Ձեր ամենատպավորիչ ելույթը, որը երբեք չեք մոռանա:

-Դժվար է առանձնացնել հենց մեկը. մի քանիսն են, բայց ամենահիշարժանն ինձ համար Վենետիկի Դոժերի պալատում իմ ելույթն էր, որտեղ երգել եմ Բարոկո երաժշտություն եւ Կոմիտաս, ինչպես նաեւ Հռոմի Պապի առջեւ ելույթս, որի ժամանակ կատարել եմ Մխիթար Աբահոր ստեղծագործությունները:

-Սովորել եք համաշխարհային օպերային լեգենդ Լուչիանո Պավարոտիի մոտ, ինչպե՞ս ստացվեց այդ ամենը եւ ի՞նչ տվեց դա Ձեզ, որ ուրիշ ոչ մի տեղ դեռեւս չէիք ստացել:

-Այնպես ստացվեց, որ համերգներով գնացի Միլան, համերգներին ներկա էր Պավարոտիի իմպրեսարիոն, հենց նա էլ ինձ ծանոթացրեց մեծանուն երգչի հետ, իսկ վերջինս, ինձ լսելով, ասաց. «Ես այս աղջկա հետ անպայման պետք է աշխատեմ»: Ուսումը Պավարոտիի մոտ տեւեց վեց ամիս, դա իտալական դպրոց էր, որն ինձ այնքան շատ բան տվեց ու այնքան անհրաժեշտ եղավ. Հայաստանում, ճիշտ է սովորում ես, բայց այն, ինչ կստանաս Իտալիայում, ուրիշ ոչ մի տեղ չես ստանա:

600x580

-Մագդա´, ի՞նչ կասեք մեզ մոտ՝ Հայաստանում, օպերային երգարվեստը համապատասխան բարձրության վրա է գտնվո՞ւմ, ի՞նչ եք, օրինակ, զգացել հանդես գալով այլ երկրների բեմերում, մի բան, որ մեզ մոտ բացակայում է:

-Ես տեսնում եւ լսում եմ՝ ինչքան տաղանդավոր երգիչներ մենք ունենք, եւ, իսկապես, մեր երգիչ-եչգչուհիները՝ տարբեր ժանրերի, կարող էին աշխարհին զարմացնել: Կուզեի՝ մեզ մոտ կամեցողություն լիներ, գնահատեին տաղանդ ունեցողներին եւ խանգարելու փոխարեն օգնեին: Օրինակ՝ կցանկանայի շնորհակալությունս հայտնել մշակույթի նախարարությանը, ով մի քանի օր առաջ շատ մեծ բան արեց թատրոնի համար, համաշխարհային աստղի՝ Մոնսերատ Կաբալեյի հետ կազմակերպեց եւ անցկացրեց մաստեր կլաս: Իսկ ինձ համար այնքան թանկ պահ էր, երբ նա, իմ ելույթից հետո, հուզվեց եւ ասաց. «Հուզվել եմ շատ»:

-Ի՞նչ եք զգում երգելիս:

-Այնքան շնորհակալ եմ Աստծուն, որ երգն ինձ հեշտ է տրվել, որ ես բացարձակ լարվածություն չեմ զգում բեմում եւ ոչ էլ տեխնիկական այլ դժվարություններ, երգն իմ ներսից ուղղակի հոսում է:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի դերերգը որը նաեւ բերել է Ձեզ մեծ հաջողություն:

-Ինձ շատ հոգեհարազատ է «Տոսկան», որը դեռ չեմ երգել, «Աիդան» եմ շատ սիրում. այն իմ հոգու մեջ է մտած, շատ մոտ է իմ հոգուն՝ իր մաքրությամբ, իր պարզությամբ:

600x580

-Ստեղծագործական ի՞նչ երազանքներ ունեք, բացի վերոնշյալից:

-Հայաստանը միշտ բարձունքում լինի, իսկ մեր օպերային թատրոնն էլ լինի առաջինը, որտեղ շատերը ձգտեն հանդես գալ:

-Իսկ Հայաստանից դուրս Ձեր գործը շարունակելու առաջարկներ ստանո՞ւմ եք:

-Իհարկե, կան:

-Իսկ հնարավո՞ր է՝ մի օր հեռանանք, կա՞ ինչ-որ բան, որը Ձեզ կմղի այդ քայլին:

-Հնարավոր է. ես երգել եմ ուզում, իսկ մեր թատրոնում պետք է սպասես մինչեւ քո հերթը հասնի, դա ինձ չի գոհացնում՝ որպես պրոֆեսիոնալ արտիստի, նաեւ այն միանձնյա որոշումները, որոնք կայացվում են թատրոնում, դա եւս արտիստի համար անհետաքրքիր է: Ահա այս ամենը կարող է ինձ դրդեն՝ մի օր հեռանամ այստեղից:

-Ինչպե՞ս եք հաղթահարում այն դժվարությունները, որոնց բախվում եք Ձեր ստեղծագործական գործունեության ընթացքում:

-Ամեն դեպքում, ինչ էլ լինի, մարդ չպետք է կոտրվի, Արշավիր Կարապետյանը լավ խոսք ուներ, ասում էր՝ «19:30-ին բեմում կապացուցեմ», պետք է չկոտրվել մինչեւ այդ պահը, իսկ դրանից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Արտիստի համար ամենակարեւորն իր որակական վիճակն է:

600x580

-Եթե մի կողմ թողնենք ստեղծագործական կյանքում ունեցած Ձեր բազմաթիվ ձեռքբերումները, ի՞նչ կասեք անձնական կյանքում գրանցված Ձեր հաջողությունների մասին:

-Ես չափից շատ եմ նվիրվել կարիերայիս, բայց գտնում եմ՝ յուրաքանչյուր կին պետք է լինի մայր, ունենա ընտանիք եւ լինի սիրված, հուսով եմ՝ դեռ կհասցնեմ:

-Փաստորեն կարիերան որոշակիորեն խանգարել է Ձեզ՝ անձնական կյանք ունենալ...

-Ո´չ, դրա համար ուղղակի շատ մեծ ցանկություն է պետք, եթե դա լինի, ժամանակ անպայման կգտնվի:

-Իդելական տղամարդը Ձեր պատկերացմամբ ինչպիսի՞ն պետք է լինի:

-Տղամարդը պետք է լինի «խոսքին տեր» անձնավորություն, այնպես անի, որ իր խոսքը կշիռ ունենա:

600x580

-Մագդա´, իսկ որպես կին՝ ի՞նչ թուլություններ ունեք:

-Շատ եմ սիրում խոհանոց, սիրում եմ ամեն անգամ մի նոր բան պատրաստել եւ զարմացնել, ի դեպ, դա ինձ մոտ շատ լավ ստացվում է (ծիծաղում է):

-Եթե ամեն ինչ նորից սկսեիք, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:

-Երեւի թե ոչ մի բան (մտածում է), չնայած կա մի բան, որը կփոխեի՝ անձնական կյանքս մի քիչ ավելի շուտ կդասավորեի:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7944 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Harutyun Arzumanyan | 22-06-2013 18:58
Magda jan, husov em, vor iradrutyun@ mer operayum kpokhvi, yev du kerges u kkhaghas qez arjani derer@. Apsos en ayn tariner@, vor animast korum en inch-vor meki chkametsoghutyan kam ughaki chhaskanalu patjarov. Iharke, yete operayum ayd meki hamar amenatoghutyun e u ahavor mtnolort e tirum, aydpes el petq e lini. Bayc da haverj che hastat. Mi or ardarutyun@ khastatvi. Iharke, vorqan shat linen qez pes anvakh u jshtakhos yerajishtner, aynqan shut klini da. Isk mer yergichneric shat-shater@ miayn etevits en pntpntum u vat baner khosum. Vakhn e tirum. Chen haskanum, vor henc irenq en pokhoghn irenc jakatagreri!!! De yete che- aydpes el kheghj-kheghj kspaseq- mi lav ori huysov-vor karogh e dzez el mardu kam yerajshti tegh dnen. Hima giteq, che, vor dimum enq tvel, vorpeszi steghtsvi dirijorakan kollegia u mi mardu diktaturan, vorn i dep ghekavarvum e voch te irakan arjeqnerov, ayl miayn andznakan shaherov u vakhi gortsonov-chlini te mekn irenic shat yereva kam ir khosqin pakas karevorutyun tan, tekuz ayd khosq@ skhal lini-- ,,YA TUT RESHAYU,,.

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 575 անգամ
15.05.2024
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster