«Խնձորով բրինձ». պասային նախաճաշ
07.03.2012
Մեծ պահքին հետևողներին այս նախաճաշը շատ դուր կգա. այն պատրաստվում է «թույլատրելի» մթերքներով և, որ ամենակարևորն է, շատ համեղ է:
Պատրաստելու համար անհրաժեշտ է՝
մեկ բաժակ բրինձ, 5 հատ խնձոր, 3/4 բաժակ շաքար, մի քիչ թարմ անանուխ:
Պատրաստման եղանակը.
Բրինձը խաշել մեծ քանակությամբ ջրի մեջ: Կարելի է ավելացնել աղ' ըստ ճաշակի: Քամել ջուրը: Թողնել, որ հովանա:
Խնձորները կտրտել: Կես բաժակ ջրի մեջ լցնել շաքար, պատրաստել սիրոպ, որի մեջ ավելացնել խնձորներն ու շարունակել եփել:
Ստացված զանգվածին խառնել եփած բրինձը: Ավելացնել մի քիչ մանրացրած անանուխ:
Պատրաստի նախաճաշիկը զարդարել անանուխի տերևներով: Դիտվել է 9207 անգամ
Читать на русском
|