|
Ինչու են աղջիկները լքում տղաներին
06.06.2013
Ըստ գերմանացի սոցիոլոգների՝ կանանց 35 %-ն ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ արդեն առաջին ժամադրությունից հետո որոշում է չշարունակել նրանց հետ հարաբերությունները: 40 %-ն ընդունել է, որ կարող է ևս մեկ անգամ այդ երիտասարդի հետ հանդիպել:
Կանանց 20 %-ը հայտարարել է, որ տղամարդու հետ հարաբերությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար իրենց հարկավոր է նվազագույնը 3-4 ժամադրություն: Եվ միայն 5 %-ն է հաղորդել, որ առաջին ժամադրությունն օգնում է իրենց զուգընկեր գտնել և արագ մտերմանալ:
Նույն խումբը հետազոտությունների արդյունքում եկել է եզրակացության, որ արդեն երրորդ հանդիպումից հետո նոր ծանոթները կարող են հարաբերությունների ճգնաժամ ապրել, ինչը դեպքերի 60 %-ում բերում է բաժանման: Հաճախ բաժանման նախաձեռնող դառնում են թույլ սեռի ներկայացուցիչները: Հետազոտողները նշել են մի քանի կարևոր պատճառներ, թե ինչու են կանայք այդպես արագ լքում ընկերներին:
Դրանք են՝ տղամարդու լիակատար չնախաձեռնող պահվածքը, տղամարդը բավարար ուշադրություն չի ցուցաբերում ընկերուհուն, դավաճանություն կամ ֆինանսական անկայունություն, ոչ բավարար զգացմունքներ և սեռական անբավարարվածություն հարաբերություններում, տարբեր աշխարհայացքներ, կպչուն ազգականներ, որոնք քանդում են հարաբերությունները և այլն:
1in.am Դիտվել է 4623 անգամ
|