|
ԽՈՀԱՆՈՑ |
|
Հավի թևիկներ՝ տոմատի մածուկով
05.06.2013
Հավի թևիկները պատրաստելը շատ հեշտ է, բայց ստացվում է շատ-շատ համեղ:
Անհրաժեշտ մթերքներն են.
500 գրամ հավի թևիկներ
200 գրամ տնական տոմատ
1 հատ սոխ
1 թեյի գդալ կարմիր պղպեղ
աղ, սեւ պղպեղ, համեմունքներ
100-150 մլ հավի արգանակ կամ ջուր
1-2 պճեղ սխտոր
բուսական յուղ
Պատրաստման եղանակը.
Լվացրեք թևիկները, չորացրեք և բաժանեք երկու մասի: Ավելացրեք վրան աղ, համեմունքներ, կարմիր ու սև պղպեղ: Եղածի վրա ավելացրեք նաև կտրտած սոխն ու տոմատը ու լավ խառնեք: Ստացվածը դրեք սառնարանի մեջ և թողեք 2 ժամ: Հետո տաքացրեք թավան՝ մեջը լցնելով բուսական յուղ, ապա նաև' թևիկները: Տապակեք միջին ջերմության կրակի վրա այնքան, մինչև մեջը եղած հեղուկը խտանա: Այս ամենից հետո ավելացրեք արգանակը՝ թողնելով՝ եռա: Իսկ վերջում' հանեք թավայից, վրան ցանեք աղացած սխտոր,կարմիր պղպեղ և մատուցեք:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 22911 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Հնդկացորենի թխվածքաբլիթներ
22.10.2026 Այս թխվածքաբլիթները հիանալի են նրանց համար, ովքեր փնտրում են ցորենի թխվածքաբլիթներին այլընտրանք. հնդկացորենի ալյուրը հաղորդում է յուրահատուկ ընկույզի համ և հաճելի խրթխրթանություն:
|
|
Վրացական գլանափաթեթներ սմբուկով
18.07.2026 Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:
|
|
 |
|
|
Տժվժիկ
26.06.2026 Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։
|
|
Դդմիկի կոտլետներ
05.06.2026 Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք
|
|
 |
|
|
Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը
05.05.2026 Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:
|
|
Շերտավոր աղցան «Նրբություն»
03.04.2026 Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|