|
Հրապարակվել է սեքսուալ կախվածություն ունեցող աստղերի ցուցակը
04.06.2013
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երկարատև հարաբերությունների ընթացքում կիրքը մարում է: Սակայն կան մարդիկ, որոնց մոտ տարիների ընթացքում ցանկությունը գնալով ավելանում է: Աստղերը բացառություն չեն:
Բացի այդ, նրանց ցանկություններն այնքան ուժեղ են, որ նրանք ընկնում են սեքսուալ կախվածության մեջ և անզուսպ են դառնում, անգամ եթե հարաբերությունները ավարտման եզրին են: Դրա վառ օրինակը Քանյե Ուեսթն է: Նրա խոսքերով՝ ինքը սեքս է տենչում օրնիբուն:
Ռասել Բրենդը նույնիսկ ժամանակին դիմել է բժիշկների օգնությանը սեռական ակտիվությունը նվազեցնելու համար: Սակայն դա արդյունք չի տվել:
Նման բուժումը չի օգնել նաև Դևիդ Դուխովնիին, Թայգեր Վուդսին և Ջեսսի Ջեյմսին: Նրանց ամուսնությունները նման փորձությանը չեն դիմացել, քանի որ տղամարդիկ այնքան անզուսպ են եղել իրենց սեռական ցանկություններում, որ նրանց կրքի օբյեկտ են դարձել բոլոր այն կանայք, ովքեր հայտնվել են տեսադաշտում: Բոլոր վերը թվարկված տղամարդկանց կանայք գերադասել են ամուսնալուծվել, քան այնպիսի կին լինել, ում ամուսինը չի կարողանում կառավարել իր սեռական ցանկությունները:
www.1in.am
Չարլի Շինը ևս դուրս չի մնում այդ ցուցակից: Ասում են, որ նրա զուգընկերուհիների թիվը հասել է 5000-ի: Հարկ է նշել, որ միայն տղամարդիկ չեն առանձնանում են իրենց արտասովոր սեռական ցանկություններով: Այսպես, Լինդսի Լոհանը խոստովանել է, որ չի կարող ասել իր զուգընկերների հստակ թիվը: Ըստ նրա՝ դրա պատճառը սեքսի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքն ու անկողնում մենակ չքնելու սովորությունն է: Դիտվել է 4210 անգամ
|