Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչը պետք է տղամարդն անպայման նկատի կնոջ մեջ

28.05.2013

Ի տարբերություն ուժեղ սեռի ներկայացուցիչների, ովքեր առավոտյան զարթնում են եւ նորմալ արտաքին տեսք ունենալու համար հերիք է՝ սափրվեն, լվացվեն եւ հագնեն մաքուր հագուստ, մենք՝ կանայքս, ստիպված ենք ծախսել ավելի շատ էնրեգիա, ժամանակ եւ գումար՝ նույն արդյունքն ստանալու համար:

Իհարկե մենք դա անում ենք առաջին հերթին մեր հարմարավետության, ինքնավստահ զգալու եւ հաճույքի համար, սակայն չենք էլ մոռանում՝ մեզ նայում են տղամարդիկ: Շատ դեպքերում, սակայն, մեր ջանքերը մնում են աննկատ. տղամարդիկ չեն նկատում այն ամենը, ինչի համար մենք այդքան ուժ ու եռանդ ենք ծախսում: Անգլիացի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի արդյունքում պարզել են՝ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում մեզ համար այդքան կարեւոր մանրամասների: Նրանք անգամ չեն նկատում, թե ինչպես է փոխվում կնոջ քայլվածքը բարձրակրունկներով:

Բարձրակրունկ կոշիկներ: Կնոջ կեցվածքը, կազմվածքն ու քայլվածքը փոխվում է դեպի դրականը, դա նկատում են բոլորը, բացի տղամարդկանցից, ովքեր մասնակցել են անցկացված հետազոտությանը: Բարձրակրունկներով կնոջ ոտքերը երկար են թվում, մեջքը ընդգծվում է, իսկ կեցվածքն էլ դառնում ավելի գրավիչ: Պետք է հիշել՝ բարձրակրունկներով կինը միշտ ավելի սեքսուալ է եւ ձգող, ուստի ինչքան էլ դժվար լինի այն կրել, մենք պետք է դա անենք: Իհարկե, մենք այդպես էլ անում ենք հանուն տղամարդկանց, ովքեր, ցավոք, չեն էլ նկատում այդ «զոհաբերությունը»:

Հումորի զգացում: Տղամարկանց մեծամասնությունը զուգընկերուհու՝ հումորի զգացում ունենալը դասում է կարեւոր որակների շարքին: Սակայն երբ մենք կատակում կամ անեկդոտներ ենք պատմում շրջապատում, մեր տղամարդը հնարավոր է՝ նույնիսկ չծիծաղի. դա այնքան վիրավորական է:

Օծանելիքի փոփոխություն: Կնոջ կերպարի հերթական կարեւոր դետալ, որը եւս հաճախ մնում է աննկատ տղամարդու կողմից: Օծանելիքը շատ կարեոր նրբերանգ է, որի փոփոխությունը հնարավոր է՝ ձգի տղամարդուն դեպի կինը: Կանայք շատ ուշադիր են այս հարցում եւ անպայման փորձում են գտնել իրենց համապատասխան իդեալական բույրը, ուստի այն փոխելով՝ մենք հույս ենք ունենում՝ տղամարդը կզգա դա:

Բնակարանը հավաքված է: Սա այն իրավիճակներից է, երբ մեզ ուղղակի անհրաժեշտ է տղամարդու գովեստը: Երբ կինն ամբողջ օրն անցկացնում է՝ շորի կտորը ձեռքին, ապա սիրելի տղամարդուց սպասում է գովեստի խոսքեր: Ցավոք շատ տղամարդիկ մտածում են՝ բնակարանի մաքրությունն այդքան էլ դժվար գործ չէ, եւ դրա համար շատ ջանքեր էլ չի պահանջվում:

Ֆիտնեսով զբաղվելը: Կարեւոր չէ՝ մենք ինչ նպատակով ենք գնում մարզասրահ' նիհարելո՞ւ, թե՞ առողջության հետ կապված խնդիրներով, ամեն դեպքում տղամարդը պետք է մեզ ոգեւորի եւ խրախուսի: Իսկ երբ արդյունքն ակնհայտ լինի, անպայման հաճոյախոսի:

Արտաքին հարդարանքը: Մենք շատ ջանքեր ենք գործադրում մեր արտաքին տեսքը անթերի դարձնելու համար: Ընտրում ենք հագուստ, աքսեսուարներ, այցելում գեղեցկության սրահ եւ այդ ամենը մեզնից ժամեր է խլում, ուստի տղամարդիկ պարտավոր են դա նկատել եւ հաճոյախոսել:

Ռոմանտիկ մթնոլորտի ստեղծում: Տղամարդը պետք է անպայման նկատի կնոջ պատրաստած էկզոտիկ ուտեստները կամ ննջասենյակի լույսերով կահավորանքը: Լավագույնը, որ կարող եք անել, այն է, որ Դուք էլ Ձեր հերթին դարձնեք այդ գիշերն անմոռաց:

Սանրվածքի փոփոխություն: Մենք դիմում ենք անհավանական քայլերի՝ գեղեցիկ մազեր ունենալու համար, այնպիսին, որը դուր կգա մեր սիրելիին, իսկ տղամարդը բավարար է՝ ասի՝ «սիրելիս, սանրվածքդ հրաշալի է» եւ մենք «կհալվենք»:

Նոր սպիտակեղենը: Թվում է՝ տղամարդիկ անպայման կնկատեն նոր սեքսուալ սպիտակեղենը, որը մենք ընտրել ենք հանուն իրենց, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Շատ քչերն են դա նկատում, այստեղ պետք չեն ինչ-որ հաճոյախոսություններ՝ կապված մեր ճաշակի հետ, բավարար է միայն մի հիացական հայացքն էլ:

Հարգելի տղամարդիկ, եղեք մի փոքր ուշադիր, չէ՞ որ դա Ձեզնից առանձնապես մեծ ջանքեր չի խլելու, իսկ փոխարենը կպարգեւի երջանկության պահեր Ձեզ սիրելիին:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 15692 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11647 անգամ
04.05.2026
Դիտվել է 1591 անգամ
06.05.2026
Դիտվել է 374 անգամ
07.05.2026
Դիտվել է 309 անգամ
08.05.2026
Դիտվել է 216 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster