|
ԽՈՀԱՆՈՑ |
|
«Տղամարդկային կամակորություն»՝ հատուկ Ձեր սիրելիի համար
23.05.2013
Սիրելի լեդիներ, համեղ եւ շատ արագ կշտացնող այս աղցանը կարող եք պատրաստել հատուկ Ձեր տղամարդու համար՝ վստահ լինելով, որ նա շատ գոհ կմնա:
Անհրաժեշտ մթերքներն են՝
2-3 հատ կարտոֆիլ
100-120 գրամ խոզապուխտ
2 հատ եփված ձու
1 հատ սոխ
40 գրամ պինդ պանիր
կանաչի (սամիթ, մաղադանոս)
մարինացված սունկ՝ ձեւավորման համար
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը եփեք, մաքրեք եւ անցկացրեք քերիչով: Այնուհետև բաժանեք սոխը չորս մասի, դրեք քացախի մեջ, հետո հանեք եւ լվացեք սառը ջրով: Ափսեի մեջ լցրեք կարտոֆիլը, խառնեք մայոնեզով, վրան լցրեք կտրտած խոզապուխտը: Այդ ամենի վրա տարածեք մարինացված սոխը, հետո աղը, ինչպես նաեւ ձուն՝ նախապես քերիչով անցկացնելուց հետո: Ստացվածը պատեք պանրով, որը եւս քերիչով պետք է անցկացնել: Ձեւավորեք կանաչիով եւ սնկով: Այն պատրաստ է մատուցման:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16207 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Հնդկացորենի թխվածքաբլիթներ
22.10.2026 Այս թխվածքաբլիթները հիանալի են նրանց համար, ովքեր փնտրում են ցորենի թխվածքաբլիթներին այլընտրանք. հնդկացորենի ալյուրը հաղորդում է յուրահատուկ ընկույզի համ և հաճելի խրթխրթանություն:
|
|
Վրացական գլանափաթեթներ սմբուկով
18.07.2026 Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:
|
|
 |
|
|
Տժվժիկ
26.06.2026 Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։
|
|
Դդմիկի կոտլետներ
05.06.2026 Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք
|
|
 |
|
|
Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը
05.05.2026 Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:
|
|
Շերտավոր աղցան «Նրբություն»
03.04.2026 Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|