|
Տղամարդն ընտանիքում ընկճախտի հիմնական աղբյուրն է
17.05.2013
ԱՄՆ-ում անցկացվել է հարցում, որը բացահայտել է, որ ժամանակակից կանանց ընկճախտի հիմնական պատճառը ոչ թե երեխաներն են, այլ տղամարդիկ, հաղորդում է raut-ը:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 7000 կին ամբողջ աշխարհից: Պարզվել է, որ շատ գործոններ հանգեցնում են նրան, որ կանայք բախվում են ընտանիքում հավելյալ ընկճախտի խնդրի հետ :
Կանանց 46 %-ն իրենց ամուսիններին համարում են մեծ երեխաներ, որոնց ևս պետք է խնամել: Կանայք հաղորդել են, որ իրենց ընկճախտի մակարդակը կազմում է 8.5 բալ՝ 10 հավանականից:
Հարցման մասնակից կանանց ¾-ն ասել են, որ իրենք կատարում են տնային գործերի և ծնողական պարտականության մեծ մասը, ինչը ևս ազդում է նրանց հոգեվիճակի վրա:
Փորձագետների խոսքերով' գլխավոր խնդիրը ոչ թե ծնող լինելու, այլ ամուսնության մեջ է: Կինը կարծում է, որ իր գլխավոր աշխատանքը մայր լինելն է, և ցանկանում է ստանալ ամուսնու աջակցությունը: Երբ տղամարդը չի կատարում իր պարտականությունների անգամ մի մասը, զարգանում է հակամարտություն:
1in.am Դիտվել է 3382 անգամ
|