Ամերիկյան գիտնականները հայտարարել են, որ ֆիզիկական վարժությունները նվազեցնում են երիկամների քարերի առաջացումը:
Կալիֆորնիայի համալսարանի, Ջորջթաունի բժշկական համալսարանի և Վաշինգտոնի բժշկական համալսարանի մի խումբ մասնագետներ ուսումնասիրել են 50-ի մոտ 85 հազար կանանց տվյալներ: Բոլոր մասնակիցների մոտ յուրաքանչյուր տարի վերահսկել են այն գործոնները, որոնք կարող են ազդել երիկամներում քարի գոյացությանը (սնունդ, ֆիզիկական ակտիվություն և այլն): 8 տարի անց հետազոտության մասնակից կանանց 3 %-ի մոտ երիկամներում քարերն են գոյացել: Գիտնականները պարզել են, որ այն կանայք, ովքեր շաբաթը նվազագույնը մեկ անգամ վազում են կամ 2.5 ժամ քայլում, նրանց մոտ երիկամներում քարերի գոյացության ռիսկը նվազում է 32%-ով: Ովքեր այդ ֆիզիկական աշխատանքի կեսն են կատարում, նրանց մոտ երիկամների քարի գոյացության ռիսկը նվազում է 22%-ով նրանց համեմատությամբ, ովքեր անշարժ կյանք են վարում: Ընդ որում` երիկամներում քարերի առաջացման վտանգի նվազեցման համար կարևոր է ոչ թե ֆիզիկական շարժունության հաճախականությունը այլ շարունակականությունը: Բարձր կալորիականություն ունեցող սնունդից հրաժարումը նույնպես նվազեցնում է այդ վտանգը:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: