|
Դավաճանությունն իր հետքն է թողնում երեխայի ճակատագրի վրա
05.05.2013
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծնողների դավաճանությունը երեխայի ապագայի վրա վատ ազդեցություն է թողնում: Եթե դավաճանության մասին ամուսինը տեղեկանում է, ապա ընտանիքում հարաբերությունները փչանում են:
Պարզվել է, որ ոչ միայն ամուսինների հարաբերություններ են փչանում, այլև երեխայի մոտ անպետքության զգացում և ցածր ինքնագնահատական է առաջանում: Դավաճանության մասին տեղեկանալուց հետո նա իրեն ավելորդ է զգում: Հաճախ երեխաները սկսում են իրենց վատ պահել, դպրոցում վատ գնահատականներ ստանալ: Եթե նույնիսկ դավաճանությունն ամուսնալուծության չի հանգեցնում, ապա երեխան երկար տարիներ չի կարողանում այլևս վստահել իր ծնողին: Եթե ծնողները բաժանվում են, ապա դա երեխայի ամբողջ կյանքի վրա ի հետքն է թողնում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսնալուծված հայրերի կեսը բաժանվելուց երկու տարի անց իրենց երեխաների հետ այլևս չեն շփվում: Իսկ երեխաներն այս ամենը դեռ երկար ժամանակ հիշողության մեջ են պահում, որպես ընտանեկան կյանքի օրինակ:
Դուստրերը հաճախ են կրկնում իրենց ամուսնալուծված մայրերի ճակատագիրը: Իսկ որդիներն իրենց հերթին ոչ միշտ են վստահում իրենց կանանց և ենթագիտակցաբար դավաճանության են սպասում, որի արդյունքն էլ կրկին ամուսնալուծությունն է դառնում, ինչի մեջ նրանք ոչ մի սարսափելի բան չեն տեսնում:
1in.am Դիտվել է 6129 անգամ
|