|
Պարզվել են տղամարդկանց և կանանց ուղեղների հիմնական տարբերությունները
26.04.2013
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կանանց և տղամարդկանց ուղեղների կառուցվածքը տարբեր է: Ուղեղի ամենամեծ գաղտնիքներից մեկը՝ սեռական դերի գործոնն է:
Օրինակ՝ կանայք ընկճախտի նկատմամբ ավելի շատ հակում ունեն, սակայն այնպիսի նյարդաբանական հիվանդությամբ, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը, ավելի շատ տղամարդիկ են հիվանդանում: Ուսումնասիրողները հայտնաբերել են նաև, որ այն դեպքում, երբ սթրեսի հանդեպ տղամարդկանց բնական արձագանքը բարկությունն է, կանայք այդ պայմաններում ավելի շատախոս են դառնում:
Սթրեսային իրավիճակներն ակտիվացնում են ուղեղի նշիկները, որոնք էլ պատասխանատու են վախի, ագրեսիայի և արարքների համար: Այն ժամանակ, երբ դրանք տղամարդկանց մոտ փախչելու կամ պայքարելու ցանկություն են առաջացնում, կանայք ստանում են «ընկերանալ» ազդանշանը:
Կալիֆոռնիայի նահանգի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց մոտ ավելի ակտիվ են ուղեղի աջ կիսագնդի նշիկները, իսկ կանանց մոտ՝ ձախ կիսագնդի: Ձախ կիսագունդը կապված է զգացմունքների և ինքնագիտակցության հետ:
1in.am Դիտվել է 3540 անգամ
|