|
Մթերքներ, որոնք չի կարելի ուտել սեքսից առաջ
18.04.2013
Գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք չարժե ուտել ժամադրությունից առաջ: Այս մասին հաղորդում է Raut-ը:
Նախևառաջ՝ հոթ-դոգը. այն իր մեջ այնքան մեծ քանակությամբ ճարպեր է պարունակում, որոնք կարող են խոչընդոտել նորմալ սեռական հարաբերություններին:
Անանուխը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը:
Ջին-տոնիկի դառը համը ևս իջեցնում է տեստոստերոնի մակարդակը և նվազեցնում սպերմատոզոիդների քանակը:
Կոնսերվանտներով հագեցած սնունդը մեծ քանակությամբ նատրիում է պարունակում, ինչն էլ հանգեցնում է աղիներում գազերի կուտակմանը:
Չափից շատ ալկոհոլը նվազեցնում է զգայունությունը:
Եվ, վերջապես, ուտելուց անմիջապես հետո մրգեր օգտագործելը խանգարում է մարսողությանը, ինչն էլ հանգեցնում է աղիների հետ կապված խնդիրների:
1in.am Դիտվել է 5676 անգամ
|