Տան համար նախատեսված կահույքի նոր հավաքածու՝ VERSACE-ից
16.04.2013
Իտալական կահույքի տունը՝ VERSACE-ին եւ Haas Brothers-ը ներկայացրել են տան կահույքի նոր հավաքածու: Լոս Անջելեսի դիզայներները ստեղծել են անկրկնելի հավաքածու, որի մեջ կան սեղաններ, աթոռներ, բազմոցներ եւ դազգահներ:
Հավաքածուն հիանալի է ստացվել ավանգարդ ոճում: «Ինձ խենթացնելու չափ դուր է գալիս Versace Home-ի հավաքածուն, հրաշալի համագործակցություն է ստացվել Haas Brothers-ի դիզայներների հետ: Նրանք զգացել են VERSACE-ի շունչը եւ ապագայի համար քայլ են արել: Ինձ համար սա նոր փուլ է VERSACE-ի կյանքում, որի արդյունքում կարողացել ենք ստեղծել յուրահատուկ առարկաներ՝ նախատեսված տան համար»,- նշել է ԴոնաթելաՎերսաչին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10326 անգամ
Читать на русском
|