|
Ֆիլմերում կտրուկ նվազել է էրոտիկ տեսարանների քանակը
26.03.2013
Մեր աչքերի առջեւ Հոլիվուդում տեղի է ունենում փոքրիկ հեղափոխություն: Պրոդյուսերները պնդում են, որ սեքսը կորցրել է հետաքրքրությունը հանդիսատեսի մոտ: Դրա համար էլ Հոլիվուդում հիմա ավելի շատ են «էքշըն» ժանրի ֆիլմերը եւ հատուկ էֆեկտները, քան անկողնային տեսարանները: Քննադատները պնդում են, որ ամենավերջին հոլիվուդյան բլոկբաստերը, որտեղ կար երկարատեւ էրոտիկ տեսարան 1997թ-ին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմն էր:
Հիմա պրոդյուսերները ֆիլմերի սցենարիստներից եւ ռեժիսորներից պահանջում են կենտրոնանալ «ընտանեկան» կինոների վրա, որովհետեւ դրանք ապահովում են ավելի շատ հաճախելիություն կինոթատրոններում: Իսկ տեսարանները, ասենք օրինակ՝ Շարոն Սթոունի հարցաքննության տեսարանը «Հիմնական բնազդ» ֆիլմում, դառնում է ավելի եւ ավելի հազվադեպ:
«Նախկինում էրոտիկ տեսարանները ավտոմատ կերպով դրվում էին սցենարի մեջ անկախ ֆիլմի սյուժեից, որպեսզի կինոնկարին «թարմություն» հաղորդեր»,-ասում է կինոքննադատ Վինսենթ Բռուսեսը,-«Իսկ հիմա այդ տեսարանները ֆիլմին տալիս են «մեծահասակների համար» կատեգորիան, որը զրկում է նրան իր երիտասարդ հանդիսատեսից»:
Ինչպես գրում է «Sun»-ը, նման փոփոխությունների վառ օրինակ է օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսի «Իմ ընկերը գիժ է» ֆիլմը, որտեղ նա խաղացել է «կին-նիմֆուհու» դեր եւ որտեղ ընդհանրապես բացակայում են էրոտիկ տեսարանները:
galatv.am Դիտվել է 3712 անգամ
|