Դիետա Մարտի 8-ի համար. նիհարել մեկ շաբաթում
01.03.2012
Այդքան սիրելի տոնին դեռ մեկ շաբաթ կա: Չկորցնենք ժամանակ և պատրաստենք մեզ մեր տոնին: Եթե ուզում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, մաքրել օրգանիզմը և թարմացնել դեմքի գույնը մինչ Մարտի ութը, փորձեք կանաչ թեյով մաքրող դիետան: Այս ընթացքում կարելի է նիհարել 3-5 կգ-ով:
Դրա համար ամեն օր պետք է խմել 4-6 բաժակ կանաչ թեյ: Կանաչ թեյը համարվում է նիհարել ցանկացողների լավագույն օգնականը: Բացի դրանից, այն երկարացնում է երիտասարդությունը, պաշտպանում է սիրտը, ամրացնում իմունիտետը:
Դիետայի սկզբունքները 1. Պետք է խմել ոչ քաղցր կանաչ թեյ գոլ կամ սառեցրած վիճակում: Ընթացքում կարելի է նաեւ չգազավորված ջուր, երիցուկի կամ դաղձի ոչ քաղցր թեյ:
2. Չի կարելի օգտագործել յուղային ուտեստներ, խմորեղեն, տապակա,քաղցրեղեն, գազավորված ըմպելիքներ, սուրճ կամ կոֆեին պարունակող որևէ խմիչք, թթու, բարձր կալորիականություն ունեցող մրգեր' խաղող, բանան և չրեր:
3. Քչացնել, իսկ հնարավորության դեպքում նաև բացառել մսամթերքը ճաշացանկից: Կարող եք փոխարինել դրանք անյուղ ձկով նաև խաշած հավով:
4. Եթե քաղցրի կարիք ունեք, կարող եք մի գդալ մեղր կամ մուրաբա ուտել:
5. Եթե երեկոյան զգում եք, որ շատ քաղցած եք, մեծ ախորժակ ունեք, մի բաժակ ոչ յուղոտ կեֆիր խմեք կամ մի կտոր միրգ' առանց կեղևի: Օրինակ՝ խնձոր, տանձ:
Ճաշացանկ մեկ շաբաթվա համար
Առաջին օր
Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ տնական յոգուրտ կամ կեֆիր, 1-2 կտոր թեփից պատրաստված հաց: Երկրորդ նախաճաշ-1-2 բաժակ կանաչ թեյ' 1-2 կտոր դիետիկ հացով: Ճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ տնական յոգուրտ և քիչ քանակությամբ խաշած հնդկաձավար: Ետճաշիկ- 1 խնձոր Ընթրիք-1 բաժակ կանաչ թեյ, մի բաժին թեթև բանջարեղենային աղցան'ձիթապտղի ձեթով կամ քացախով համեմված, 1 խնձոր:
Երկրորդ օր
Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ տնական յոգուրտ կամ կեֆիր, 1-2 կտոր թեփից պատրաստված հաց Երկրորդ նախաճաշ-1 բաժակ կանաչ թեյ, 1 շիշ յոգուրտ կամ 2 միջին չափի տանձ Ճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, ոչ մեծ բաժին շոգեխաշած կամ խաշած ձուկ, թարմ կաղամբից աղցան' համեմված քացախով կամ ձիթապտղի ձեթով, 1 խնձոր: Ետճաշիկ-200գ թարմ մրգեր Ընթրիք-1բաժակ կանաչ թեյ, մի ափսե ոչ յուղոտ բանջարեղենային ապուր, 1-2 եփած խնձոր
Երրորդ օր
Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ տնական յոգուրտ կամ կեֆիր, 1-2 կտոր թեփից պատրաստված հաց: Երկրորդ նախաճաշ-1 բաժակ կանաչ թեյ, 1 շիշ յոգուրտ կամ 2 միջին չափի տանձ Ճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, մի կտոր խաշաժ հավի միս Ետճաշիկ- 1-2 խնձոր Ընթրիք- 1բաժակ կանաչ թեյ, բանջարեղենային աղցան.թարմ գազար կամ խնձոր
Չորրորդ օր
Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, քիչ քանակությամբ խաշած հնդկաձավար: Երկրորդ նախաճաշ - 1 բաժակ կանաչ թեյ, 2 հատ թարմ միրգ Ճաշ- 1բաժակ կանաչ թեյ, խաշած ձուկ բանջարեղենով: Ետճաշիկ- 1 խնձոր Ընթրիք- 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ յոգուրտ
Հինգերորդ օր
Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, քիչ քանակությամբ խաշած հնդկաձավար Երկրորդ նախաճաշ - 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ յոգուրտ Ճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, թեթև բանջարեղենային աղցան, մի կտոր խաշած ձուկ Ետճաշիկ- 1 մեծ տանձ Ընթրիք- 1 բաժակ կանաչ թեյ, բանջարեղենային աղցան
Վեցերորդ օր
Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ տնական յոգուրտ կամ կեֆիր, 1-2 կտոր թեփից պատրաստված հաց: Երկրորդ նախաճաշ - 1 բաժակ կանաչ թեյ, 1 հատ խնձոր կամ տանձ Ճաշ-1 բաժակ կանաչ թեյ, քիչ քանակությամբ եփած բանջարեղեն Ետճաշիկ-1 խնձոր կամ տանձ Ընթրիք-1 բաժակ կանաչ թեյ, 2-3 շիշ յոգուրտ կամ 1-2 բաժակ անյուղ կեֆիր
Յոթերորդ օր
Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, 1-2 կտոր թեփից պատրաստված հաց: Երկրորդ նախաճաշ-1 բաժակ կանաչ թեյ,1-3 կտոր դիետիկ հաց Ետճաշիկ-2 տանձ կամ մեկ բաժակ մրգային ֆրեշ Ընթրիք- 1 բաժակ կանաչ թեյ, 2 բաժակ անյուղ յոգուրտ:
Դիտվել է 19484 անգամ
Читать на русском
|