«Ես ուզում եմ»երգով նրան շատերն են ճանաչում, իր երգարվեստի ու տաղանդի մասին ասում են. «Անզուգական ձայնային խաղ, ուզում ես լսել, լսել եւ նորից լսել»:
Կարելի է ասել` ֆրանսիացի այս աղջիկը փողոցից հայտնվեց բեմում: Իզաբել Ժեֆֆուրան, ով հայտնի է Զազ կեղծանվամբ, ծնվել է 1980 թ.-ի մայիսի 1-ին ֆրանսիական Տուր քաղաքում: Մայրը ֆրանսերենի ուսուցչուհի է, հայրը` էներգետիկական կազմակերպության աշխատող: Իզաբելը քրոջ եւ եղբոր հետ ընդունվում է տեղի երաժշտական դպրոցը, ուսումնառության տարիներին` 5 տարեկանից մինչեւ 11, սովորում է սոլֆեջո, ջութակ, դաշնամուր, կիթառ: «4 տարեկան էի, երբ ծնողներիս ասացի`ուզում եմ երգել»,- հետագայում արդեն պատմել է Զազը: Իզաբելն ընդամենը ինը տարեկան էր, երբ ծնողները բաժանվում են: Նա էլ մոր հետ 1994թ-ին տեղափոխվում է Բորդո: 1995թ-ից սկսում է հաճախել երաժշտության դասընթացների, միեւնույն ժամանակ զբաղվելով պրոֆեսիոնալ սպորտով: Մոտ մեկ տարվա ընթացքում տիրապետում է կունգ-ֆու մարզաձեւին: 15 տարեկանում Իզաբելը հեռանում է մորից եւ բնակվում մեծ քրոջ մոտ: Դպրոցում ոչ մի կերպ չի հաջողվում հարթել խնդիրները` կապված դասերի հետ, եւ նա վերջնականապես թողնում է այն: 2000թ-ին ստանալով մարզային խորհրդի աջակցությունը`ընդունվում է Բորդոյի ժամանակակից երաժշտության դպրոց: Որպես պրոֆեսիոնալ երգչուհի 2001թ-ին լինում է նրա առաջին բեմելը` Fifty Fingers նվագախմբում: «Բեմ բարձրանալիս միշտ ինքս ինձ հարց եմ տվել`ինչո՞ւ եմ այստեղ եւ ի՞նչ եմ ուզում տալ մարդկանց. հենց այդ պահին ամեն բան իր տեղն է ընկնում»,- պատմել է երգչուհին:
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում խառնել է ժանրերը` հանդես գալով շանսոն, էստրադա, ջազ, ֆոլկ եւ բազում այլ երաժշտական ոճերում: Երգչուհու առանձնահատուկ ձայնը բոլորը սկսում են նմանեցնել Էդիտ Պիաֆին: Անձամբ երգչուհին, խոսելով այդ համեմատության մասին ասել է. «ԵսհարգումեմՊիաֆիգործունեությունը, դրահամարէլասումեմինքսինձ`սավատագույնըչէհամեմատություններից»:
Գործունեության ընթացքում հանդես է գալիս միաժամանակ մի քանի երաժշտական խմբերում`կատարելով տարբեր ժանրերի երգեր: Քաղաք Տարնոյում Իզաբել Ժեֆֆուրան շուտով դառնում է «Izar-Adatz» էստրադային նվագախմբի չորրորդ երգչուհին: Նրա ոճային փոփոխություններն այնքան արագ են կատարվում, որ դժվար էր դառնում հավատալ նման երգչուհու լինելիությանը: Շուտով փոխարինում է Don Diego խմբի մենակատարին եւ սկսում երգել լատինական ռոք: «Երգչուհուերկրպագուներընրանսիրումեւերգումեննրաերգերը`նույնիսկֆրանսերենչիմանալով», - փաստում են շատերը:
Don Diego խմբի հետ կնքում է պայմագիր, որը սկսվում է «Զ» տառով եւ նշանակում Զազ, այդտեղից էլ ստանում է իր բեմական կեղծանունը`Զազ: «Զազնշանակումէունիվերսալոճ, երաժշտությանբոլորճանապարհներնուտեսակներըԱ-իցԶեւհակառակը`Զ-իցԱ»,- ահա այսպես է ներկայացրել երգչուհին իր բեմական մականվան ընտրությունը: Խումբն ուներ յուրօրինակ ոճ. կատարում էր իսպանական եւ իտալական երգերը` միքսված տարբերակով, որտեղ զգացվում էր նաեւ աֆրիկյան, արաբական եւ լատինոամերիկյան երգերի շունչը: Հետո այդ խմբի կազմով մասնակցում է տարբեր փառատոնների: «Այդխումբնինձհամարեղելէերգարվեստումվարպետանալուիսկականդպրոց »,-հետագայում խոստովանել է երգչուհին:
2006թ-ին Զազն ուղեւորվում է Փարիզ, այնտեղ երգում տարբեր ակումբներում, կաբարեներում: Կես տարվա ընթացքում ամեն օր հանդես է գալիս «Երեք մուրճ» ակումբում` բոլորին զարմացնելով իր կատարողական վարպետությամբ. երգում է առանց բարձրախոսի: Զազը, փնտրելով ավելի ազատ գրաֆիկով աշխատանք, թողնում է ակումբներն ու կաբարեները եւ սկսում երգել փողոցներում: «Մերռեկորդնայնէր, երբ մեկժամում 450 եվրոաշխատեցինք, այնինչսովորաբարմեկժամումստանումեն 20-30 եվրո»,- պատմել է երգչուհին:
2007 թ-ն էր, երբ ինտերնետում Զազը պատահաբար նկատում է պրոդյուսեր, կոմպոզիտոր Կերրեդինա Սոլտանի հայտարարությունը, որտեղ ասվում էր. «Փնտրվումէխռպոտձայնովերգչուհի»: Կոմպոզիտորը Զազի համար երգ է գրում` «Je veux»:
Բայց, մեկ է, Զազին շտապ աշխատանք էր պետք: Միանում էLe 4P ռեփ խմբին եւ թողարկում տեսահոլովակ, երգը կոչվում է «L’Aveyron»: Հետո նույն ռիթմով առաջ է ընթանում, նորից տեսահոլովակներ, նորանոր համագործակցություններ ու իհարկե հաջողություններ: Նա իր ձայնով հիացնում է բոլորին, ստանում բազում հրավերներ տարբեր տեղերից: Դրանցից մեկի ժամանակ` 15 օրում, ունենում է 13 մենահամերգ: 2009թ-ին գրանցում է իր ամենամեծ հաջողությունը` ֆրանսիացի երիտասարդ կատարողների Le Tremplin Génération France Bleu/Réservoir մրցույթում: Գրանցված հաջողությունից հետո պարզ էր` ժամանակն էր, որ երգչուհին թողարկեր իր առաջին ալբոմը: «Նրաառջեւարդենբացվելէինբոլորստուդիաներիդռները»,- պնդում էին շատերը: Այդպես էլ եղավ. Նա նաեւ հնարավորություն ստացավ անվճար տեսահոլովակ նկարահանելու, չնայած դրա համար սպասեց եւս 14 ամիս: Չնայած ունեցած հաջողություններին` Զազին ժամանակ առ ժամանակ կարելի էր տեսնել փողոցներում երգելիս: «Երբառաջինանգամփողոցներումերգեցի, մարդիկինձհարվածումէինխնձորներով»,- պատմում է երգչուհին:
2010թ-ին նրա մասին խոսում էր ամբողջ ֆրանսիական մամուլը, գրում էին` «սրբազան» կամ «սատանայական»ձայնով երգչուհի է: 2010թ-ն ի վերջո լույս է տեսնում երգչուհու այդքան սպասված առաջին ալբոմը, որը հենց նրա բեմական անվամբ էլ կոչվում է` Զազ: Բազմաթիվ երգերի հետ մեկտեղ, նրա ալբոմում տեղ էր գտել նաեւ Էդիտ Պիաֆի երգերից «Dans Ma Rue»-ը: Բոլոր երաժշտական հաղորդումներում նրա երգերը դառնում են հիթ: Սկսվում է նրա աստղային ժամը. մրցանակներն ու հրավերները հաջորդում են իրար: «Բեմումինձերջանիկեմզգում»,-ասում է երգչուհին: 2011թ-ին ճանաչվում է տարվա արտիստ: TF1 հեռուստաընկերությունը նրա «Je Veux» երգը ընտրում է ֆրանսիացիների 2010թ-ի ամենասիրված երգ: Շարունակում է ստեղծագործական ուղին՝ գրանցելով նորանոր հաջողություններ ու գրավելով ողջ Եվրոպան:
09-05-2025 15:45 45-ամյա Միխայիլ Գալուստյանի դիմահարդարը, ում վերջերս կասկածում էին նրանից հղիության մեջ, կրկին խոսել է դերասանի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին։ Միլենան իր սոցիալական ցանցերում դիմել է լրագրողներին. «Այս գրառումը ձեզ համար է։ Ես տեսնում եմ, թե ինչպես է ներկայացվում այն դերասանի մասին տեղեկատվությունը, որի հետ ես աշխատել եմ։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը... Ես Միխայիլ Սերգեևիչի հետ միայն աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել։ Այո, ես աշխատել եմ Աֆրիկայում մի նախագծի վրա, բայց դա ավելի քան երկու տարի առաջ էր։ Եվ իմ գրառումը՝ հղի լուսանկարով, ոչ մի կապ չունի նրա անձնական կյանքի հետ», - գրել է աղջիկը։
09-05-2025 12:03 Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01 Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44 Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40 Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի 29-ամյա աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։