Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Աշխարհի 12 ամենացանկալի փեսացուները

07.03.2013

Հեղինակավոր Forbes ամսագիրը, որը հայտնի է իր տարատեսակ վարկանիշային աղյուսակներով, այս անգամ անդրադարձել է աշխարհի ամենացանկալի փեսացուներին, որոնք ընտրվել են աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակից։

Այսպիսով՝ ամենացանկալի փեսացուների վարկանիշային աղյուսակի առաջին տեղում է գտնվում 36-ամյա կոլումբիացի Ալեխանդրո Սանտո Դոմինգո Դավիլան, ում կարողությունը գնահատվում է 11,7 մլրդ դոլար։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։ Դավիլան կրթություն է ստացել Հարվարդում, և այժմ նրան է պատկանում իր մեծությամբ աշխարհում 2-րդ գարեջրի գործարանը՝ SABMiller-ը։

Հեղինակավոր Forbes ամսագիրը, որը հայտնի է իր տարատեսակ վարկանիշային աղյուսակներով, այս անգամ անդրադարձել է աշխարհի ամենացանկալի փեսացուներին, որոնք ընտրվել են աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակից։

 

Այսպիսով՝ ամենացանկալի փեսացուների վարկանիշային աղյուսակի առաջին տեղում է գտնվում 36-ամյա կոլումբիացի Ալեխանդրո Սանտո Դոմինգո Դավիլան, ում կարողությունը գնահատվում է 11,7 մլրդ դոլար։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։ Դավիլան կրթություն է ստացել Հարվարդում, և այժմ նրան է պատկանում իր մեծությամբ աշխարհում 2-րդ գարեջրի գործարանը՝ SABMiller-ը։

 

2. Խավյեր Նիել
Ֆրանսիայից 45-ամյա միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում է 6,6 մլրդ դոլար։ Նրան է պատկանում Iliad կոնցեռնի բաժնետոմսերի մեծ մասը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Նիելը գտնվում է 179-րդ հորիզոնականում։

 

3. Սքոթ Դունկան
30-ամյա ամերիկացու կարողությունը գնահատվում է 5,1 մլրդ դոլար։ Իր ժառանգությունը՝ Enterprise Products Partners ընկերության մասնաբաժինը, երիտասարդ Դունկանը ստացել է իր հանգուցյալ հորից։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 239-րդ հորիզոնականը։

 

4. Տոր Պետերսոն
48-ամյա ամերիկացու կարողությունը գնահատվում է 2,3 մլրդ դոլար։ Միայնակ միլիարդատերն ավարտել է Դյուկի համալսարանն ու այժմ Շվեյցարիայից ղեկավարում է Glencore International ընկերությունը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 641-րդ հորիզոնականը։

 

5. Էդուարդո Սավերին
30-ամյա բրազիլացու կարողությունը գնահատվում է 2,2 մլրդ դոլար։ Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի 5%-ի բաժնեմասի սեփականատերը հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից և այժմ բնակվում է Սինգապուրում։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա գտնվում է 670-րդ հորիզոնականում։

 

6. Նիկոլաս Բերգրյուեն
ԱՄՆ-ից 51-ամյա միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում է 5 մլրդ դոլար։ Նիկոլասը Berggruen Holdings մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրն ու նախագահն է, ինչպես նաև Nicolas Berggruen Institute քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավարը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 736-րդ հորիզոնականը։ Ամուրի միլիարդատերը հայտնի հրեա հավաքորդ, բեռլինյան Berggruen թանգարանի հիմնադիր Հայնց Բերգրյուենի որդին է։ Նրա հետ ծանոթանալը շատ դժվար է, քանի որ Նիկոլասը մշտական բնակության վայր չունի և նախընտրում է ճամփորդել աշխարհով մեկ։

 

7. Ռիչարդ Լի
36-ամյա հոնկոնգցի միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում է 1,9 մլրդ դոլար։ Նրա հայրը՝ Լի Կա Շինը, համարվում է Ասիայի ամենահարուստ մարդը։ Սակայն Ռիչարդը որոշել է անձամբ իր բիզնեսը ստեղծել և 1991թ., հորից պարտք վերցնելով 125 մլն դոլար, հիմնել է StarTV արբանյակային ցանցը, իսկ 5 տարի անց 950 մլն-ով վաճառել  այն Ռուպերտ Մերդոկին։ Աշխարհի ամենահարուստ մարդկան ցուցակում Ռիչարդը զբաղեցնում է 792-րդ հորիզոնականը։

 

8. Թեդի Սագի
41-ամյա հրեա ամուրու կարողությունը գնահատվում է 1,8 մլրդ դոլար։ Թեդին վաստակել է իր ունեցվածքը Playtech ընկերության միջոցով, որը ծրագրային ապահովում է արտադրում ազարտային խաղերի կայքերի համար։ Թեդիին է պատկանում Իսրայելի ամենաթանկ տունը, որը ձեռք բերելու համար նա վճարել է 35 մլն դոլար։ Նախկինում հանդիպել է ճանաչված մոդել Բար Ռաֆաելիի հետ, իսկ ներկայում հանդիպում է «Միսս Իսրայել» կոչմանն արժանացած Յաել Նիզրիի հետ։

 

9. Յոշիկազու Տանակա
36-ամյա ճապոնացու կարողությունը գնահատվում է 1,8 մլրդ դոլար։ Բջջային խաղերի ծառայություններով զբաղվող Gree ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 831-րդ հորիզոնականը։

 

10. Ալբերտ ֆոն Տուրն ունդ Տակսիս
29-ամյա գերմանացու կարողությունը գնահատվում է 1,5 մլրդ դոլար։ Ալբերտը Տուրն ունդ Տակսիս տոհմի 12-րդ արքայազն է, ով առաջին անգամ հայտնվել է Forbes-ի ցուցակում ընդամենը 8 տարեկանում։ Ալբերտը համարվում է Եվրոպայի ամենախոշոր կալվածատերերից մեկը, իսկ ժամանակի մեծ մասը նա ծախսում է մեքենաների վրա։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Ալբերտը զբաղեցնում է 974-րդ հորիզոնականը։

 

11. Ջեք Դորսի
36-ամյա ամերիկացու կարողությունը գնահատվում է 1,1 մլրդ դոլար։ Ջեքը հիմնադրել է մի քանի հաջողակ տեխնոլոգիական ընկերություններ, որոնց շարքում են Twitter-ն ու Square-ը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա այժմ հանդիպում է բրիտանացի մոդել Լիլի Քոուլի հետ։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Ջեքը զբաղեցնում է 1.968-րդ հորիզոնականը։

 

12.Ստելիոս Հաջի Իոանու
46-ամյա կիպրոսցու կարողությունը գնահատվում է 1,05 մլրդ դոլար։ Բրիտանական EasyJet ավիափոխադրողի հիմնադիրն ունի իշխանի կոչում և նախընտրում է, որպեսզի իրեն միայն անունով դիմեն։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Ստելիոսը զբաղեցնում է 1.332-րդ հորիզոնականը։

tert.am

Դիտվել է 4390 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 979 անգամ
04.06.2026
Դիտվել է 399 անգամ
05.06.2026
Դիտվել է 375 անգամ
06.06.2026
Դիտվել է 333 անգամ
09.06.2026
Դիտվել է 201 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster