Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Հայ աղջիկները սիրում են ընդգծված հագուստ, շպար, սանրվածք. լուսանկարչի աչքերով

06.03.2013


 

LADYNEWS-ի հյուրն է  Mans Mark Design ստուդիայի  հիմնադիր տնօրեն, լուսանկարիչԱրման Սարգսյանը:

 

Հոգեբանները սթրեսից դուրս գալու համար կանանց, աղջիկներին առաջարկվող մեթոդների շարքում ընդգրկում են պրոֆեսիոնալ ֆոտոշարք ունենալը: Որպես լուսանկարիչ, ինչպե՞ս եք բացատրում սա, նման դեպքեր ունեցե՞լ եք:

Գաղտնիք չէ, որ լուսանկարվելու ընթացքում մարդը տեղափոխվում է մի աշխարհը, որտեղ կա անսովոր տրամադրություն, գույներ, լույսի և ստվերի համադրություն: Լուսանկարիչն այն մարդն է, ով միանգամից նկատում է, թե ինչ շարժման մեջ կամ ինչ դիրքում պետք է նկարել կերպարին, ինչպես արտահայտել նրա միմիկան և, ի վերջո, ինչպես ստեղծել կերպար: Այդ ամենը, վստահ եմ, իսկապես բարձր տրամադրության է հասցնում:


 Լուսանկարվող կնոջ/աղջկա հոգեբանությունը զգո՞ւմ եք: Լինո՞ւմ է, որ ֆոտոսեսիայի ընթացքում բացահայտվում է մի կերպար, որը բոլորովին չէր երևում մինչև ֆոտոխցիկի առաջ հայտնվելը:


Շատ բան կախված է լուսանկարվողից՝ լինի կին, թե տղամարդ: Այստեղ և լուսանկարիչն ունի անելիք, և լուսանկարվողը: Պետք է երկխոսության մեջ գտնվել լուսանկարչի հետ, օգնել նրան ստանալ գեղեցիկ պատկեր: Անկախ ամեն բանից, վերջում ստացվում է կերպարը, բայց այն կարող է շատ ավելին լինել, եթե միմյանց հետ աշխատանքն ընթանում է լավ տրամադրությամբ, գեղեցիկին հասնելու մեծ ցանկությամբ:

 

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են աղջիկներն այդքան շատ սիրում լուսանկարվել: Հայ աղջիկները ի՞նչ նախասիրություններ ունեն:

Հայ աղջիկները սիրում են լուսանկարվել, քանի որ շատ գեղեցիկ են: Բոլոր հայ աղջիկների աչքերը գեղեցիկ փայլում են, և դա գաղտնիք չէ )) Բացի այդ, լավ լուսանկարը նաև հպարտանալու առիթ է: Նախասիրություններից կնշեմ այն, որ նախընտրում են՝ հագուստը, շպարը, սանրվածքը ընդգծված լինեն:

 

Մոդել ընտրելիս ի՞նչն եք կարևորում առաջին հերթին: Չափանիշները՝ լավ ֆոտոշարք ստանալու համար:

Լավ ֆոտոշարք ունենալու համար պետք է համատեղ աշխատանք մոդելի և լուսանկարչի միջև: Չես կարող լավ ֆոտոշարք ունենալ, եթե մոդելը չի հասկանում քո լեզուն: Պետք է նախ միասին հասկանան իրենց առջև դրված խնդիրը: Մոդել ընտրելիս կարևոր եմ համարում նրա ճկունությունը և լուսանկարվելու մեծ ցանկությունը:


Fashion լուսանկարչության ոլորտում ի՞նչ զարգացումներ եք տեսնում Հայաստանում:

Fashion ոճում մեր լուսանկարիչները դեռ որոնումների մեջ են, կարծում եմ: Նրանք, ովքեր նկարում են այդ ոճում, վստահ եմ,  սիրում են և ձգտում են հասնել ավելիին, ինչի կարիքն այսօր ունի և տեղական շուկան և դիզայներ-մոդելավորողները, որոնց վերջին տարիներին պատրաստում են մի քանի պետական և ոչ պետական կրթական հաստատություններ: Ամեն դեպքում, Fashion լուսանկարչությունը զարգանում է. այն կտա բարձր ցուցանիշներ, երբ բոլոր օղակների աշխատանքը լինի միասնական և լցված ստեղծագործելու մեծ ցանկությամբ:

Ձեր ստուդիայի լուսանկարչական ծառայություններից  որո՞նք եք համարում նորարարական, առանձնահատուկ:

Mans Mark ստուդիան կարևոր է համարում տեխնիկական խնդիրների լուծումը, սակայն շեշտը դրված է ստեղծագործաբար մոտեցման վրա: Նորարարական կադր թերևս մենք ստանում ենք աշխատանքի պրոցեսի ժամանակ, երբ գործն է քեզ հասցնում ստեղծել մի բան, որի մասին անգամ չենք մտածել: Օրինակ՝ վերջերս փորձել ենք նախապես իմանալ՝ լուսանկարվողն ինչ է սիրում ուտել և լուսանկարվելու ընթացքում դա մենք նրան հյուրասիրել ենք )) Սա, կարծում եմ, նաև առանձնահատուկ է:

(ստուդիայի էջը Facebook-ում)

Հ.Գ. Miss LADYNEWS 2013 մրցույթի հաղթող գեղեցկուհիների պրոֆեսիոնալ ֆոտոսեսիան կապահովի Mans Mark Design ստուդիան:

Աղբյուր` LADYNEWS.am

 


Դիտվել է 7659 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 709 անգամ
01.05.2024
Դիտվել է 698 անգամ
30.04.2024
Դիտվել է 246 անգամ
03.05.2024
Դիտվել է 128 անգամ
04.05.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster