Երաժշտությունը տան ինտերիերում. ստեղծագործ մոտեցում (ֆոտո)
26.02.2013
Բոլորն էլ գիտեն կամ գոնե լսել են երաժշտության կախարդանքի մասին: Արիստոտելը երաժշտությանը վերագրում էր գրեթե հրաշագործ երևույթներ' տրամադրության շտկումից մինչև բնավորության, խառնվածքի փոփոխություն: Երաժշտությունը ոչ միայն էսթետիկ հաճույք է պատճառում, այլև ազդում է մեր օրգանիզմի, տրամադրության և անգամ տեսքի վրա: Եթե երաժշտության սիրահար եք, ապա կարող եք այն տեղափոխել նաև ձեր բնակության վայր, ուր այն մշտապես կլինի ձեր կողքին:
Կահույք' նոտայի թերթերով:
Այ այսպիսի հետաքրքիր դեկոր կարող եք ստանալ ձեր ննջասենյակում' համադրելով այն նաև «երաժշտական» սպիտակեղենի հետ:
Պատերը գեղեցկացնելու հիասքանչ տարբերակներ:
Դուք կարող եք նաև ստեղծել որոշակիորեն ընդգծված տարածություն' երաժշտական գործիքի ֆորմայով:
Հին ռոյալը կարող է մի վայրկյանում փոխակերպվել գրապահարանի:
Երաժշտական գործիքի տեսք կարող են ունենալ նաև տան աթոռները, սեղանները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5336 անգամ
|