Այս հուլունքները կարելի է պատրաստել ընդամենը մեկ երեկոյի ընթացում, և կարող եք հարյուր տոկոսով վստահ լինել, որ նման ուլունքներ էլ ոչ ոքի մոտ չեք տեսնի:
Ձեզանհրաժեշտէ`
հին, պսպղուն ամսագրեր,
քանոն, մկրատ, սոսինձ,
թել, ասեղ կամ մետաղալար,
լաք:
1.Ամսագրի էջերից կտրեք նույնանման շերտեր` 30-40սմ բարձրությամբ եւ 3սմ հիմքի երկարությամբ: Կախված այն բանից, թե ինչ չափի հուլունքներ եք ուզում ստանալ, պատրաստված թղթե ձողերը կունենան տարբեր տեսք:
2.Պատրաստված շերտերը մկրատով կարճացրեք այնպես, որ դրանք ունենան գալարանման տեսք:
3.Վերցրեք ասեղը կամ մետաղալարը եւ սկսեք վրան փաթաթել թղթերը` սկսելով լայն հատվածից: Որպեսզի հուլունքները հետո չքանդվեն, քսեք սոսինձ ներսի կողմից:
4.Երբ հուլունքներըպատրաստ կլինեն, դրեք մի կողմ` առանց ասեղը կամ մետաղալարը հանելու:
5.Անցեք հաջորդ հուլունքին:
6.Երբ պատրաստ կլինեն բոլոր հուլունքները, քսեք նրանց վրա լաք եւ թողեք՝ չորանան:
7.Հետո անցկացրեք հուլունքները ժապավենի կամ պարանի վրա, յուրաքանչյուր հուլուքի արանքում երկուական քարկապ արեք, որպեսզի ամեն մեկն ընկնի իր տեղը:
8. Վերջում ծայրերն ամրացրեք:
Հուլունքները պատրաստ են, դրանք կարելի է օգտագործել անգամ պայուսակներ պատրաստելու համար:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: