Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Դերասանուհի Անի Պետրոսյանը փնտրում է Վլադիմիր Վիսոցկու եւ Սերգեյ Եսենինի «խառնուրդին»

12.02.2013

LADYNEWS.am-ի հյուրասրահում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անի Պետրոսյանը:

 Ժամանակին մայր թատրոնն ուղղակի  փայլել է իր աստղաբույլով. հանդես են եկել արտիստեր, ովքեր, կարելի է ասել, կերտել են նրա պամությունը: Որպես մայր թատրոնի դերասանուհի` ի՞նչ եք կարծում, ներկայիս արտիստական կազմն արժանի՞ հետեւորդն է այդ մեծերի:

Կարծում եմ` դա պետք է ասի ժողովորդը, ոչ թե ես. ես նրանցից մեկն եմ, ինձ համար դժվար է ինչ-որ գնահատական տալ ու բարձրաձայն խոսել, ասել լավ ու վատ կողմերը, այսինքն` արժանի՞ են, թե՞  ոչ. Դա կերեւա հետո: Ժամանակը ցույց կտա`ինչ հետք կթողնենք մենք թատրոնում:

 Այն, որ շատ եք սիրում Ձեր մասնագիտությունը, հաճախ եք ասել, սակայն մի անգամ նշել եք նաեւ, որ Ձեզ այնքան էլ չի գոհացնում Ձեր արածը, կասե՞ք` հատկապես ինչի մասին է խոսքը, ի՞նչը չի բավարարում:

Եթե ես ավելի լավ վարձատրվեի թատրոնում, որն իմ կյանքի իմաստն է  ու հիմնական գործը, ապա կհրաժարվեի որոշ նախագծերից: Չնայած նրան, որ այդ նախագծերը լավն են, ու ես համաձայնում եմ միայն այն դերերին, որոնք ինձ իրոք դուր են գալիս,  միեւնույնն է, ուժ ու եռանդ են խլում: Եթե նորմալ վարձատրություն լիներ, ես էլ կարողանայի աշխատածս գումարով ապրել (ոչ թե հարուստ լինել), կհրաժարվեի որոշ բաներից, որպեսզի չսպառեի ինձ` որպես մարդ, որպես դերասանուհի:   

Ձեր գործընկերները՝ թե՛ ավագ, թե՛ կրտես, հաճախ են նշում`ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, կնկարահանվեն շատ ավելի որակյալ սերիալներ, ֆիլմեր, համամի՞տ եք:

Կարծում եմ` ուղղակի պետք է սերիալների ժամկետը կրճատվի, սյուժեն խտացվի: Ինձ համար սերիալներում ամենակարեւոր գործոնները երկուսն են` ընդգրկված լինի պրոֆեսիոնալ դերասանական կազմ, եւ սերիալը շատ չծամծմվի: Սյուժեն պետք է կարճ լինի, որ ո՛չ հետուստադիտողը ձանձրանա, ո՛չ էլ դերասանը հոգնի իր կերպարից, արդյունքում, ամեն ինչ կլինի համուհոտով:

Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր բարդությունները, Ձեր դեպքում որո՞նք են այդ բարդությունները, որ սիտպված եք եղել հաղթահարել կամ գուցե մինչև հիմա էլ փորձում եք հաղթահարել:

Դերասան լինելն արդեն բարդություններ հաղթահարել է… Դերասանները սթրեսներ են կրում ե՛ւ դեր խաղալիս, ե՛ւ իրական կյանքում. գալիս է մի պահ, երբ հավատում ես այն կերպարին, որին մարմնավորում ես. եթե չհավատաս, ապա դա հանդիսատեսի վրա չի ազդի: Այսինքն` դու ապրում ես ե՛ւ քո կերտած կերպարի, ե՛ւ բնականաբար, քո իրական կյանքով, ստացվում է` երկակի սթրես տանել կյանքում, իսկ դա շատ բարդ բան է, ու նաեւ վախը, որ անընդհատ մտածում ես` արդյոք կկարողանա՞ս խաղալ այնպես, որ հանդիսատեսը քեզ հավատա:

Իսկ Ձեր նշած այդ վախերն ամեն նոր դերի հետ ունենո՞ւմ եք:

Անպայման ունենում եմ, չեմ կարող թաքցնել: Ինձ համար ամենամեծ բարդությունն այն է, որ ես հավատում եմ իմ խաղացած կերպարին:

Բեմում խաղալիս զգո՞ւմ եք այն պահը, որ համոզել եք հանդիսատեսին:

Այո՛, իհարկե: Անձամբ ես դրամա կամ ողբերգություն խաղալիս շատ ուժեղ եմ դա զգում: Հեքիաթային բան է, երբ քեզնից էներգիա է գնում դահլիճ, բախվում հանդիսատեսին ու հետ գալիս քեզ, դրանից ավելի երջանիկ պահ ինձ համար երեւի թե չկա:

Ասում են` խաղացած դերերից դերասանի մեջ անպայման ինչ-որ կտոր մնում է, այդպե՞ս է:

Առաջ այդքան էլ չէի համաձայնում այդ մտքի հետ, բայց հիմա կասեմ` այո՛, հատկապես սերիալային կերպարները…. Հնարավոր չէ`օրը տասներկու ժամ ապրել ինչ-որ մեկի հոգեբանությամբ, ու քո մեջ ինչ-որ բան չմնա:

Ձեր խաղացած կերպարներից ո՞րն եք ամենաշատը սիրել, որի ընթացքում Ձեզ կարողացել եք լիարժեք դրսևորել:

Ես դա առաջին անգամ զգացել եմ «Փսիխոզ 4.48» ներկայացումը խաղալիս: Այդ ներկայացման ժամանակ հասկացա` ինձ մոտ միաձուլվեցին տեխնիկան եւ հոգին:

 Կա՞ն դերեր, որոնք բացառում եք` կխաղաք:

Կան: Անգամ առաջարկներ եմ ունեցել, որոնք մերժել եմ: Երբեք բեմից չեմ հնչեցնի այնպիսի անպարկեշտ արտահայտություններ, որոնք գոնե թատրնում չպետք է լինեն:

 Ասում են` կինը միաժամանակ ե՛ւ խնձոր է, ե՛ւ օձ, ի՞նչ եք կարծում, տղամարդկանց ո՞ր մեկն է ավելի շատ ձգում:

Կարծում եմ` ամեն ինչում պետք է գտնել «ոսկե միջինը»: Ծայրահեղությունը երբեք ոչ մի լավ բանի չի բերի: Այս դեպքում էլ ցանկալի է`կինը երկուսն էլ ունենա:

 Տղամարդը հեշտությամբ կարժանանա՞ Ձեր սիրուն:

Այո՛, եթե իսկապես սիրեմ:

 Անի՛, եթե մի պահ պատկերացնեք, որ գոյություն ունի իդեալական տղամարդ, ինչպիսի՞ն կլինի նա Ձեր պատկերացմամբ:

Եթե իդելական լինի, նա ինձ համար արդեն իդեալական չի լինի: Որպես իդեալական տղամարդու օրինակ ես կարող եմ տալ երկու տղամարդու անուն` Վլադիմիր Վիսոցկի եւ Սերգեյ Եսենին:  Եթե իրենց «խառնուրդին» հանդիպեք, ինձ անպայման ասեք (ծիծաղում է-LN):

Ի՞նչ երազանքներ ունեք:

Իմ ամենամեծ երազանքն ու ցանկությունն այն է, որ մարդիկ լինեն բարի, չարությունն անհետանա նրանց միջից: Ամեն տեղ իշխի միայն բարին:

Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12209 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 735 անգամ
29.04.2024
Դիտվել է 719 անգամ
30.04.2024
Դիտվել է 256 անգամ
03.05.2024
Դիտվել է 133 անգամ
04.05.2024
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster