ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ |
«Քննադատության տեսություն». ինչպես արձագանքել
21.01.2013
Կողքից մի պատահական քննադատությունը կարող է կանգնեցնել մեզ գործի կեսճանապարհին: Սակայն երբեմն, երբ քննադատությունը նրբանկատ նկատողություն է, այն լուծում է մեր խնդիրը:
Եթե քննադատում են ձեր աշխատանքը, սկզբում հանգիստ լսեք բոլոր առարկությունները, անհաճո մեկնաբանությունները, քննադատությունը, մեղադրանքները` մի կողմ դնելով էմոցիաներն ու զսպելով ագրեսիան: Ձեր գործը հետևություններ անելն է առաջին փուլում: Անգամ եթե անարդար է քննադատությունը ձեր կարծիքով, մի պահ մտածեք, թե ինչ կարող է այն ձեզ տալ:
Կյանքում լինում են պահեր, երբ ինչ-որ մեկին ահավոր նյարդայնացնում է քո առաջխաղացումը: Նա սկսում է հետապնդել քեզ, փորձարկել համբերությունդ: Նա ուզում է, որ դու վերջապես քեզ անվստահ զգաք: Այդ դեպքում նրա նպատական է քո ֆոնին ավելի հաջողակ երևալը: Նման դեպքերի հանդիպելիս փորձեք պահպանել ընկերական տոնը, մի կորցրեք հավսարակշռությունը:
Ինչպես արձագանքել տարբեր տիպի քննադատություններին.
- Եթե ձեզ քննադատում է ղեկավարությունը, մի բարձրացրեք ձայնը, խոսեք հանգիստ: Դուք դեռ շարունակելու եք աշխատել նրանց ղեկավարությամբ:
- Ցույց մի տվեք, որ քննադատությունը ձեզ համար հիվանդագին է: Հանգիստ պահեք ձեզ:
- Ազատություն մի տվեք ագրեսիային: Զսպեք ձեզ:
- Մի արդարացեք, այլ կոնկրետ փաստեր բերեք:
- Որոշ դեպքերում դուք կարող եք պարզապես լռել:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4152 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
Ինչպես ազատվել ուրիշների նկատմամբ նախանձից. 7 քայլ հոգեբանից
10.07.2025 Բոլորս էլ ապրել ենք նախանձի զգացում։ Այն կարող է առաջանալ, երբ դուք նայում եք ձեր ընկերների արձակուրդի լուսանկարներին սոցիալական ցանցերում, կամ երբ գործընկերը ստանում է պաշտոնի բարձրացում, իսկ դուք՝ ոչ։
|
|
Ինչպես հաղթահարել վախերը, որոնք խանգարում են ապրել լիարժեք կյանքով
26.06.2025 Բոլոր մարդիկ, մանկուց սկսած, բառացիորեն ներծծվցած են բազմազան վախերով։ Եվ ժամանակի ընթացքում մարդը ինքը, չգիտակցելով դա, սկսում է վախենալ գրեթե յուրաքանչյուր որոշումից և ձեռնարկված քայլից։
|
|
 |
|
Կանանց 4 տեսակ, որոնք ընտրում են իրենցից երիտասարդ տղամարդկանց
05.06.2025 Վերջերս այն զույգերը, որտեղ տղամարդը ավելի երիտասարդ է, այլևս զարմանալի չեն։ Մասնագետները նշել են, թե ինչու կանայք կարող են սիրել ավելի երիտասարդ զուգընկերների։
|
|
Տղամարդկանց 5 տեսակ, որոնց մենք սխալմամբ համարում ենք թույլ և մերժում
15.05.2025 Հոգեբանները բացատրել են, թե ինչու նրանք, ում մենք որպես թույլ ենք ընկալում, իրականում այդպիսին չեն։
|
|
 |
|
Սեր աշխատավայրում. ինչպես են կենդանակերպի նշանները վարվում ծառայողական սիրավեպերի պարագայում
30.04.2025 Ծառայողական սիրավեպը նուրբ սահմանագիծ է զգացմունքների և պարտականությունների միջև։ Յուրաքանչյուր նշան ունի այդպիսի պատմությունն ապրելու և վերապրելու իր ուրույն ձևը։
|
|
«Չստացվեց». Կենդանակերպի որ նշաններն են մյուսներից ավելի հաճախ ամուսնալուծվում
11.04.2025 Վիճակագրությունը պաշտոնական չէ, բայց այս նշանների ներկայացուցիչների բնավորությունն ամենից հաճախ է նրանց ոգեշնչում կյանքում թարմություններ մտցնել։ Երբեմն՝ տխուր:
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|