Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ է պատմում Ձեր մասին շրթներկը. ԹԵՍՏ

16.01.2013

Հավատացեք, որ շրթներկն իսկապես կարող է շատ բան պատմել իր տիրուհու մասին: Դրա համար միայն հանեք շրթներկի կափարիչն ու գտեք Ձեր տարբերակը…

 

 

 

 

 

 

Форма губной помады и характер ее хозяйки

1.  Եթե ձեր շրթներկի ձևը համապատասխանում է նկարում ներկայացված շրթներկերից առաջինին, ապա դուք հաստատ հետևում եք կանոններին, հետևողական եք, ամաչկոտ եք, այդքան էլ չեք սիրում ուշադրության կենտրոնում լինել: Ձեր զսպվածությանը և կազմակերպելու ունակությանը միայն նախանձել կարելի է:

2.  Իսկ այսպիսի սրածայր շրթներկի տիրուհին բավականին սուր լեզու ունի, սիրում է վիճել:  Նա բռնկվող է և ինքնավստահ: Չի հանդուրժում սահմանափակումները: Պատրաստ է ազատ շփվել, սակայն ընկերներին ընտրում է մեծ զգուշությամբ:

3. Եթե շրթներկը հավասարապես կլորացած է, բայց ունի սուր ծայր, ապա սա այն կնոջն է պատկանում, ով ծնվել է ընտանիքի ամրությունը պահպանելու համար: Ընտանիք, տուն, մտերիմներ… Սա նրա համար ամենակարևորն է: Այսպիսի կանայք հաճախ տառապում են նաև միայնակությունից: Նրանք համառ են մանրուքների հարցում, սիրում են ղեկավարել:

4.  Այս շրթներկի տիրուհին շատ վստահելի անձնավորություն է: Այսպիսի կանանց հաճախ նաև անվանում են անձեռնմխելիներ: Նրանք բավականին մեծ կարծիք ունեն իրենց մասին, լավ հետևում են իրենց և զգույշ են: Կենսուրախ լավատեսներ են:

5. Այսպիսի կանայք   սիրում են քիթը մտցնել բոլոր գործերի մեջ: Նրանք համարձակ են, նախաձեռնող: Գիտության ասպարեզում այսպիսի լեդիների հաճախ կարելի է հանդիպել:

6. Երկկողմանի սրածայր  շրթներկ ունեցողները առեղծվածային կանայք են: Նրանք կենսասեր են, ուրախ, հետաքրքրասեր և մի փոքր էգոիստ: Իրենց հանդեպ ուշադրությունը համարում են բարձր պարգև:

7. Հարուստ երևակայություն ունեցող կանանց շրթներկն է: Նրանք գործունյա են, պատասխանատու, կարող են հեշտությամբ արտահայտել սեփական կարծիքը: Նրան միշտ կարելի է վստահել, չունի կամակորություններ: Նա շատ բան տեսնում է, նկատում, բայց ուրիշների հետ չի շտապում կիսվել: 

8. Ստեղծագործ կանանց շրթներկ է: Նրանք լի են գաղափարներով, երևակայությամբ: Նրանք զգացմունքային են, շուտ սիրահարվող: Նման կինը միշտ պատրաստ է օգնության հասնել: Սակայն կարիք ունի մի փոքր կազմակերպվածության:

9. Եթե շրթներկի ծայրը մատիտի նման է սրվել,  ուրեմն նրա տիրուհին բավականին բարձր կարծիք ունի իր մասին, հաշվի չի առնում ուրիշների կարծիքը: Սակայն այսպիսի կանայք կարիք ունեն մարդկային շփման, հեշտությամբ կարողանում են լեզու գտնել: Նրանք հիանալի կին են, մայր, տնային տնտեսուհի: Երբեմն համառ են մանրուքներում, բայց ընդհանուր առմամբ ներդաշնակ են, ինքնաբավ:

10. Տձև ծայրով շրթներկ ունեն  անվստահ կանայք: Ավելի շուտ սա կանանց այն տեսակն է, որոնք վախենում են վստահել, իրենց անինքնավստահությունը թաքցնում են ակտիվության ետևում: Յուրաքանչյուր մանրուք կարող է հունից հանել նրանց: Չափազանց շատ սիրում են հաճոյախոսություններ լսել:   

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13056 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Maria | 23-02-2013 16:58
7 u 9 em @ntrum.
sedik | 08-02-2013 20:11
Ստեղծագործ կանանց շրթներկ է: Նրանք լի են գաղափարներով, երևակայությամբ: Նրանք զգացմունքային են, շուտ սիրահարվող: Նման կինը միշտ պատրաստ է օգնության հասնել: Սակայն կարիք ունի մի փոքր կազմակերպվածության:
ANIKO | 23-01-2013 17:02
1. I`M MASIN
ANIKO | 23-01-2013 17:00
1. Եթե ձեր շրթներկի ձևը համապատասխանում է նկարում ներկայացված շրթներկերից առաջինին, ապա դուք հաստատ հետևում եք կանոններին, հետևողական եք, ամաչկոտ եք, այդքան էլ չեք սիրում ուշադրության կենտրոնում լինել: Ձեր զսպվածությանը և կազմակերպելու ունակությանը միայն նախանձել կարելի է:

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 659 անգամ
15.05.2024
Դիտվել է 185 անգամ
17.05.2024
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster