Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սնահավատությունը հեշտ ապրելու ձեւ է

23.02.2012

Երբ սև կատու է կտրում ճանապարհը, Դուք մտածում եք՝ փորձանք է պատահելու, եթե կարծում եք, որ դռանը պայտ կախելու դեպքում տանն ամեն ինչ լավ կլինի, եթե համարում եք, որ 13-ը  «դժբախտ» թիվ է, պոկոտում եք երիցուկի թերթիկները, որ իմանաք ' ցանկությունը կկատարվի, թե ոչ… ապա Դուք սնահավատ եք:

««Սնահավատություն» բառն իսկ հուշում է, որ սրան չի կարելի լուրջ վերաբերվել, առավել ևս հավատալ դրան, քանի որ այդ երևույթը իմաստ ու բովանդակություն չունի», – LN-ի հետ զրույցում նշեց տեր Եսայի քահանա Արթենյանը՝ նկատելով, որ չի կարելի հավատալ ոչ իրական, երևութական բաների, քանի որ դրանով ձևախեղում ենք մի շարք արժեքներ' և' հոգևոր, և' նյութական:

«Ես ինքս սնահավատ չեմ, - գրել էր մեր ընթերցողներից մեկը՝ 18-ամյա Անահիտը,- բայց չէ՞ որ քրիստոնեությունը դեմ չէ սրան: Քրիստոս ասում է' երանի նրան, ով չի տեսել ու հավատում է, այսինքն՝ խրախուսվում է հավատալ մի բանի, որը չենք տեսել, հետևաբար գոյություն չունի մեզ համար...Պարադոքս է, չէ՞, թե՞ բառախաղ...»:

Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանում է' ոչ պարադոքս է, ոչ էլ բառախաղ. «Չարիք է, երբ մարդիկ հերքում են ավետարանական ճշմարտությունը: Եթե մենք այսօր չենք տեսնում Քրիստոսին, չի նշանակում, որ նա չկա: Ֆիզիկապես, այո, չենք տեսնում, բայց տեսնում ենք հոգևոր զգայարաններով, իհարկե, որևէ սնահավատ սա հասկանալ չի կարող: Մի բան է հավատալ թուղթ ու գրին, մի այլ բան է Աստծուն հավատալ»:

Հոգեբաններն ու հոգևորականները համակարծիք են այս հարցում և փաստում են' սնահավատությունը բնորոշ է թույլ մարդկանց: «Սնահավատ մարդը ձեռք է բերում հավատալիքներ, որոնք գոյություն չունեն ու թույլ է տալիս, որ դրանք կառավարեն իրեն, - LN-ի հետ զրույցում նշեց հոգեբան Լիկա Ալեքսանյանը: - Սա միշտ արդարացում ունենալու լավագույն ձևն է. աղը թափվեց' վիճեցի, թռչունը պատուհանից մտավ'սպանեցի… Սա շատ բնորոշ է մարդկանց, ովքեր ցանկանում են հեշտ ապրել»:

Հոգեբանները խորհուրդ են տալիս մտածել, թե ինչի հետ է կապված Ձեր ամեն մի նախապաշարումը, և վստահեցնում են, որ այդ դեպքում կհասկանաք' դրանք պարզապես գեղեցիկ միֆեր են: Միֆեր, որոնք յուրաքանչյուր մշակույթի մեջ էլ այս կամ այն չափով կան: Հոգեբանները պնդում են, որ սնոտիապաշտությունը համամարդկային երեւույթ է:

1. Ճապոնացիները վատ նախանշան են տեսնում երեքով լուսանկարվելու մեջ. մեջտեղում հայտնվածը կարող է հրապուրել իր սեփական մահվանը։

2. Տուն մտած թռչնակը իտալացին համարում է շատ վատ նշան: Ի դեպ, դրա վրա հայերն էլ չեն ուրախանում, այլ աշխատում են բուժել եւ բաց թողնել, այլապես «մարդ կմահանա»:

3. Ոչ մի չինացի գիշերվա 12-ից հետո եղունգները չի կտրի, քանի որ դրանով նա իր տուն կհրավիրի անդրշիրիմյան անցանկալի հյուրերի։

4. Բրիտանական կղզիների ամենասնոտիահավատ ժողովուրդը երեւի իռլանդացիներն են։ Հնուց ի վեր ընդունված է, որ իռլանդուհին, նորածնին գրկած, մինչեւ ծնկները մտնում է ջրի մեջ եւ քայլում, որպեսզի համոզվի, որ երեխան մարդու զավակ է, այլ ոչ թե նենգ փերի, որն իր հետաքրքրության համար մարդկային կերպարանք է ընդունել։ Ցանկացած իռլանդացի միանգամայն լուրջ ձեզ կբացատրի, որ սա միակ փրկությունն է, քանի որ փերիները վախենում են ջրից։

5. Վատ նշատ է համարվում նաև կինը նավի վրա: Այս հիմար միտքը ծագել է թերևս այն պատճառով, որ նավ բառը հին անգլերենում իգական սեռի է: Համարվել է, որ այն կխանդի նավարկող խմբին' նավի վրա այլ կնոջ առկայության դեպքում:

Հնարավոր չէ չհամաձայնել, որ այս և նմանատիպ մտքերը վաղուց արդեն պետք է փոխարինվեն նորերով: Օրինակ, կարելի է ստեղծել մի նոր, բայց ոչ սին հավատ, թե կինը նավի վրա, ասենք, «գյուտ» է: Եվ գուցե սնոտիապաշտությունը հաղթահարվի այն ժամանակ, երբ կարողանանք մեզ մի քայլ հեռվից նայել, իսկ կյանքին'հումորով:

 

Լարա Առաքելյան

 

Դիտվել է 5301 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 700 անգամ
15.05.2024
Դիտվել է 211 անգամ
17.05.2024
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster