Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երկմտելով սարը տեղից չես շարժի. ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

30.12.2012

LN-ի հյուրասրահում է դերասան Արսեն Գրիգորյանը:

  «32 ատամ Production»-ի հետ մեկնել էիք Միացյալ Նահանգներ: Կպատմե՞ք ուղևորության նպատակների և այն մասին, թե որքանով պլանները հաջողվեց իրագործել:

Մեկնել էինք Միացյալ Նահանգներ հատուկ Ամերիկայի համար գրված ծրագրով, որն առաջին անգամ այնտեղ ներկայացվեց: Երեք  համերգ ունեցանք և, ի ուրախություն մեզ, արժանացանք ջերմ ընդունելության:

  «32 ատամ Production»-ի հետ Ձեր համագործակցության հիմնական մեխը «Կամիլ բլոգ»-ն է: Կասե՞ք, թե ինչպես է ստեղծվել Կամիլի կերպարն առհասարակ, ու՞մ գաղափարն էր այն և ինչպե՞ս կյանքի կոչվեց:

Կամիլի կերպարը ծնվեց «Միսս Հայաստան» մրցույթի մասնակիցների կրկնօրինակումն անելիս, ինչից հետո դարձավ առանձին բլոգգեր: Գաղափարը և իրագործումը համատեղ է. «32 ատամ Production»-ինն է:

Շատերը գտնում են, որ այն Արսեն Գրիգորյանը, ով խաղում է բազմաթիվ հաջողված ֆիլմերում, ինչպիսիք էին, օրինակ, «Մոխրամանը», «Life in a Day»-ը, «Ես էլ»-ը, «Դուռը բաց»-ը և այլն, պարզապես չի կարող իր կերպարը ամբողջացնել «Կամիլ բլոգով», որը շատերի կողմից ստացել է «էժանագին հումոր» պիտակը: Ի՞նչ կասեք սրա մասին:

Յուրաքանչյուր կերպարի ստեղծում առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Խոսքը վերաբերում է բոլոր ժանրերին` լինի դա դրամա, կատակերգություն, ողբերգություն, թե ֆարս: Ես, իբրև դերասան, նախընտրում եմ ժանրային բազմազանությունը, սիրում եմ կերտել տարբեր կերպարներ: Իսկ ինչ վերաբերում է պիտակավորմանը, ավաղ, մարդիկ առավել հակված են ողբերգության կողմը, և եթե որևէ իրավիճակում չեն բախվում տրագիկ զարգացումների, անմիջապես սկսում են պիտակավորել իրավիճակն իբրև էժանագին` հաշվի չառնելով, որ տվյալ ժանրն ինքնին այլ մոտեցում է պահանջում:

 Ցանկացած դեպքում, եթե տղամարդը հանդես է գալիս կնոջ դերում, պետք է ուսումնասիրի հակառակ սեռի հոգեբանությունը: Այս ընթացքում, կապված «Կամիլ բլոգ»-ի հետ, ի՞նչ բացահայտումներ արեցիք Ձեզ համար: Ավելի լա՞վ սկսեցիք ճանաչել կանանց:

Կամիլը ավելի շատ, այսպես կոչված, կատակերգության դիմակներ ժանրի կերպար է: Այս պարագայում կնոջ կերպարի իմ մատուցումը դիմակային է և երբեք չի կարող խորապես ներկայացնել կնոջ հոգեբանությունը: Սա է հիմնական պատճառը, որ այս կերպարը մարմնավորելիս Ձեր նշած խնդրի առաջ չեմ կանգնել:

Արդեն մի քիչ հիշատակեցի Լիլիթ Մովսիսյանի ֆիլմերի մասին, որոնցում Դուք նկարահանվել եք: Գիտեմ, որ այդ ռեժիսորի հետ Ձեզ շատ հեշտ է աշխատել: Մոտ ապագայում սպասե՞նք նոր ֆիլմերի:

Եկող տարին նպաստավոր կլինի այդ համագործակցության տեսանկյունից: 2013-ին կկայանա  Լիլիթ Մովսիսյանի նոր, կարճամետրաժ ֆիլմի` «Caucho»-ի պրեմիերան, որում ես էլ եմ նկարահանվել:

 Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք. «Առհասարակ սիրում եմ երազել եւ երազանքներ պահել»: Իսկ հիմա ի՞նչ երազանքներ ունի Արսեն Գրիգորյանը:

Մեծ երազանքներ ունեմ ու հավատ, որ մի օր դրանք իրականություն են դառնալու: Սակայն իրականում շատ չեմ ցանկանում բարձրաձայնել դրանց մասին, որովհետև հնարավոր է՝ լինեն մարդիկ, որոնք անիրականանալի գտնեն երազանքներս ու հնարավոր է՝ նրանց հաջողվի իրենց թերահավատությամբ լցնել ինձ, կասկածներ հարուցել ներսումս, իսկ երկմտելով սարը տեղից չես շարժի:

 Իսկ ի՞նչ երազանքներ ունեք՝ կապված անձնական կյանքի հետ:

Անձնական կյանքի հետ կապված երազներ կսկսեմ հյուսել, երբ նորից սիրեմ, իսկ այս պահին հատուկ երազանքներ չունեմ:

 Մի առիթով ասել էիք, որ կուզենաք տուն ունենալ Լոնդոնում, վատ չէր լինի նաև Երևանում տուն ունենալ: Շատերի մոտ հարց էր առաջացել` իսկ որտե՞ղ է ապրում Արսեն Գրիգորյանը:

Ինչպես կասեր Ենգիբարյանը, «հովանոցի տակ»:

Գիտեմ, որ դեմ չէիք լինի ապրել ու ստեղծագործել Լոնդոնում, հետաքրքիր է` ինչ-որ բան անու՞մ եք այդ ուղղությամբ:

Աշխատանքի պրոցեսի մեջ չեմ սիրում, երբ հայտնվում են օտար մարդիկ, ովքեր այդ պահին ինձ հետ չեն քայլում այն ճանապարհով, որով ես եմ անցնում: Ինձ համար նախընտրելի է այլ տարբերակ, երբ մարդիկ արդեն վերջնական աշխատանքս են տեսնում` արդյունքը, իսկ թե ինչպես եմ հասնում դրան, ինչով է զբաղված լինում միտքս ընթացքում, ասել չեմ ուզում:

Վերջերս շատ չենք լսում Ձեր մասին երգարվեստի ասպարեզում: Աշխատու՞մ եք որևէ անակնկալի վրա:

Արդեն սկսել եմ աշխատել, բայց թե երբ պատրաստ կլինի նորությունս, դեռ ասել չեմ կարող, որովհետև սահմանված ժամանակ չկա: Նոր բան կմատուցեմ, երբ զգամ, որ ամբողջապես պատրաստ եմ: Հուսով եմ` 2013-ին երգարվեստի բնագավառում որևէ նորություն կներկայացնեմ հանդիսատեսի դատին:

Լարա Առաքելյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

 

 

 

 

Դիտվել է 4851 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 653 անգամ
01.05.2024
Դիտվել է 550 անգամ
27.04.2024
Դիտվել է 245 անգամ
30.04.2024
Դիտվել է 215 անգամ
03.05.2024
Դիտվել է 71 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster