Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Եթե սա տղամարդու աշխարհ լիներ, ապա իր ամենազոր թուլությունը չէր լինի կինը. ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆ

25.12.2012

LN-ի հյուրասրահում է դերասան Արման Նշանյանը:

-Բոլոր կողմերից արվեստով ես շրջապատված: Ի՞նչ ես կարծում` դա օգնո՞ւմ է ինքնուրույն դրսևորվել, թե՞ ավելի շատ խառնաշփոթի, անորոշության մեջ է գցում:

-Մարդ պետք է ինքն իրեն շրջապատի այն ամենով, ինչն իրենն է… Ամենակարևորը` չփորձի շրջապատել իր էգոյի ցանկություններով, այլ իրոք գտնի այն, ինչ ներքուստ զգում է, որ իր հոգու ճիշտ ճանապարհն է: Դա է տաղանդը՝ կարողանալ հասկանալ, թե որն է հոգու ճանապարհը: Իսկ երբ մարդ գտնում է այդ ճանապարհը, նա երբեք չի մատնվի խառնաշփոթի:

-Ավելի շատ օգնում, թե՞ խանգարում է ծնողների, տատիկի հայտնի լինելու փաստը:

-Իմ ծնողներն ունեն իրենց ճանապարհը, ես` իմը: Իրենց հայտնի լինելը ինձ վրա ոչ մի բացասական կամ դրական կողմով չի անդրադարձել: Իսկ իրենց՝ արվեստագետ լինելը ուրիշ հարց է. իհարկե օգնել է,  այդպիսի ընտանիքում մեծանալը ներշնչել է արվեստի շունչ և գիտություն:

-Ի՞նչը ստիպեց վերադառնալ Հայաստան:

-Լճի ձուկը չի կարող ապրել օվկիանոսում… Ես պարզապես հոգնել էի աղի ջրերից:

-Օպերային երգիչ, դերասան,վերջերս նաև որոշ չափով հաղորդավար, ո՞րն է ավելի հոգեհարազատ: Եթե ընտրության առաջ կանգնեիր, ապա…

-Միանշանակ դերասան: Ես հոգով դերասան եմ:

-Ի՞նչ ես կարծում` գնահատվա՞ծ է Հայաստանում օպերային արվեստը:

-Օպերային արվեստն այնպիսի արվեստ է, որ չի կարող գնահատված չլինել, բայց Հայաստանում, ցավոք, քիչ մարդկանց կողմից է այն գնահատվում:

-Արվեստագետներին ամենաբնորոշ հատկանիշը թերևս ոչ ադեկվատ լինելն է: Չկա արվեստագետ, որ չունենա իր տարօրինակությունը, առանձնահատկությունը: Ըստ քեզ` ո՞րն է քո առանձնահատկությունը որպես արվեստագետի:

-Բոլոր մարդիկ ունեն իրենց տարօրինակությունները: Չեմ ընդունում, երբ ասում են, թե արվեստագտները տարբերվում են: Իմ կարծիքով՝ դա կարևորված զգալու մի սուտ պատճառաբանություն է հորինված ոլորտի ներկայացուցիչների կողմից: Աշխարհի բոլոր մարդիկ գեղեցիկ, յուրահատուկ և տարօրինակ են: Իմ աչքերում բոլորն էլ աստղ են:

-Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքում ուժեղ ու իմաստուն կին է կանգնած: Ո՞վ է քո թիկունքում:

-Իմ թիկունքում  բարության և անկեղծության հավատն է կանգնած: Ցավոք սրտի, ես դեռ չեմ գտել այն կնոջը, որի աչքերի մեջ կտեսնեմ իմ երեխաներին:

-Հարցազրույցներից մեկում ասել ես, որ վերադարձդ կապված էր նաև նախկին ընկերուհուդ հետ: Հաճա՞խ է սիրահարվում Արմանը:

-Արմանը ամեն օր սիրահարվում է, սերն ամենուր է: Պարզապես պետք է անընդհատ գտնել սեր քո հանդեպ, որպեսզի կարողանաս լիովին սիրել ուրիշին:

-Ներկայում կա՞ այն միակը, ում հետ պատրաստ լինես կյանքդ կապել: Առհասարակ պատրա՞ստ է Արմանը լուրջ հարաբերությունների, թե՞ այսօր  առաջնահերթը կարիերան է:

-Կա այն միակը…Իհարկե կա: Պարզապես դեռ չի հայտնվել: Լուրջ հարաբերության պատրաստ կլինեմ, երբ լուրջ հարաբերություն հայտնվի: Լավ ասացվածք կա` եթե Աստված բերել է քեզ շեմին, ուրեմն միջով հաստատ անցնող ես:

-Ըստ քեզ` որո՞նք են իդեալական կնոջ չափանիշները:

-Բարություն, անկեղծություն, խորություն և հավատք: Նաև գեղեցիկ ու մի քիչ էլ թմբլիկ (ժպտում է-LN):

-Կա՞ ն սահմանափակումներ, թե ինչպիսին չպետք է լինի Արմանի ընտրյալը, կամ որ ոլորտում չպետք է աշխատի:

-Սահմաններ և տարբերակներ լինում են հարմարվելու դեպքում. ես չեմ հասկանում, թե դա ինչ է: Սերն է միակ փրկությունը:

-Ըստ քեզ` սա տղամարդկա՞նց աշխարհ է, ինչպես հայտնի երգում է ասվում: Ընդունո՞ւմ ես տղամարդ-կին հավասարությունը:

-Եթե սա տղամարդու աշխարհ լիներ,ապա իր միակ և ամենազոր թուլությունը չէր լինի  կինը: Հավասարությունը չի կարող լինել նույն չափանիշներով: Տղամարդն ունի իր ուժերը, կինը՝ իր:

-Ամենամեծ խենթությունը, որ արել ես….

-Սիրելն է…

-Ի՞նչը երբեք չես ների:

-Մարդ ստեղծված է ամեն ինչ ներելու, բայց երբեք դարձյալ  հանդուրժելու համար: Չեմ հանդուրժի դավաճանությունը:

-Ո՞րն է Արմանի տարերքը:

-Բարությունը:

-Աշխատանքի բերումով շատ երկրներում ես լինում: Ո՞ր երկրի մշակույթն է առավելապես հոգեհարազատ քեզ և ինչո՞ւ:

-Ամեն երկիր ունի իր մշակութային առավելություններն ու թերությունները: Ինձ հոգեհարազատ է Հայաստանի մշակույթը: Այո, մեր լուրջ ֆիլմերը, օպերան և  թատրոնը այս պահին շատ վտանգավոր վիճակում են: Սակայն հայն ունի մի շատ կարևոր հատկանիշ, որը բարձրագույնն է մշակույթում` մարդկայնություն:

-Ի՞նչն է հայ իրականության մեջ հիասթափեցնում, և ինչը՝ ոգևորում քեզ:

-Հայ իրականության մեջ ինձ հիասթափեցնում է ձգտումը դեպի այն ամենը, ինչ էժան է և հեշտ:  Իսկ ոգեշնչում է մնացած ամեն ինչը:

-Ամենից շատ մեր օրերում քննադատվում է սերիալը: Որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, հետաքրքիր է իմանալ քո կարծիքը:

-Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում նոր է սկսվել հեռուստա և կինոարտադրություն: Այն ժամանակ Մալյանն էր, Ֆրունզիկը, Աճեմյանը: Հիմա գուցե նույնպես կան տաղանդավոր երիտասարդ դերասաններ, բեմադրիչներ, ռեժիսորներ, բայց դաշտը մեր այնքան կայացած չէ, որ այդ մարդիկ արտահայտվեն, դուրս գան ասպարեզ: Դրա համար գուցե սերիալը սկիզբ է: Ամեն ինչի սկիզբը անորակ է լինում և թերություններով լի, բարձրորակ ոչինչ միանգամից չի ստեղծվում: Խոսելիս պետք է նկատել ոչ թե, թե ինչու ունենք վատ սերիալներ, այլ ինչու չունենք լավ ֆիլմեր: Սերիալ նայողը միշտ էլ սերիալ է նայելու: Այլ երկրներում դրանք ցուցադրվում են ցերեկային ժամերին տատիկների, մեծահասակների համար որպես զբաղմունք, երբ երեխաները և երիտասարդները դպրոցում են կամ համալսարանում:  Այս պահին, եթե վերացնենք մոտ 12 սերիալ հիմնական TV-ներից, կունենանք թատերական ինստիտուտն ավարտած բազմաթիվ երիտասարդներ` դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, որոնք կդառնան գործազուրկ: Բացի դրանից, նրանք կարող են ստեղծել վաղվա կինոարտադրությունը, նրանք այսօր մասնագիտանում են և վաղը  մեզ պետք են գալու: Ի վերջո, թող հատուկ հանձնաժողով ստեղծեն, որը կորոշի՝ ըստ ստանդարտների համապատասխանության այդ սերիալը կարող է հայտնվել էկրաններին, թե ոչ: Հակառակ դեպքում ստացվում է, որ բոլորը լավն են ու մտածող, իսկ սերիալի դերասանները, որ այդ ամենի կրողն են ու դեմքերը, անորակ և անճաշակ: Այդպես չէ, հաստատ:

Նելլի Ղարիբյան

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12970 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Rozi Savash | 09-03-2013 14:51
Եթե սա տղամարդու աշխարհ լիներ... Դա լա՞վ է,որ տղամարդու աշխարհ չէ,թե`վատ... Ինչպե՞ս հասկանալ։ Այսպե՞ս՝ Ինչը կհախթեր հերոսին Եթե չլիներ կինն ու գինին... թե՞ այսպես` Ի՞նչ է հերոսի գինը Եթե չլիներ գինին ու կինը...
NATALI | 03-03-2013 21:49
I LIKE YOUR MENTALITY YOUR LOOK YOUR SPEECH YOU ARE THE BEST FOR MI
Անի | 01-03-2013 22:23
Զարմանում եմ նման պարզունակ ու սահմանափակ մտածող մարդկանց վրա...Ինչ է,եթե հայ մարդն այստեղ չի տեսել այդ ամեն վատը,պետք է փնովել նրան? Շատերն են ծնվել ու ապրում հայրենիքից դուրս, ուրեմն պետք է վատ արտահայտվենք նրանց մասին?Որ իրավունքով? Դուք որ մնացել եք և տեսել ցուրտ ու սով,ինչ եք արել այդ նույն հայրենիքի համար,որն է եղել ձեր միսիան?? Կամ միթե հարմար պահի չեք թողի ու գնա թեկուզ այսօր?
Տաթև | 24-02-2013 21:32
Հարգելի Մերի, ես, իհարկե, Արմանին անձամբ չեմ ճանաչում, որպեսզի հակադրվեմ նրա անձնային որակների վերաբերյալ Ձեր դիրքորոշմանը, հուսամ Դուք ճանաչում եք, քանզի, հակառակ դեպքում, Ձեր կարծիքը ճղճիմ մանրախնդրության դրսևորում կդիտարկվի լոկ, ուղղակի կցանկանայի փաստել, որ մարդու մասին չի կարելի դատել նրա կերածով, է Դուք էլ, համոզված եմ, թուրքական սնունդով եք մարդ դարձել, էլ չեմ խոսում այն մասին, որ հակադրվելով ԱՄՆ-ին, չգիտես ինչու, ինքներդ գրում եք անգլերեն տառերով հայկական տեքստ, ընդ որում, սխալներով...
ruzan | 24-02-2013 15:02
hugis sparvelu tsayrandundine hasel,xndrum em asek mi stapetsnog,het kanchog balasan.................
Meri | 20-02-2013 18:43
Apsos vor mardik ch@giten vor ays harcazruyci patasxaner@ bolor@ sut u kexc ,,,chem meradrum mardkanc kani vor nrank chem chanachum irakan Amerikyan hogov dastirakvac sarnasirt u anmardkain Arman Nshanyanin ,,,vorj kyank hamburger kerac mard@ ,, erbek el iskakan hay tra chi karor darnal kani vor du ches tesel sov ,chkavorutyun ,paterazm ,nerutyun ,curt u mut tariner ,,,,patasxanerd uraki derasanakan patasxaner en ayskan ban ,,,,
Araqelyan Armine | 29-01-2013 20:49
developed and clever man ...World makes way for those who know where they are going!! just for you..))

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 647 անգամ
01.05.2024
Դիտվել է 544 անգամ
27.04.2024
Դիտվել է 245 անգամ
30.04.2024
Դիտվել է 210 անգամ
03.05.2024
Դիտվել է 64 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster