2012 թվականի նորաձև գարունը հարուստ կլինի կանացի օծանելիքի նոր տեսականիով: Բազմաթիվ նորությունների մասին արդեն շատերին պատմել են գովազդային հոլովակները ու պայծառ պաստառները: Մյուսների մասին կարող ենք միայն ենթադրել: Ամեն դեպքում, նորաձեւության սեզոնը խոստանում է լինել հարուստ ու պայծառ: Այս գարուն նորաձեւ են հատկապես ջերմ ցիտրուսային ու ծաղկային բույրերը: Օծանելիք արտադրող աշխարհահռչակ այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Gucci-ն, Lanvin-ը, Guess-ը, Bvlgari-ն, Guerlain-ը, Kenzo-ն, Vera Wang-ը և այլն, իրենց երկրպագուների համար արդեն անակնկալներ են պատրաստում: Նորությունները հասանելի կլինեն գարնան առաջին օրերին: Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներն ընտրության լայն հնարավորություն կունենան: LN-ը ներկայացնում է հինգ' առավել «խոստումնալից բույրերը:
Այս գարնանը Gucci-ն կներկայանա ամբողջովին նոր հավաքածուով' Gucci Flora The Garden: Շարքը բաղկացած կլինի հինգ բույրերից' Gorgeous Gardenia, Gracious Tuberose, Glamorous Magnolia, Generous Violet և Glorious Mandarin: Յուրաքանչյուր բույր կներկայացնի մի ծաղիկ: Այս բույրերը կհամապատասխանեն այն կանանց, ովքեր գիտեն իրենց գեղեցկության գինը: Բազմազանությունը թույլ կտա գտնել ձեր ոճին ու բնավորությանը համապատասխան բույր:
Lanvin-ը որոշել է այս գարնանը թարմացնել 2010 թ. թողարկված բույրը' Marry Me!-ն և, դրանով իսկ, նվեր մատուցել իր երկրպագուհիներին: Նորության հեղինակը Անտուան Մեսոնդյուն է' բնավորությամբ շատ ռոմանտիկ մի մարդ, ահա թե ինչու է մրգային ու ծաղկային այս բույրն ստացել Marry Me! Love Edition անունը: Այն իդեալական է ռոմանտիկների և սիրահարվածների համար:
Հայտնի ամերիկյան բրենդ Guess-ը ևս որոշել է վերաարտադրել իր արդեն հայտնի բուրմունքներից մեկը' Seductive-ը, նոր' Guess Seductive Sunkissed անվամբ: Ապրանքանիշի հեղինակները խոստացել են նորությունը սպառողին հասցնել մարտին: Այս նոր արտադրանքը նախատեսված է վստահ, համարձակ և կրքոտ կանանց համար: Այն իդեալական լրացում կլինի գարնանային «զարթոնքին»:
Մրգերից և ծաղիկներից հյուսված իր բույրն է առաջարկում նաև Bvlgari-ն: Ինչպես շատ այլ նորաձեւության տներ, այս բրենդը ևս որոշել է լրացնել իր նախկին արտադրանքներից մեկը' Omnia-ն: Նորությունը կկոչվի Omnia Coral: Բույրն ստեղծողները հավաստիացնում են, որ այն դուր կգա նուրբ ու ռոմանտիկ աղջիկներին, քանի որ լի է ջերմ, գարնանային բաղադրիչներով:
Մարտին ևս երկու նորություն կներկայացվի հանրությանը: Thierry Mugler-ը ստեղծել է երկու նոր աստղային բուրմունք' Angel Aqua Chic և Alien Aqua Chic, որ շարունակությունն են արդեն հայտնի Angel ու Alien բույրերի: Նորույթները թեթև են ու «թափանցիկ», այդ իսկ պատճառով կատարյալ են գարնանը օգտագործվելու համար:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։