Մեր կյանքում բոլոր կարևոր իրադարձություններին, պատասխանատու պահերին նախորդում է անհանգստությունը: Որովայնում կարծես թիթեռներ են թռվռում, ծնկներդ ծալվում են, ափերը քրտնում: Մի խոսքով` այնքան էլ հաճելի պահեր չեն: Հոգեբանները պնդում են, որ անհանգստությունը միանգամայն հաղթահարելի է:
Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչն է հիմնականում ձեզ անհանգստացնում, ինչից եք վախենում: Վերլուծելով վախի պատճառը, դուք կիսով չափ կհաղթահարեք այն: Վերլուծելու ընթացքում ինքնըստինքյան դուրս կգան անհավանական տարբերակները, հնարավոր է՝ նաև լուծումներ ծագեն:
Երբեմն անհանգստությունը կարելի է հաղթահարել միայն նրան ընդառաջ քայլ անելով: Իհարկե, դժվար է հաղթել ինքդ քեզ, բայց փորձեք առողջ կշռադատել և հասկանալ արդյոք պետք են ձեզ այդ վախերը, թե դրանցից այն կողմ շատ ավելի անհոգ ու ազատ կյանք կա: Ինչպես բոլոր գործերում, այստեղ ևս կարևորը սկսելն է: Արեք առաջին քայլը:
Վարժություններ` անհանգստությունը հաղթահարելու համար
Փորձեք երևալ ինչպես սեփական ուժերի վրա վստահ մարդ: Ուղղեք ուսերը, բարձրացրեք գլուխը:
Ձեր բառապաշարից դուրս շպրտեք «Չգիտեմ»,«Հնարավոր է», «Կփորձեմ»արտահայտությունները: Փորձեք դրանք փոխարինել «Իհարկե», «Ես կարող եմ» արտահայտություններով:
Հստակ խոսեք Ձեր անունից: Հաճախ ասեք «Ես ուզում եմ…», «Ես զգում եմ…», «Ես կարծում եմ…», «Ես համաձայն չեմ»:
Որպեսզի արդյունքը նկատելի լինի, պետք է կատարել այս վարժություններից յուրաքանչյուրը 2-3 օրվա ընթացքում առավոտից երեկո:
23-09-2026 10:19 Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14 Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25 Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29 Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ:
23-09-2026 02:39 48-ամյա ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան բացահայտել է պրոդյուսեր Ալեքսանդր Զլատոպոլսկու հետ իր հարսանիքը հետաձգելու պատճառները։ Նա այս մասին կիսվել է «VK Лекториум»-ին։ Նրա խոսքով՝ տոնակատարությունը ստիպված է եղել հետաձգել իր շան բուժման պատճառով։ «Ամբողջ բյուջեն ծախսվել է իմ շան՝ Ամերիկայում լիմֆոմայի բուժման վրա։ Հետևաբար, մեր առաջնահերթությունը շանը բուժելն էր, այլ ոչ թե շքեղ հարսանիք անելը։ Բայց մենք երազանքներ ունենք, ուստի կարծում ենք, որ դրանք կիրականացնենք մինչև հաջորդ ամառ», - ասել է դերասանուհին։