Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ռեժիսոր ՍՈւՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ` աշխարհի վերջի, երջանկության սեփական բանաձեւի մասին…

04.12.2012

  LN-ի հյուրասրահում է ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը:

-Այժմ գտնվում եք ԱՄՆ-ում, կպատմե՞ք Ձեր գործերից, ինչո՞վ եք զբաղվում այնտեղ

-Վեց ամիս է, ինչ տեղափոխվել եմ ԱՄՆ, աշխատում եմ «Best TV» հեռուստաալիքում, կարող եմ ասել` կարճ ժամանակում շատ մեծ հաջողություններ ենք ունեցել, համարում եմ` իմ միսիան կատարված է. ես բավարարված եմ Լոս Անջելեսում կատարած իմ աշխատանքով:

-Իսկ ո՞րն էր Ձեր միսիան:

-Ես հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերն եմ, պատասխանատու եմ`  ալիքի ռեյտինգը բարձրանա, հաղորդումները, նախագծերը  շատանան, լավանան, որպեսզի մարդիկ դեմքով շրջվեն դեպի մեր հեռուստաալիքը, իսկ դա մեզ հաջողվեց միանշանակ:

 -Մեզ մոտ` Հայաստանում, հաճախ կարելի է լսել` ինչ պահանջարկ կա, դա էլ մատուցվում է: Այդտեղի հեռուստադիտողն ինչպիսի՞ն է, պահանջկո՞տ է ի տարբերություն մերոնց:

-Մեր`  այսինքն Հայաստանի հեռուստադիտողը շատ ավելի շատ խնդիրներ ունի, ինձ թվում է` Հայաստանում հեռուստաընկերությունները շատ ավելի փոքր տեղ են գրավում մարդկանց կյանքում, քան այլ տեղերում: Դա մի կողմից բնական է. սփյուռքում ապրող հայերի համար հայրենիքի հետ միակ կապը երեւի թե հայկական հեռուստաալիքներն են:

- Իսկ մասնագիտական գործունեության ընթացքում եղե՞լ են պահեր, որ զղջաք այդ դաշտում լինելու համար:

-Ո՛չ, երբեք: Սա մի աշխատանք է, որ անում ես ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, առանց հանգստյան օրերի: Նույնիսկ եթե դու աշխատանքի վայրում չես ֆիզիկապես, միեւնույն է, ուղեղդ չի անջատվում անընդհատ մտածելուց` ինչ անել` ավելի լավ լինի: Ես սիրում եմ իմ աշխատանքն ու ասեմ ավելին` անհնար է կատարել այս աշխատանքն  առանց սիրելու, համենայն դեպս անհնար է լավ անել:

-Հայաստան  վերադառնալ չե՞ք պատրաստվում:

-Ես շուտով վերադառնում եմ Հայաստան. ստացել եմ առաջարկ մի հեռուստաընկերության սեփականատիրոջից գլխավորելու ու էլ ավելի զարգացնելու այդ հեռուստաալիքը: Հաճույքով ընդունել եմ առաջարկը. սիրում եմ իմ աշխատանքն ու կարծում եմ` հետաքրքիր անելիքներ ունեմ այդտեղ, նաեւ մեծ ուրախությամբ եմ ընդունել, որովհետեւ միշտ ցանկացել եմ ապրել ու աշխատել իմ հայրենիքում:

-Ո՞ր հեռուստաալիքի  մասինն  է խոսքը, եթե գաղտնիք չէ:

-Դեռ չեմ ուզում ալիքի անունը տալ, բայց կասեմ, որ դեկտեմբերի կեսերից կլինեմ Հայաստանում ու կսկսեմ աշխատանքս`  հույս ունենալով, որ մի քանի ամսից հեռուստադիտողը եթերից կզգա դրական փոփոխություններ:

- Լինելով դրսում ու ծանոթ լինելով դրսի ռեժիսորների  հետ, ռեժիսորական դաշտին` կասե՞ք , թե մեզ մոտ ամենամեծ թերացումներն ու բացերը հատկապես  որտեղ են:

-Խնդիրներն իրականում շատ են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ այստեղ` ԱՄՆ-ում, պարզապես այստեղ ամեն ինչ շատ ավելի լավ է կազմակերպված, օրինակ` չես տեսնի` շինարարը գնի տեսախցիկ ու դառնա ռեժիսոր: Ռեժիսոր դառնալու համար շատ դժվար ու երկար ճանապարհ պետք է անցնես, սակայն հիմնական պատճառն ինձ թվում է  ֆինանսավորման մեջ է. փոքր հայկան բյուջեով դժվար է նկարահանել այն, ինչ նկարահանում են այստեղ հարյուրապատիկ ու հազարապատիկ ավել գումարներով, դա չի կարող չազդել, իսկ որակյալ ու գրագետ ռեժիսորներ կան նաեւ Հայաստանում:

- Իսկ որո՞նք են այն ամենամեծ դժվարությունները, որոնց բախվել եք ՝ապելով դրսում:

-Կարոտը դեպի իմ քաղաքը, իմ ընկերները:

-Հրատարակվել է Ձեր առաջին գիրքը` «12.12.12», որը սկզբում եղել է ֆիլմի սցենար, բայց ինչ-ինչ պատճառներով  չի  նկարվել, իսկ ֆիլմն ապագայում նկարելու նպատակներ կա՞ն :

-Հնարավոր է, բայց ես չեմ ուզում մնալ այդ գրքի, այդ աշխատանքի «տակ», այսինքն` ես շարունակում եմ ապրել ու ինձ հետաքրքրում է նոր բաներ ստեղծելը. հիմա նոր ֆիլմի սցենար եմ գրում ու հույս ունեմ`կկարողանամ գումար գտնել` ֆիլմը նկարահանելու համար: Իսկ «12.12.12» -ը շատ ասելիք ունի մարդկանց, ես հեշտ չեմ նրան «ծննդաբերել», բայց համարում եմ`արժեր այդ բարդությունները հաղթահարել. գիրքն ասելիք ունի:

-Գրքում ասվում է, որ աշխարհի վերջը վաղուց է եղել, պարզապես մարդիկ դեռ չեն գիտակցել, կպարզաբանե՞ք: Դրանք Ձեր իրական պատկերացումնե՞րն են աշխարհի ու մարդկանց մասին, որոնք էլ իրենց արտացոլումը գտել են գրքում:

-Բնականաբար, ես իրոք հավատում եմ այն ամենին, ինչ գրում եմ, այլապես  ստում եմ…  Շատ դժվար է կարճ ներկայացնել`ինչ նկատի ունեմ՝ ասելով, որ աշխարհի վերջն իրականում վաղուց է եղել: Պետք է կարդալ գիրքը` միտքս հասկանալու համար, ի վերջո մեկ տարուց ավել մշակած գիրքը դժվար է մի քանի նախադասությամբ ներկայացնել:

- Ի՞նչն է մեր այս ժամանակներում Ձեզ ամենաշատը սարսափեցնում:

-Անգրագիտությունը. այն միշտ է եղել, բայց հիմա սկսում է նորմալ ընդունվել, դա իրոք սարսափելի է, ու խոսքս վերաբերում է բոլոր բնագավառներին:

-Կա՞ն Ձեզ համար սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք եւ ոչ մի դեպքում դրանք չեք խախտի:

-Չխաբել աշխատանքի մեջ, չխաբել հեռուստադիտողին, ընթերցողին, երգչին, այն մարդուն, ով տվյալ պահին քո ստեղծածի սպառողն է, չխաբել: Իհարկե, հարաբերական եմ ասում. նկատի ունեմ`լինել ազնիվ, ինչը ես կիրառում եմ նաեւ կյանքում:

Ըստ Ձեզ` մարդն ինչպե՞ս պետք է ապրի, որ երջանիկ լինի:

-Աշխարհի բոլոր փիլիսոփաները հազարամյակներ շարունակ փորձել են գտնել այդ երջանկության բանաձեւը…… Ես ունեմ երջանկության իմ բանաձեւը, այն է` հնարավորություն ունենալ զբաղվել սիրած գործով, այդ աշխատանքով ապահովել քեզ ու քո մտերիմ մարդկանց, եւ ունենալ կողքիդ քեզ համար ամենակարեւոր մարդուն, ում կսիրես ու կլինես սիրված:

Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8183 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 644 անգամ
15.05.2024
Դիտվել է 179 անգամ
17.05.2024
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster