Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Զգո՛ւյշ ժպտացեք. ժպիտից դեպրեսիա մեկ քայլ է

30.10.2020

«Ժպտա». մեր ժամանակների ամենատարածված արտահայտություններից է: Ժպիտը միշտ եղել է լավ տրամադրության և հաջողության խորհրդանիշ: Ժպտացող մարդն ուղղակի չի կարող դժբախտ լինել: Արդյո՞ք դա այդպես է:

Գրեթե բոլոր գովազդային հոլովակներում հանդիպում ենք այս կամ այն երազած ապրանքը ձեռք բերած ժպտացող դեմքերով կերպարների: Դեռևս անցած դարի առաջին կեսին' ԱՄՆ-ում մեծ դեպրեսիայի տարիներին, հոգեբանները հակված էին այն մտքին, որ եթե մարդն իր կյանքի ամենադժվար պահին պարզապես առանց առիթի սկսի ժպտալ, ապա նրա տրամադրությունը ինքնիրեն կբարձրանա: Իսկ ինչպես հայտնի է, լավ տրամադրությամբ և գործերն են արագ կատարվում, և կյանքն է դառնում ավելի հեշտ:

Բայց արհեստական ժպտալն այդքան էլ պարզ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Այն մարդիկ, ովքեր աշխատանքի բերումով պետք է ժպիտ «կրեն» (մատուցողուհիներ, կառավարիչներ, բանկային ծառայողներ, հաճախորդների հետ անմիջական շփվողներ), ավելի հաճախ են դեպրեսիաներ և ընկճվածություն ունենում: Ջղայնացած հաճախորդ, կոպիտ պատասխան, ձանձրալի ուղեւորներ, որոնք գրեթե միշտ ուզում են նկատողություն անել վատ ծառայության համար… Այդ ամենը գրգռվածության և նյարդային վիճակների պատճառ կարող է դառնալ հեշտությամբ, սակայն նրանք պետք է միշտ ժպտան' անկախ շուրջը կատարվող իրադարձություններից:
Այն մթնոլորտը, որտեղ արհեստական ժպիտն աշխատանքի անհրաժեշտ բաղադրիչ է, Ձեզ ընկղմում է սթրեսային իրավիճակների մեջ, որոնցից դուրս գալը բավականին դժվար է:

600x580

Արհեստական ժպիտը կարող է դառնալ դեպրեսիայի պատճառ. սա ապացուցելու համար կատարել են հետևյալ փորձը:

Համալսարաններից մեկի ուսանողներին առաջարկեցին ձևացնել բաժանորդների աջակցման կենտրոնի աշխատանք: Մի խմբին թույլ էր տրված հեռախոսազանգերին պատասխանել անպես, ինչպես թելադրում էին ստեղծված իրավիճակները, իսկ մյուս խմբի անդամներին կարելի էր միայն ժպտալ և սիրալիր լինել բոլոր իրավիճակներում:

Ըստ փորձի արդյունքների'այն խմբի անդամների ֆիզիկական հոգնածությունը , ովքեր պարտավոր էին աշխատել բացառապես ժպտալով, համարժեք էր ութժամյա աշխատանքային ծանրաբեռնվածությանը: Նման հոգնածություն չգրանցվեց այն խմբի մոտ, որին թույլ էր տրված դրսևորել համարժեք վարք:

Իհարկե, կան մարդիկ, ովքեր բնությունից սիրալիր են և սրտաբաց շփման ժամանակ: Վերջիններս կարող են ավելի թեթև տանել այն ծանրաբեռնվածությունը, որը բաժին էր հասել փորձի երկրորդ խմբի մասնակիցներին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ, ցավոք, այդպիսի մարկանց թիվը մեծ չէ:

Զգույշ ժպտացեք:

 Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 11775 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11653 անգամ
04.05.2026
Դիտվել է 1603 անգամ
06.05.2026
Դիտվել է 395 անգամ
07.05.2026
Դիտվել է 334 անգամ
08.05.2026
Դիտվել է 244 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster