Youtube-ում վերջին շաբաթում ռեկորդային դիտումների է հասել մի տեսանյութ, որտեղ զայրացած հայրը փորձում է դաստիարակել Facebook-ում ծնողների խստությունից դժգոհած դստերը: Աղջիկը համոզված է եղել, որ իր գրառումը հասանելի է եղել միայն ընկերներին, որոնց թվում չի եղել հայրը: Բայց նրա դժգոհություններն ընկել են հոր ձեռքը, նա տպել է ֆեյսբուքյան գրառումը, ընթերցել այն՝ գազոնի մեջ՝ փայտյա աթոռին, նստած, տեսագրել եւ գցել Youtube: Ինչպես հաղորդում է vancouversun.com-ը, աղջկա ֆեյսբուքյան դժգոհությունները շարունակվել են գրառումների տեսքով, եւ զայրացած հայրն այս անգամ էլ դստեր նոութբուքն է դրել գազոնին, մի քանի անգամ կրակել վրան, տեսագրել ու գցել Youtube: Երեւում է՝ ծնողական այս տեսակ դաստիարակությունը նորություն է. տեսանյութը Youtube-ում հայտնվելուց հետո՝ վերջին մեկ շաբաթում, ավելի քան 27 միլիոն անգամ դիտվել է եւ ունեցել 215.000 մեկնաբանություն:
Ուշադրություն. տեսանյութում անգլերեն հայհոյախառն արտահայտություններ կան:
09-06-2026 08:57 Հունիսի 8-ի գիշերը Նյու Յորքի «Ռադիո Սիթի» մյուզիք հոլում տեղի ունեցավ «Թոնի» 79-րդ մրցանակաբաշխությունը: Այս անգամ երեկոն վարում էր երգչուհի Փինքը՝ սովորական մրցանակաբաշխությունը վերածելով իսկական ներկայացման հիշեցնող տպավորիչ շոուի: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նա ինը անգամ հագուստ փոխեց: «Թոնի» մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Բրոդվեյի Օսկար», տասնամյակներ շարունակ հանդիսանում է ամերիկյան թատրոնի առաջատար մրցանակաբաշխությունը:
09-06-2026 08:51 Քանյե Ուեսթը իր 49-ամյակը նշել է նոր՝ «Gemini Season» երգի թողարկմամբ, որը ներառված է նրա վերջին՝ «Bully» ալբոմի դելյուքս տարբերակում: Երգի տեսահոլովակը, որն անդրադառնում է գրավչության և ցանկության թեմաներին, նկարահանել է ռեփերի 31-ամյա կինը՝ Բիանկա Սենսորին, ով նույնպես նկարահանվել է տեսահոլովակում:
09-06-2026 08:47 Տրանսճարպերը չունեն ոչ մի օգտակար հատկություն և վտանգավոր են առողջության համար. սա արդեն գիտական ւոսումնասիրություններով վերահաստատաված փաստ է, որի մասին պարբերաբար ահազանգում են ԱՀԿՆ-ն և և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA):
09-06-2026 03:53 32-ամյա Արիանա Գրանդեն բաժանվել է իր 34-ամյա ընկերոջից՝ Իթան Սլեյթերից, երեք տարի միասին լինելուց հետո: Us Weekly-ն հաղորդում է, որ բաժանումը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ:
09-06-2026 02:07 Մոսկվայում տեղի է ունեցել «МУЗ-ТВ 2026. Շարժում» 21-րդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։ Շոուն կայացել է Live Arena-ում։