Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երազում եմ ինձ նման խելացի, սիրուն աղջիկ ունենալ. ԷԼԼԱ ՏԱՐՈւՆՑ

08.11.2012

LN-ի հյուրասրահում է երգչուհի Էլլա Տարունցը:

 

Այս տարի  ներկայացրեցիք նոր տեսահոլովակ` «Յարս խռովել է»:  Երկարատև լռությունից հետո նոր աշխատանք, նոր մոտեցում: Ի՞նչ է պետք Էլլա  Տարունցին ստեղծագործելու համար: Ո՞րն է Ձեզ համար ստեղծագործական ճիշտ մթնոլորտը:

 

Այն աշուղական երգ է, որը ես երգել եմ 8 տարի առաջ իմ 2-րդ ձայնասկավառակում: Պարզապես մարդիկ շատ էին լսում այդ երգը, և ես որոշեցի տեսահոլովակ նկարահանել: Իսկ ստեղծագործելու համար Էլլա Տարունցին պետք է սեր ու դրա հետ կպված ամեն ինչ՝ նույնիսկ կորուստը:

 

 

Ինչո՞վ են  պայմանավորված ստեղծագործական դադարները, երկարատև լռությունները:

 

Պատճառներից մեկը իմ` երկրից հաճախ բացակայելն է, եւ դրա հետևանքով էլ մուսայի պակասը:

 

Էլլա Տարունցի ստեղծագործական ոճը կտրուկ տարբերվում է:  Զուտ ճաշակի խնդիր է, թե՞…

 

Դա մտածելակերպ է, ուրիշ ոչինչ:

 

Շատ վաղուց եք հաստատվել հայկական շոուբիզնեսում, սակայն այն երգչուհիներից եք, ում հազվադեպ ենք տեսնում էկրաններին, համերգներին: Ինչի՞ հետ է կապված:

 

Շատ չեմ պայքարում եթերի համար ու չեմ փոշմանել: Կարևորը լավ եմ զգում երգելիս, իսկ ապացուցելու ոչինչ չունեմ:

 

Շատերի կարծիքով հայկական շոուբիզնեսում լճացման շրջան է: Եթե որպես մասնագետ, ոլորտից հասկացող մարդ գնահատեիք այսօրվա մեր շոուբիզնեսը…

 

Դե ես չեմ էլ պատրաստվում գնահատական տալ մարդկանց, մարդիկ ապրում են իրենց ձևով: Իսկ բիզնեսի մասին անիմաստ է խոսել, չկա….

 

Բացի աշուղական երգերից, կատարում եք նաև Ձեր հեղինակային երգերը: Ձեր երգացանկից կառանձնացնե՞ք Ձեզ ամենահոգեհարազատ երգերը:

 

Ես իմ բոլոր երգերն եմ սիրում: Մինչ օրս կատարած բոլոր երգերը, թե հեղինակային, թե աշուղական, եթե որոշել եմ երգել, ուրեմն սիրում եմ:

 

Էլլա, հարցազրույցներից մեկում ասել եք, որ դեռ սովորելու տարիներին Ձեզ ընդհանրապես չէիք պատկերացնում էստրադային ոճում, ավելի հակված էիք դեպի դասականը: Ինչո՞ւ  փոխվեցին նախասիրությունները:

 

Ժամանակներն էին այդպիսին: Հեշտ էր այդպես գումար վաստակելը, իսկ այն ժամանակ դա կարևոր էր:

 

Ինչո՞վ եք այժմ զբաղվում:

 

Այսօր ունեմ 12 նոր երգ, նկարահանում եմ տեսահոլովակ և նկարահանվում  «Եռաչափ սեր» հեռուստասերիալում:

 

 Բացի երգչուհուց, Էլլա Տարունցին մենք տեսանք նաև որպես հաղորդավարուհի, լրագրող… Ի վերջո ո՞րն է  Ձերը:

 

Դրանք բոլորն էլ իմ հիմնական մասնագիտությանն առնչվող  մասնագիտություններ են, որտեղ ես կարողանում եմ դրսևորել ինձ:

 

Ասում են` կնոջը հասկանալու համար  նախ պետք է հասկանաս ու ընդունես իր ոճը: Ո՞րն է Ձեր ոճը, եթե կարելի է այդպես ասել` «կյանքի ոճը»:

 

Անկեղծությունը: Դա իմ ապրելաձևն է, այլ կերպ չեմ էլ կարող, սուտ կլինի: Մարդիկ ինձ չեն սիրի ստի մեջ:

 

Իսկ ի՞նչը կարող է հիասթափեցնել Ձեզ մեր իրականության մեջ:

 

Արդեն քիչ բաներ: Շուտ ինձ խելքի եմ բերում  ուրիշ՝ լավ երևույթներով:

 

Երեխա,  հատկապես տղա երեխա դաստիարակելու դժվարությունների  մասին ամենից լավ Դուք կիմանաք, քանզի միայնակ եք դաստիարակել Ձեր որդուն: Ի՞նչ սկզբունքներ ունեք այս հարցում:

 

Երջանիկ մայր եմ: Դժվարության մասին չեմ էլ մտածել, ամեն բան արել եմ հաճույքով և հասկանալով: Պատրաստ եմ եղել ցբոլոր դժվարությունները հաղթահարել: Փառք Աստծու, որ հաջողվել է: Իսկ հետոն կտեսնենք, չեմ կարող գուշակել:

 

Մի առիթով նշել եք, որ երազում եք ամուսնանալ և աղջիկ երեխա ունենալ: Արդյո՞ք իրականացման ճանապարհին է  Ձեր երազանքը

 

Հիմա էլ եմ երազում ինձ նման խելացի, սիրուն աղջիկ ունենալու մասին, բայց…

 

Եզրափակելով զրույցը` եթե այս կյանքում ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք:

 

Ամեն ինչ կթողնեի նույնը` մի փոքր երանգը փոխելով:

 

Նելլի Ղարիբյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 10155 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 685 անգամ
01.05.2024
Դիտվել է 617 անգամ
27.04.2024
Դիտվել է 254 անգամ
30.04.2024
Դիտվել է 233 անգամ
03.05.2024
Դիտվել է 101 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster