Սառույցից զգեստ. ստեղծվել է սառնարանի ներսում
05.11.2012
Դժվար է հիմա որևէ մեկին զարմացնել հագուստի օրիգինալ նյութով: Ինչևէ, հատուկ ծրագրի շրջանակներում TWELV ամսագիրը ներկայացրել է սառույցից զգեստ: Այո, իսկական սառույցից: Այս ցնցող զգեստը ստեղծել է Տակեո Օկամոտոն, որը ոգեշնչվել է «Նարնիի խրոնիկա»-ի հերոսուհի Տիլդա Սուինթոնի սառցե կերպարից:
Զգեստը կշռում է մոտ 266կգ և ստեղծվել է հատուկ սառնարանի ներսում 3 օգնականների աջակցությամբ: Իհարկե այս գլուխգործոցն անհնար է կրել: Գովազդային նկարահանումներից հետո զգեստը ջուր է դարձել 30 րոպեի ընթացքում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3780 անգամ
|