Բոլոր ժամանակների ամենահայտնի սևամորթ մոդել Նաոմի Քեմփբելը ծնվել է 1970 թ. մայիսի 22-ին Սթրիթհեմում` հյուսիսային Լոնդոնում: Նաոմիի ծնողներն ամուսնալուծվեցին, երբ վերջինս դեռ շատ փոքր էր: Ընտանիքում անդադար վեճերն ու սկանդալները մեծ ազդեցություն են թողնում Նաոմիի բնավորության ձևավորման հարցում: «Հենց այդ դժվարությունների պատճառով ես դարձա ավելի նպատակասլաց և կայուն կյանքի փորձությունների առաջ»:
Բավականին բարդ բնավորությունն աղջկան թույլ չի տալիս նորմալ հարաբերություններ հաստատել դասընկերների հետ: Նաոմիի մայրը պարուհի էր, անում էր ամեն ինչ, որպեսզի հասցներ հոգալ երեխայի ծախսերը:
Նաոմիի մոր ամեն օրը սկսվում էր վերջինիս ուսուցչի զանգով, որն անդադար բողոքում էր աղջկա պահվածքից: Հերիք է մի բան, որ Նաոմիի սրտով չլինի, և աղմուկը պատրաստ է. «Դպրոցում բոլոր սկանդալներն իմ անվան շուրջ էին պտտվում: Անգամ եթե ես մեղավոր չէի, միևնույն է, բոլորի ուղեղում առաջին կասկածյալը ես էի»:
Երբ նրանց ընտանիքում հայտնվում է երրորդը` մոր նոր ամուսինը, ամեն ինչ էլ ավելի է բարդանում: Նաոմին միշտ ինքնահաստատվելու խնդիր ուներ, փորձում էր բոլորին ապացուցել, որ 10 տարեկանում ինքն արդեն բավականին հասուն է և պետք է ինքնուրույն կայացնի որոշումներ: Խորթ հորը Նաոմին այդպես էլ չի ընդունում: «Ինձ ոչինչ չէր կարող ստիպել փոխել վերաբերմունքս, ես համառ էի, երբեմն նաև, խոստովանում եմ` դաժան»:
Այսպես շարունակվեց, մինչև Նաոմին դարձավ 15 տարեկան: Որպեսզի խուսափի ընտանիքի հետ անիմաստ վեճերից, Նաոմին դասերից հետո ժամերով զբոսնում էր այգիներում, քաղաքի փողոցներում: Հենց այդ զբոսանքներից մեկի ժամանակ էլ կայացավ ճակատագրական հանդիպումը: Այգիներից մեկում հեղինակավոր ընկերություններից մեկի գործակալը նկատում է սևամորթ գեղեցկուհուն, գնահատում նրա կազմվածքն ու առաջարկում մասնակցել քաստինգի: Սա իսկական փորձություն էր Նաոմիի համար:
Քեմփբելի արտաքին տվյալները, էկզոտիկ գեղեցկությունը հաջողությունների տեղատարափ թափեցին աղջկա գլխին: Արդեն 16 տարեկանում Նաոմին մեկնում է Ֆրանսիա` նկարահանումների: «Որոշ ժամանակ ես նույնիսկ խելոք ու բարի աղջնակ էի դարձել: Դե ինչեր չես անի, որպեսզի քեզ թողնեն նորաձևության համաշխարհային մայրաքաղաք մեկնել»:
Հաջողությունները հետապնդում են այս գեղեցկուհուն: 1986թ. ժամանակի ամենագեղեցիկ սևամորթ մոդելներից մեկը, ով պետք է «ELLE» ամսագրի շապիկին հայտնվեր, չի կարողանում ներկայանալ նկարահանումներին և նրա փոխարեն ընտրում են Նաոմի Քեմփբելին: Դե ինչ,սա իսկական երջանկություն էր, առաջին քայլը դեպի փայլուն ապագա: «Պատկերացնո՞ւմ եք` ինչ կատարվեց ինձ հետ, երբ դեռ 1 տարի չկար, ինչ զբաղվում էի այս աշխատանքով և հանկարծ ինձ տեսնում եմ «ELLE» -ի շապիկին: Չէ, դա հաստատ ես չէի (ծիծաղում է)»,-ամերիկյան ամսագրերից մեկի հետ հարցազրույցում ասել է արդեն լեգենդար դարձած Նաոմին: Սևամորթ գեղեցկուհին անտարբեր չի թողնում ոչ մի հեղինակավոր գովազդային գործակալության:
1989թ. աղջկա նկարները հայտնվում են նաև լեգենդար Vogue ամսագրում, իսկ 2 տարի անց Քեմփբելը դառնում է հեղինակավոր և համաշխարհային ճանաչում ունեցող GUESS ընկերության դեմքը:
Այս տարիներին Նաոմին հանդիպում է պարող Խուակին Կորտեսի հետ: Նրանց սիրային պատմությունը կարող էր տրագիկ ավարտ ունենալ Քեմփբելի համար: Բանն այն է, որ Խուակինը տեսնում է Քեմփբելին դավաճանության պահին` օդաչուի հետ: Նաոմին ծանր դեպրեսիայի մեջ է ընկնում: Նա որոշում է ինքնասպանությամբ կյանքին վերջ տալ և միայն հրաշքով է փրկվում: Որոշ ժամանակ անց Նաոմիի զուգընկերն է դառնում բռնցքամարտիկ Մայք Թայսոնը: Իր բոլոր տղամարդկանց Նաոմին «ամուսին» էր կոչում, սակայն հեշտությամբ բաժանվում էր նրանցից յուրաքանչյուրից:
1991թ. Նաոմին մտնում է աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում, և այս փաստը հաստատում է նրա արդեն կայուն դիրքը նորաձևության աշխարհում:
1994թ. Նորաձևության ամերիկյան ակադեմիան Նաոմիին ճանաչում է երկրագնդի լավագույն մոդել: 90-ականները Նաոմիին մտցրին ժամանակի ամենապահնջված մոդելների շարքը` նրան դնելով Սինդի Քրոուֆորդի, Կլաուդիա Շիֆերի կողքին: «Մարդիկ մոտենում և շնորհակալություն էին ինձ հայտնում, որ կոտրեցի այն կարծրատիպը, թե ամսագրերի շապիկներին միայն սպիտակամորթները կարող են հայտնվել: Այնքան հաճելի է, երբ մարդկանց մի ստվար զանգված անընդհատ աջակցում է քեզ, շնորհավորում, պարտավորեցնում»: Նորաձևության աշխարհում Նաոմիին սկսում են «սև հովազ» կոչել: Եվ դա բնավ ոչ այն պատճառով, որ աղջիկը սևամորթ է, այլ նրա սահուն, կատվազգիներին բնորոշ քայլքի համար:
Այս անբացատրելի հաջողությունները Նաոմիին փառքի են արժանացնում, ինչն ավելի է մեծացնում առանց այդ էլ գոռոզ ու մեծամիտ աղջնակի ինքնասիրությունը:
Ի տարբերություն անընդհատ զարգացող ու հաջողակ կարիերայի, Նաոմիի անձնական կյանքում մշտապես անորոշություն է եղել: Նրա տղամարդկանց շարքում են եղել միլիարդատերներ, դերասաններ, պարողներ, մոդելներ, բիզնեսմեններ, սպորտսմեններ: Նաոմին նշանադրվում է U2 խմբի բասիստ Ադամ Քլեյթոնի հետ, բայց ամուսնությանը գործը չհասավ: Բնականաբար Նաոմիի պես կինը չէր կարող անտարբեր թողնել ժամանակի լեգենդար տղամարդկանց:
Նրա սիրելիների շարքում են հայտնվում Ֆորմուլա 1-ի սեփականատեր Ֆլավիո Բրիատորեն, որը Նաոմիին շքեղ նավ է նվիրում, Ռոբերտ դե Նիրոն, արքայազն Ալբերտը, երաժիշտ Էրիկ Կլեպտոնը և այսպես կարելի է անվերջ թվարկել այս շարքը:
«Իմ հաջողության գրավականը իմ բարձր ձգտումներն են, ես միշտ ձգտում եմ մեկ քայլ առաջ անցնել իմ հնարավորություններից»:
Իսկապես որ Նաոմին չի բավարարվում իր հաջողություններով: Աղջիկն իր ուժերը փորձում է նաև երգարվեստում: Այն բանից հետո, երբ Նաոմիի դուետը ճապոնացի երգչի հետ մեծ հաջողության է հասնում ծագող արևի երկրում, Քեմբելը թողարկում է նաև իր ալբոմը` «Babywoman»:
Նաոմիի ուշադրությունից չվրիպեցին նաև ֆիլմերը: Սկսած 1984թ. նա խաղում է 31 ֆիլմերում: Ի դեպ, կինոքննադատները երբեք գովեստի չեն արժանացնում Նաոմիի խաղը` համարելով այն չափից դուրս անտաղանդ:
Նաոմիի թեթև ձեռքով աշխարհում հայտնվում են 5 նոր բույրեր` «Sunset», «Paradise Passion», «Cat Deluxe», «Exult», «Naomi Campbell» и «Naomi Campbell Mystery»:
2004թ. մամուլն անդադար հետևում էր ռեփեր Աշերի և Նաոմիի հարաբերությունների զարգացմանը, իսկ դրանից հետո գեղեցկուհին սկսում է հանդիպել P Diddy-ի հետ:
Հաջողակ և չափազանց գեղեցիկ կնոջից բացի, Նաոմին նաև հայտնի է որպես շուբիզնեսյան սկանդալիստ: Նրա բնավորությունն այդպես էլ չի հանդարտվում:
2007թ. Նաոմին 5 օր կատարում է հասարակական օգտակար աշխատանք և անցնում հոգեբանական թերապիայի կուրս: Իսկ այս ամենն այն պատճառով, որ Քեմփբելը չի կարողանում պահպանել իր հավասարակշռությունը: Առաջին սկանդալային դեպքը տեղի ունեցավ այն պատճառով, որ Նաոմին ծեծել էր իր սպասուհուն: Ի դեպ սա առաջին դեպքը չէր, որ նա ֆիզիկական ուժ էր գործադրում իր սպասավորների հանդեպ, միայն թե այս դեպքում դատարանը պատժեց Քեմփբելին: «Ոչ մի ամոթալի բան չկա, որ ես ապաքինվում եմ: Այո, եթե ես գիտեմ, որ ունեմ օգնության կարիք,ես չեմ ամաչում խնդրել այն»:
Սակայն, ինչպես պարզվեց հետո, ոչ մի հոգեբանական կուրս ի զորու չեղավ հանգստացնել այս սևամորթ գեղեցկուհու բռնկուն բնավորությունը: 2008թ. Նաոմին կրկին սկանդալ է ստեղծում: Այս անգամ մոդելը թքում է ոստիկանի երեսին վեճի թեժ պահին, երբ վերջինս փորձում էր հանգստացնել Նաոմիին, ում իրերը չէին կարողանում գտնել օդանավակայանում: Նաոմիին կրկին ուղարկում են հոգեբանական թերապիայի կուրսերի: «Հիմա ես ինձ շատ ավելի լավ եմ զգում: Վստահ եղեք՝ ես իսկապես փոխվել եմ: Ինքս էլ զգում եմ, որ առաջվա պես ամեն բան չի կարող ինձ հունից հանել»,- խոստովանում է Քեմփբելը:
2008-ի մայիսին Նաոմին պատրաստվում է Կաննի մրցանակաբաժշխությանը` չկռահելով անգամ, որ այն ճակատագրական է դառնալու իր համար: Սպիտակ զգեստով այս շոկոլադե մոդելը հայտնվում է սրահում` բոլորին ևս մեկ անգամ ապացուցելով, որ իր տեսքը շշմեցնող է, և որից խամրում է ուրիշների փայլը: Նաոմիի գեղեցկությունը անտարբեր չի թողնում ռուս բիզնեսմեն Վլադիսլավ Դորոնինին:
Այս զույգի ռոմանտիկ հարաբերությունները սկսվում են միլիարդներ արժեցող նվերներով, անակնկալներով: Արտաքինից այսքան տարբեր զույգը կարծես ներքին ներդաշնակություն գտավ: Սպիտակամաշկ, կապուտաչյա Վլադիսլավը շոկոլադե Նաոմիին ուղեկցում է ամենուր: Նրանք մասսայաբար ցուցադրում են իրենց սերը` ուշադրություն չդարձնելով բամբասանքներին: Նաոմիի սերը հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Պարզվում է, որ Վլադիսլավն ամուսնացած է, և կինը ապահարզան չի տալիս նրան: Փաստացի նրանք շատ վաղուց այլևս միասին չէին, սակայն Նաոմիի և Վլադիսլավի հնարավոր ամուսնության մասին լսելուն պես կինը` Եկատերինան, կտրականապես հրաժարվում է ապահարզան տալ:
2009թ. Նաոմի Քեմփբելը տեղափոխվում է Մոսկվա` սիրելիի մոտ և հայտարարում. «Չգիտեմ, գուցե այլևս բեմ դուրս չգամ, չէ որ կարևորը սերն է»: Այստեղ մոդելը զբաղվում է բարեգործությամբ` առանձնակի ուշադրություն դարձնելով ուռուցք ունեցող երեխաների բուժմանը:
Այս հիվանդությանն առնչվել է Նաոմին, քանի որ ուռուցք ուներ նրա մայրը` բրիտանացի արդեն բավականին հայտնի պարուհի Վալերի Մորիսը, որի հետ շատ դժվարությամբ, բայց ի վերջո հաշտվեց Քեմփբելը: «Չար հրեշտակ է մայրս: Ես մոդել դարձա ոչ թե նրա շնորհիվ, այլ նրան հակառակ: Նա հայտնի պարուհի էր, և ես ստիպված էի անընդհատ ապացուցել նրան, որ արժանի եմ իր սիրուն: Ես ապացուցեցի, դարձա առաջնակարգ մոդել: Մայրս սկսեց ուշադրություն դարձնել ինձ վրա այն ժամանակ,երբ հասկացավ, որ իր փառքը խամրում է իմ հայտնիության շողքի տակ: Բայց բոլոր վիրավորանքները անցյալում են: Հիմա մենք ընկերուհիներ ենք և կարող ենք խոսել ամեն ինչից, ընդհուպ մինչև տղամարդկանց ունակություններից անկողնում»:
2011-ի օգոստոսին Նաոմին և Վլադիսլավը նշանադրվում են: Այս զույգի երկրպագուները անհամբեր սպասում են, թե երբ է սևամորթ, արդեն լեգենդար գեղեցկուհի Նաոմին քայլելու դեպի խորան:
Դե ինչ, թվում է Նաոմին վերջապես գտել է իր հանգստությունը, նա շարունակում է զբաղվել մոդելի կարիերայով անգամ 40 տարեկան հասակում, սիրում է իր միլիարդատեր ամուսնուն, վայելում նրա ներկայությունը, շռայլում իր գումարներն ու պարզապես վայելում կյանքը: «Հիմա ես հասկանում եմ, որ ամբողջ կյանքս այս հանգստությանը հասնելու ձգտումն էր: Վլադիսլավի կողքին ես բացահայտեցի բոլորովին նոր Նաոմի Քեմփբելի»:
Տղամարդիկ գնում են, իսկ ադամանդները` մնում:
Զայրույթն իրականում ավելի խոր արմատներ ունի, այն լուրջ խնդրի արտացոլում է… և իմ դեպքում այն հիմնված է ինքս իմ հանդեպ անվստահության, սեփական արժանիքների գնահատման և միայնակության զգացման վրա:
Ես միշտ չէ, որ ներքնազգեստ եմ կրում: Հատկապես շոգին այն իսկապես ահավոր է: Եվ եթե ես ծաղկավոր զգեստ եմ հագել, էլ ինչիս է պետք ներքնազգեստը:
Ես աշխատում եմ մեծ ջանասիրությամբ և աշխատանքով եմ վաստակել իմ ունեցած ամեն մի ցենտը:
Ես երբեք դիետաներ չեմ պահել: Ես ծխում եմ, խմել եմ և շարունակում եմ խմել:
Ես շատ սխալներ եմ թույլ տվել, շատ-շատ: Ես կատարյալ չեմ, ես նույնիսկ լավ մարդ չեմ: Ես պետք է սովորեմ իմ սխալների վրա: Ես նյարդայնանում եմ, երբ մարդիկ ինձ կատարելություն են համարում:
Ահավոր էր, երբ բեմի վրա կիսաշրջազգեստս իջավ ծնկներիս վրա: Լավ է, որ ես հաստ զուգագուլպա էի հագել:
Ես սիրում եմ մարդկանց, ովքեր անկեղծ են ինձ հետ, սիրալիր, բայց անկեղծ: Իսկ իմ կողքին ես երբեք չեմ հանդուրժել շողոքորթներին ու կեղծավորներին:
Ես գոռոզ եմ ու ինքնավստահ, չհանդուրժող, սկանդալային և ագրեսիվ, բայց բոլորն ինձնով հիանում են, որովեհետև ես «սև հովազն» եմ:
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01 41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22 Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06 Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը: