Վաղուց արդեն ապացուցված է, որ կանայք տղամարդկանցից ավելի շատ են նյարդայնանում, քանի որ նրանց ուղեղն ավելի արագ ու նրբորեն է ընկալում շրջապատի ազդակները:
Այժմ պարզվում է նաև, որ ոչ բոլոր կանայք են հավասարապես հակված սթրես տանելու: Առանձնացնենք կանանց այն 4 տիպը, որոնց ավելի բնորոշ է դեպրեսիվ վիճակն ու նյարդայնությունը:
Կին, ով պատասխանատու է ամեն ինչի համար: Այսպիսիք առաջնորդվում են «Երբեք չեմ վերցնի ուրիշից և ուզածիս ինքս կհասնեմ» սկզբունքով: Նրանք աշխատում են օրնիբուն ու հաճախ ուղղակի սպառվում են: Եթե գտաք Ձեզ այս նկարագրությունում, ուրեմն սկսեք փոխել Ձեզ հենց հիմա: Վերցրեք մի թերթ և գրեք Ձեր 100 կարիքները` սկսելով «Ես ուզում եմ, որ…» բառերով: Հետո պատկերացրեք, որ Ձեր կարիքների մի մասը կարող է հոգալ ուրիշ մեկը և ոչ թե դուք: Մտածեք` ինչ կլինի, եթե այդ մեկը որևէ սխալ թույլ տա, կշռադատեք հետևանքների մասին: Եթե գաք եզրակացության, որ ոչ մի մահացու բան չի լինի, եթե Ձեր գործերի մի մասը վստահեք ուրիշներին, ապա «փրկված եք», իսկ եթե ավելի համոզվեք, որ ողջ երկրագունդը Ձեր ջանքերով պիտի պտտվի, ապա հիշեք, որ եսակենտրոնությունը մեծ հաշվով մեղք է:
Պերֆեկցիոնիստ կին: Այսպիսիք առաջնորդվում են «Հասնել աստղերին, չկա կատարելագործման վերջը» սկզբունքով: Սիրում են, երբ ամեն ինչ իդեալական է, կանոնակարգված և սթրեսի մեջ են ընկնում ամեն անգամ` տեսնելով, որ այնուամենայնիվ մարդիկ ու աշխարհը թերի են: Եթե հենց այսպիսին եք, ուրեմն պարզապես սովորեք երբեմն ինքներդ Ձեզ սխալվելու ու թերանալու շանս տալ: Եթե անցնեք այս էտապը, սկսեք սովորել այդ շանսը տալ նաև շրջապատիններին: Հապա մի փորձեք լուսամուտից նայել երեխաների խաղերին, որոնք քաոսային են ու հեռու իդեալից, բայց այնքան զվարճալի բան ունեն իրենց մեջ:
«Օգնական» կին: Նա ուզում է հասցնել ամեն ինչ, հաճախ տալիս է այնքան խոստում, որ հստակորեն չի կարողանա իրականացնել: Ունի օգնելու չափազանց մեծ պահանջ և չի կարողանում խոսել իր «ես»-ի տեսանկյունից, չի կարողանում անգամ ձևակերպել սեփական կարծիքը: Եթե դուք հենց այսպիսին եք, ուրեմն սովորեք «ոչ» ասել ու շարադրել Ձեր կարծիքը: Իհարկե, դժվար է միանգամից փոխվել: Եթե «ոչ» ասելը սկզբի համար շատ է, քանի որ նախկինում գլխով դրական նշան եք արել, անգամ եթե Ձեզ խնդրել են աստղեր իջեցնել երկնքից, ապա սկսեք կիսամերժումներից: Որևէ խնդրանքի դեպքում պատասխանեք, որ կմտածեք` կկարողանաք անել, թե` ոչ: Առանձնացրեք Ձեզ համար շահույթն ու կորուստը յուրաքանչյուր գործում: Եթե Ձեզ խնդրում են մի բանի մասին, որ վնասում է Ձեր շահերին ու անշահութաբեր է, մի համաձայնեք օգնել:
«Իդեալական կին»` նույն ինքը «Տերմինատոր»: Այսպիսի կինը «Մեկը` բոլորին» սկզբունքն է կյանքում կիրառում: Նա ուզում է լինել իդեալական, կին, մայր, բիզնես լեդի: Նրան հաճախ օգտագործում են, և նա գիտի այդ մասին, բայց լռում է իմիջը չփչացնելու համար: Այսպիսի կանայք հաճախ շուտ են ծերանում: Զգացիք Ձեզ վտանգավոր այս խմբու՞մ, ուրեմն հենց հիմա փոխեք Ձեր աշխարհայացքը և ուղղորդիչ դարձրեք «Արա կեսը» խոսքը:
06-11-2026 11:58 Մրցանակաբաշխությունների սեզոնը լիարժեք ընթացքի մեջ է. հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք կտեսնենք մի քանի խոշոր արարողություններ և կարմիր գորգի միջոցառումներ՝ Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ: 2026 թվականի WIF Honors-ը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ի երեկոյան Լոս Անջելեսի հայտնի Beverly Hilton հյուրանոցում, կարևորագույն իրադարձություններից մեկն է: Հենց այնտեղ էլ մենք կդիտենք «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը հունվարի սկզբին, բայց առայժմ բոլորի հայացքներն ուղղված են Women in Film–ի հաղթողներին: Այս տարվա մրցանակակիրների թվում են Սալմա Հայեկը (ներկայացման կարիք չկա), Ադրիա Արջոնան (նոր «Սուպերմեն»–ի ապագա աստղը և Ջեյսոն Մոմոայի ընկերուհին), Պամելա Աբդին (Warner Bros.-ի գլխավոր տնօրենը), Հաննա Ուոդինգհեմը («Թեդ Լասո»–ի աստղը), Ջեմմա Չանը («Ջոզեֆինա» թրիլերի դերասանուհին) և Բեթ դե Արաուժոն (նույն այդ «Ջոզեֆինա»–ի ռեժիսորը):
06-11-2026 03:22 Կանանց թենիսում սկանդալ է բռնկվել։ Ամերիկացի թենիսիստուհի Ջեսիկա Պեգուլան խստորեն քննադատել է Միրրա Անդրեևային՝ չիմանալով, որ իրեն լսում են միկրոֆոնով։ Նա իր մարզչին ասել է, որ ինչ-որ մեկը պետք է ռուս թենիսիստուհուն իր տեղը դնի։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում կայանալիք WTA եզրափակիչ մրցաշարից առաջ մարզումներից հետո։ People-ի փոխանցմամբ՝ Ջեսիկա Պեգուլայի զրույցը մարզչի հետ պատահաբար հեռարձակվել և հրապարակվել է։ Ջեսիկան կիսվել է Միրրայի և նրա մարզչի՝ Կոնչիտա Մարտինեսի հասցեին իր քննադատությամբ։
06-11-2026 02:18 Մարտին Ռոուզը նշանակվել է Balenciaga-ի նոր ստեղծագործական տնօրեն, հաղորդում է BoF-ը։ Նա փոխարինել է Պիերպաոլո Պիչոլիին՝ նորաձևության տանը երկու տարի աշխատելուց հետո։ Ռոուզն պատմության մեջ առաջին կինն է, որը կղեկավարի ապրանքանիշը։
06-11-2026 01:54 Բրիտանիայում կելտական ատրեբատների ցեղի տիրակալ Վերիկան, որին պատմաբանները երկար ժամանակ տղամարդ էին համարում, իրականում կին է եղել։ Նման եզրակացության է հանգել Բորնմութի համալսարանի հնագետ Մայլզ Ռասելը։ Նրա կարծիքով՝ Վերիկան առանցքային դեր է խաղացել մ.թ. 43 թվականին հռոմեացիների՝ Բրիտանիա ներխուժման գործում։
05-11-2026 11:08 Վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին Նանա Ուրուշաձեի մասին, ով քսան տարի երազում էր մայրության մասին և 59 տարեկանում ծննդաբերեց իր առաջնեկին: Մոսկվայի բնակիչ Մարինա Կ.-ն նույնպես շնորհավորանքներ ստացավ. 60 տարեկանում նա երրորդ անգամ մայր դարձավ: Նմանատիպ մեկ այլ լուր էլ ստացվել է Ադիգեյի Հապետությունից: Այնտեղ մի կին 51 տարեկանում առաջին անգամ ծննդաբերել է և երկվորյակներ ունեցել: Երջանիկ մայրը քսան տարուց ավելի փորձում էր հղիանալ, բայց ապարդյուն: Այս և շատ այլ պատմություններ ապացուցում են, որ տարիքը երեխա ունենալուն խոչընդոտ չէ: Գլխավորը բժշկների բոլոր ցուցումներին հետևելն է: