Ձնաթերապիա
17.02.2012
Չեմ կարծում' այս ձյան ամբողջ իմաստն այն է, որ մրսենք ու պատմենք իրար, թե ինչքան ցուրտ է: Ի վերջո աշխարհում կան, ասենք, էսկիմոսները, որոնց ձյան շերտերով ու ցուրտ ձմեռով չես զարմացնի: Ուրեմն հնարավոր է… Չնայած էսկիմոս չենք, բայց ցուրտը, վատ եղանակը չեն կարող խանգարել ունենալ լավ տրամադրություն, հարմարավետության զգացում:
Առաջարկում եմ անգամ մռայլ օրը ժպիտով սկսելու մի տարբերակ: Պատկերացրեք' կուլ եք տվել մեծ-մեծ արեւ, ու հիմա նա Ձեզ ներսից վառում-վառում-վառում է:) Լավ պատկերացրեք արեւը Ձեր ստամոքսում. կտաքանաք ու կժպտաք:
Մի տարբերակ էլ. ծանոթ հոգեբան է խորհուրդ տվել: Չմրսելու համար սկսեք ամբողջ ուժով «մրսել»: Բեմականացրեք մրսելու ողջ ընթացքը: «Դողացեք»' ատամները կափկափելով: Հետո թուլացեք: Նորից «դողացեք» ամբողջ ուժով, հետո թուլացեք: Այնքան փորձեք, մինչեւ «մրսելը» դառնա ծիծաղելի…
Իհարկե, լավ կլիներ, որ ցրտի դեմ ոչ միայն հոգեբանական, այլեւ ֆիզիկական արդյունավետ պայքար մղեինք, ասենք' ձնաթերապիան: Եթե այնքան կամք ունենայինք, որ առավոտը կարողանայինք սկսել ձյան լոգանքով… Այն օրգանիզմին ձմռանն անհրաժեշտ է այնքան, որքան արեւային լոգանքը' ամռանը:
Այնպես որ, այս ձմեռ Երեւանում կոփվելու հնարավորություն ենք ստացել: Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Օգտագործենք պահը:
Տ.Մ.
Դիտվել է 2237 անգամ
|