Տեխասցի ուսանողուհին անակնկալ կերպով փառքի է արժանացրել իրեն և իր շանը՝ տնային կենդանու մասին նկարահանելով տեսանյութ: Այն աշխատանքային օրը սկսելու մասին է: Տեսանյութում Դուդլի անունով շունը պատրաստվում է աշխատանքի' ինչպես միջին տարիքի տղամարդ: Հերոս շունը տարբերվում է մարդուց միայն ձեռքերի պատճառով, որոնք օգնում են նրան կոճկելու վերնաշապիկը, իսկ մարդուց այն տարբերվում է միայն արտահայտիչ շան մռութով: Այս մասին գրում է The Highlander տեխասյան թերթը:
Դուդլիի մասին տեսանյութը Չարլի Կիլպատրիկը նկարահանել է հասարակայնության հետ կապերի համալսարանական դասընթացի համար: Աղջիկն ուներ ընտրության հնարավորություն՝ ստեղծել բլոգ կամ նկարահանել տեսանյութ, որը 1,5 ամսում 1000 դիտում կունենար: Չարլի Կիլպատրիկի տեսանյութը 1000 դիտում է ունեցել միայն մի քանի օրում: Ներկայում դիտումների քանակը հասնում է 700 հազարի:
1,5 րոպե տևողությամբ տեսահոլովակի սյուժեն շատ պարզ է: Շունը պատրաստվում է գնալ աշխատանքի, արթնանում է զարթուցիչի ձայնից, ձգվում, ձեռքերով հանում աչքերի կապիչը, հագնում վերնաշապիկը, մաքրում ատամներն ու նստում նախաճաշելու: Տեսահոլովակի ողջ ընթացքում դժվար է հասկանալ' որտե՞ղ է գտնվում է մարդը, ո՞ւմ ձեռքերն են օգնում շանն իրեն կարգի բերելու գործում:
Ուսանողուհու օգտահաշվից կարելի է դատել, թե նա որտեղից է վերցրել Դուդլի հետ տեսանյութ ստեղծելու գաղափարը: Չարլիի դուր եկած տեսանյութերից մեկում իր շանը նմանվող շունը վազում է տանը՝ մարզաշապիկը հագին, միացնում հեռուստացույցն ու սուրճ եփում: Այդ տեսանյութում շունը մարդկային ձեռքեր չունի, և հեռուստադիտողին այն թվում է պարզապես խելացի կենդանի:
10-06-2026 12:29 Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24 44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17 51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26 Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31 Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին: