Ջահ` մոմով եւ փուչիկով (ֆոտո)
22.10.2012
Կարծում եք` ցանկացած փուչիկ կհալչի՞, եթե ներսում մոմ վառեք. դուք միանշանակ սխալվում եք: Հասարակ փուչիկով կարելի է ստանալ այնպիսի օրիգինալ ջահ, որ չեք գտնի ոչ մի խանութում: Կօգնենք Ձեզ պատրաստել նմանատիպ իր սեփական ձեռքերով և սեփական տանը:
Եվ այսպես, Ձեզ պետք կլինի վոսկ, փուչիկ, ջրաբաղնիք, թավա:
- Կեսից մի քիչ ավել չափով փուչիկի մեջ գոլ ջուր լցրեք:
- Ջրաբաղնիքում հալեցնրեք վոսկը` պահպանելով 180 աստիճան ջերմաստիճանը:
- Դանդաղ իջեցրեք փուչիկը վոսկի մեջ, բայց զգույշ եղեք. պետք է իջեցնեք այնքան, որ վոսկը չանցնի փուչիկի ներսի ջրի սահմանը` նույնիսկ չհասնի դրան, այլապես փուչիկը կարող է պայթել:
- Վոսկի մեջ պահեք փուչիկը մի քանի վայրկյան, ապա դանդաղ հանեք: Որոշ ժամանակ անց նորից մտցրեք մի քանի վայրկյանով ու էլի հանեք:
- Քանի դեռ վոսկը չի չորացել, դրեք փուչիկը թավայի մեջ, որպեսզի մակերեսը հարթ լինի:
- Մտցրեք փուչիկը վոսկի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չեք ստանա 6-12 մմ հաստությամբ վոսկի շերտ:
- Դրեք փուչիկը թավայում և թողեք՝ չորանա:
- Երբ վոսկը չորանա, մի թեթև ծակեք փուչիկի դրսում մնացած հատվածը և թողեք, որ ջուրը հոսի, այնուհետև կտրատեք փուչիկի ավելորդ մասերը:
- Մեր ջահը պատրաստ է:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9011 անգամ
|