Ընտանեկան հոգեբանները համառորեն պնդում են, որ ամուսնու հետ անձնական խնդիրները պետք չէ քննարկել ընկերուհիների հետ: Նրանք հավատացնում են, որ եթե անգամ ամենամոտ ընկերուհին է, միևնույն է չի կարող իրավիճակը գնահատել այնպես, ինչպես Դուք և Ձեր ամուսինը: Նրանք հեշտությամբ ձեզ կհասցնեն բաժանման:
«Եթե տղամարդիկ, որպես կանոն, քիչ ընկերներ են ունենում, որոնք կարող են էմոցիոնալ աջակցություն ցուցաբերել, ապա կանանց մոտ այդպիսի ընկերուհիները շատ ավելի շատ են: Երբ իմ այցելուները պատմում են իրենց «hրաշագործ» ընկերուհիների մասին, որոնք հազիվհազ կարողանում են փրկել իրենց ընտանեկան դրությունը, ես հասկանում եմ, որ ընկերուհիները ոչ թե փրկում, այլ մի բան էլ կրակի վրա բենզին են ավելացնում»,- ասում է հետազոտող հոգեբան Էնդրյու Մարշալը:
Ընկերուհիները միշտ էլ պաշտպանում են իրենց ընկերներին, բայց միշտ չէ, որ ընտանեկան կոնֆլիկտներում մեղավոր են տղամարդիկ: Կանայք մեծ մասամբ չեն ուզում իրենց տեսնել ամուսնու աչքերով և չեն կարողանում ռեալ վերլուծել իրավիճակը: Այնպես որ, ընտանեկան խնդիրների դեպքում դիմեք մեկ այլ մարդու' ծնողի, հոգեբանի կամ մեկ ուրիշի, ով կյանքի մեծ փորձ կունենա:
06-11-2026 11:58 Մրցանակաբաշխությունների սեզոնը լիարժեք ընթացքի մեջ է. հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք կտեսնենք մի քանի խոշոր արարողություններ և կարմիր գորգի միջոցառումներ՝ Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ: 2026 թվականի WIF Honors-ը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ի երեկոյան Լոս Անջելեսի հայտնի Beverly Hilton հյուրանոցում, կարևորագույն իրադարձություններից մեկն է: Հենց այնտեղ էլ մենք կդիտենք «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը հունվարի սկզբին, բայց առայժմ բոլորի հայացքներն ուղղված են Women in Film–ի հաղթողներին: Այս տարվա մրցանակակիրների թվում են Սալմա Հայեկը (ներկայացման կարիք չկա), Ադրիա Արջոնան (նոր «Սուպերմեն»–ի ապագա աստղը և Ջեյսոն Մոմոայի ընկերուհին), Պամելա Աբդին (Warner Bros.-ի գլխավոր տնօրենը), Հաննա Ուոդինգհեմը («Թեդ Լասո»–ի աստղը), Ջեմմա Չանը («Ջոզեֆինա» թրիլերի դերասանուհին) և Բեթ դե Արաուժոն (նույն այդ «Ջոզեֆինա»–ի ռեժիսորը):
06-11-2026 03:22 Կանանց թենիսում սկանդալ է բռնկվել։ Ամերիկացի թենիսիստուհի Ջեսիկա Պեգուլան խստորեն քննադատել է Միրրա Անդրեևային՝ չիմանալով, որ իրեն լսում են միկրոֆոնով։ Նա իր մարզչին ասել է, որ ինչ-որ մեկը պետք է ռուս թենիսիստուհուն իր տեղը դնի։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում կայանալիք WTA եզրափակիչ մրցաշարից առաջ մարզումներից հետո։ People-ի փոխանցմամբ՝ Ջեսիկա Պեգուլայի զրույցը մարզչի հետ պատահաբար հեռարձակվել և հրապարակվել է։ Ջեսիկան կիսվել է Միրրայի և նրա մարզչի՝ Կոնչիտա Մարտինեսի հասցեին իր քննադատությամբ։
06-11-2026 02:18 Մարտին Ռոուզը նշանակվել է Balenciaga-ի նոր ստեղծագործական տնօրեն, հաղորդում է BoF-ը։ Նա փոխարինել է Պիերպաոլո Պիչոլիին՝ նորաձևության տանը երկու տարի աշխատելուց հետո։ Ռոուզն պատմության մեջ առաջին կինն է, որը կղեկավարի ապրանքանիշը։
06-11-2026 01:54 Բրիտանիայում կելտական ատրեբատների ցեղի տիրակալ Վերիկան, որին պատմաբանները երկար ժամանակ տղամարդ էին համարում, իրականում կին է եղել։ Նման եզրակացության է հանգել Բորնմութի համալսարանի հնագետ Մայլզ Ռասելը։ Նրա կարծիքով՝ Վերիկան առանցքային դեր է խաղացել մ.թ. 43 թվականին հռոմեացիների՝ Բրիտանիա ներխուժման գործում։
05-11-2026 11:08 Վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին Նանա Ուրուշաձեի մասին, ով քսան տարի երազում էր մայրության մասին և 59 տարեկանում ծննդաբերեց իր առաջնեկին: Մոսկվայի բնակիչ Մարինա Կ.-ն նույնպես շնորհավորանքներ ստացավ. 60 տարեկանում նա երրորդ անգամ մայր դարձավ: Նմանատիպ մեկ այլ լուր էլ ստացվել է Ադիգեյի Հապետությունից: Այնտեղ մի կին 51 տարեկանում առաջին անգամ ծննդաբերել է և երկվորյակներ ունեցել: Երջանիկ մայրը քսան տարուց ավելի փորձում էր հղիանալ, բայց ապարդյուն: Այս և շատ այլ պատմություններ ապացուցում են, որ տարիքը երեխա ունենալուն խոչընդոտ չէ: Գլխավորը բժշկների բոլոր ցուցումներին հետևելն է: