Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Սիլվա Հակոբյանը շուտով կներկայացնի իր «Մռութիկին»

03.10.2012

Ներկայացնում ենք slaq.am-ի հարցազրույցը երգչուհի Սիլվա Հակոբյանի հետ:

- Դուք հայկական էստրադա մտաք «Գիշեր է » երգով, որիհեղինակը Մանե Հակոբյանն էր, կպատմե՞ք մի քանի խոսքովՁեռ առաջին երգի պատմությունը, որը Ձեզ ճանաչում բերեց:Ո՞րն էր «Գիշեր է» երգի հիթ դառնալու հիմնականգրավականը և արդյո՞ք երգն արդարացրեց Ձերսպասումները, թե՞ տվեց ավելին:

- «Գիշեր է» երգը գրվել էր ավելի վաղ, քան եթերում հայտնվելը, ուղղակի ինչ-ինչ պատճառներով տեսահոլովակը ուշ նկարահանվեց: Բայց այն արդեն հնչում էր ռադիոեթերներից և հասցրել էր սիրվել: Որախ եմ, որ իմ մուտքը շոու-բիզնես նշանավորվեց հենց այդ երգով, քանի որ երգում ամփոփված էր այնպիսի սիրո պատմություն, որը շատերի կյանքում պատահել էր: Կարծում եմ , որ երգի գրավականներից մեկը հենց դա է: Մյուս կարևոր գրավականներից է երգի գործիքավորումը, որը, ի դեպ Մարտին Միրզոյանինն է, նաև իմ կատարողականությունը, որը նոր շունչ տվեց երգին և ավելի հասանելի դարձրեց երգի իմաստը լսարանին: Իսկապես արձագանքները բուռն էին և կարող եմ ասել, որ երգը իր նպատակին ծառայեց:

- Հիթ' հիթերի հետևից, իրոք այնքան շատ են Ձեր կատարմամբ հիթերը, որ անհնար է դրանք մոռանալը: Դուք հայկական էստրադա մտաք մի ամբողջական և ուժեղ թիմով, որը Ձեր ընտանիքն էր: Ձեր հայրը հանդիսանում է Ձեր պրոդուսերը, քույրը' Մանեն, հեղինակում է երգերը, իսկ եղբայրը կատարում գործիքավորումը: Արդյո՞ք սա չի կարելի համարել ընտանեկան բիզնես:

- Իհարկե, այդ առումով իմ բախտը բերել է, քանի որ ամեն ինչ մեր տանն է արվում, մեր իսկ քննարկմամբ, մեր իսկ ցանկությամբ: Շատ կարևոր է այս ասպարեզում կողքին միակազմ, ամուր ու ցավակցող թիմ ունենալը, որովհետև միայնակ շատ դժվար է առաջ գնալը, խոչընդոտները շատ են: Ես երջանիկ եմ , որ իմ հետևում ունեմ մնայուն ու պրոֆեսիոնալ թիմ, որոնց շնորհիվ ես կամ աշխատում և առաջ եմ գնում:

- Դուք պատկանում եք այն հայտնի և եզակի երգչուհիների թվին, որոնցից հեռու են բամբասանքը, կոնֆլիկտները և այլն: Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է այսպես: Մի՞թե մարդիկ չեն հետքրքրվում Սիլվա Հակոբյանի անձնական կյանքով, թե՞ Դուք փորձում եք բեմը հեռու պահել անձնականից:

- Ես վերջին շրջանում ինձ հեռու եմ պահում ամեն տեսակ հաղորդաշարերից , հարցազրույցներից, տարբեր տեսակ հեռուստատեսային պրոեկտներից, հավաքական համերգներից, բազմաթիվ փարթիներից և այլն… Ու ոչ այն պատճառով, որ գոռոզ եմ կամ ցանկություն չունեմ , այլ այն որ իմ գործով եմ զբաղվում, որի մասին ոչ թե պետք է խոսել, այլ քրտնաջան աշխատել և արդյունքը մատուցել հանդիսատեսին: Բացի իմ ընտանիքից, ես ունեմ շատ մեծ և գրագետ թիմ, որոնց մեջ կան տարբեր բնավորության և մասնագիտության տեր անձինք: Նրանց ես վստահում եմ թե’ գործնական և թե’ անձնական առումներով: Եթե միչև հիմա իմ անձնականից ոչինչ չգիտեք, նշանակում է, որ ինձ շրջապատող թիմը աշխատում է նվիրված և անդավաճան: Երևի դա է պատճառը, որ իմ մասին սկսում են սուտ լուրեր տարածել որոշ լրատվամիջոցներ և սոցկայքեր առանց լուրի իսկությունը ճշտելով անձամբ ինձնից:

- Տեղի ունեցավ մենահամերգ, որը շատ երգիչ-երգչուհիների մոտ նախանձ առաջ բերեց, քանի որ Դուք մի քանի տարի է, ինչ բեմում էք, սակայն կարողացաք ապահովել մարդաշատ դահլիճ' այն էլ մարզահամերգային համալիրում: Ի դեպ պետք է նշել, որ ոչ թե անվճար տոմսեր բաժանելով ինչպես արել էին « աստղերից» մի քանիսը, այլև իսկապես եկան լսելու և երգելու Ձեզ հետ: Ի՞նչ փոխեց կյանքում մենահամերգը:

- Մենահամերգը ինձ տվեց հասունության վկայականի նման մի բան: Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում դեպի անցյալ, հասկանում եմ , որ երկար ու փշոտ ճանապարհ եմ անցել ու այդ ամենը ամփոփել եմ մենահամերգով, որն ինձ համար անմոռանալի էր: Այդ օրը կարծես հանձնեցի մի քննություն իմ հանդիսատեսի, իմ երկրպագուների, առաջինը' ինքս իմ առաջ: Դա մի պատասխանատու քայլ էր, որ ես անցա ընդամենը 21 տարեկանում և այն կոլեգաներս, որ դեռ չեն ունեցել մենահամերգ, ցանկանում եմ, որ ունենան և վայելեն այդ երջանիկ պահը իրենց կյանքում : Հաջորդ մենահամերգս խոստանում եմ կլինի ավելի շքեղ, ավելի բազմամարդ և գրեթե համապատասխան համաշխարհային ստանդարտներին:

- Վերջին «Ուշացել եմ» տեսահոլովակից հետո մարդկանց շրջանում տարածվեց այն խոսակցությունը, որ հայտնվել է մեկը, ով գերել է երգչուհու սիրտը:

- Իմ սիրտը ազատ է, և իմ երկրպագուներին խորհուրդ եմ տալիս քիչ հավատան սուտ բամբասանքներին:

- Դուք մասնակցում եք կոմերցիոն միջոցառումների, արդյո՞ք դա միայն փող աշխատելու միջոց է, թե՞հնարավորություն է տալիս մոտիկից շփվել երկրպագուների հետ:

- Ես կարող եմ ասել, որ երկուսն էլ առկա են այս պարագայում, որովհետև եթե չսիրեն ինձ ու իմ երգերը, չեն հրավիրի իրենց միջոցառումներին: Իսկ իմ 6-8 ոճում գրված երգերը միմիայն կոմերցիոն բնույթ են կրում: Այն, ինչին ես ձգտում եմ ոճային առումով, հանդիսատեսը շուտով ականատես կլինի:

- Ի՞նչ խորհուրդ եք ստացել կյանքում, որը երբեք չեք մոռանա:

- «Կյանքում կարևորը ՄԱՐԴ լինելն է». սա ինձ համար և' խորհուրդ է, և' նշանաբան: Իսկապես շատ կարևոր է, որ մարդը թե' կյանքի թոհուբոհում, թե' փառքի գագաթնակետին չկորցնի իր մարդ տեսակը, դա ամենից շատն է գնահատվում այս կյանքում, մնացածն անցողիկ է:

- Եղե՞լ են կյանքում օրեր, որ չեն մոռացվել:

- Նման օրեր շատ եմ ունեցել իմ կյանքում, որոնք եթե սկսեմ թվարկել, հաստատ մի օրը չի բավարարի: Բայց թերևս նշեմ դրանցից երկուսը: Չեմ մոռանա 2006 թվականի դեկտեմբերի 6-ի իմ լոնդոնյան հաղթանակը, որն ինձ համար դարձավ ճակատագրական և նորանոր դռներ բացեց իմ առջև: Իսկ երկրորդը իմ զարմուհու ' Անուլիկի ծննդյան օրն է, նա իմ օդն ու ջուրն է , առանց նրա ես իմ օրը չեմ պատկերացնում:

- Ի՞նչ է սպասվում մեզ մոտ ապագայում Սիլվա Հակոբյան երգչուհուց:

- Սպասում է նոր տեսահոլովակ ' «Մռութիկ» երգի հիման վրա նկարահանված: Կրկին աշխատել ենք Արթուր Մանուկյանի հետ, ով իմ նախորդ տեսահոլովակի ռեժիսորն է: Մեր համագործակցությունը երկար կլինի, քանի որ հիմա նախապատրաստվում ենք հաջորդ տեսահոլովակի նկարահանումներին, որի հետ կապված մանրամասները չեմ ուզում բացահայտել: Բայց, որ մեծ անակնկալ է սպասվում իմ հանդիսատեսին, դա հաստատ է:

slaq.am

Դիտվել է 7652 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 943 անգամ
04.06.2026
Դիտվել է 396 անգամ
05.06.2026
Դիտվել է 372 անգամ
06.06.2026
Դիտվել է 325 անգամ
09.06.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster